Մեկօրյա հատուկ համաժողովի կրկնություն
Այս նյութը կօգտագործվի 2006 թ. ծառայողական տարվա մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը կրկնելու նպատակով համաժողովից առաջ և հետո՝ Ծառայողական հանդիպման ընթացքում։ Նախագահող վերակացուն հոգ կտանի, որ այս կրկնությունները անցկացվեն, ինչպես նշված է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2004 թ. օգոստոսի համարում (էջ 4)։ Կրկնության ժամանակ բոլոր հարցերը հարկավոր է տալ՝ հատուկ շեշտ դնելով այն բանի վրա, թե ինչպես կարող ենք կիրառել այն տեղեկությունը, որ ստացանք համաժողովի ժամանակ։
ԱՌԱՎՈՏՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
1. Ի՞նչ է նշանակում աչքը պարզ պահել, և ինչո՞ւ է դա այսօր դժվար («Ինչո՞ւ պետք է քո աչքը պարզ պահես»)։
2. Ի՞նչ օգուտներ ենք ստանում մեր աչքը պարզ պահելուց («Աչքդ պարզ պահիր և օրհնություններ ստացիր»)։
3. Ինչո՞վ են վտանգավոր այսպես կոչված նորմալ զբաղմունքներից շատերը («Աչքդ պարզ պահիր այս չար աշխարհում»)։
ՃԱՇԻՑ ՀԵՏՈ
4. Ինչպե՞ս կարող են ծնողներն ու մյուսները խրախուսել երեխաներին հոգևոր նպատակներ հետապնդել («Ծնողներ, որոնք իրենց նետերը ճիշտ են ուղղում» և «Երիտասարդներ, որոնք ձգտում են հասնել հոգևոր նպատակների»)։
5. Ինչպե՞ս կարող ենք համաքայլ ընթանալ Եհովայի կազմակերպության հետ՝ ա) որպես առանձին անհատներ, բ) որպես ընտանիքներ և գ) որպես ժողով («Կենտրոնացրու ուշադրությունդ Եհովայի կազմակերպության հետ համաքայլ առաջ ընթանալու վրա»)։