Ինչպես ուսումնասիրություններ սկսել «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքով
Մեզանից շատերը ուրախ կլինեն Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել, եթե հաջողվի սկսել այն։ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» նոր գիրքը կարող է օգնել մեզ այդ հարցում։ Գրքի 3–7-րդ էջերում տեղ գտած նախաբանը նախատեսված է տանտիրոջ հետ աստվածաշնչյան թեմայով քննարկում սկսելու համար։ Նույնիսկ նրանք, ովքեր քիչ փորձ ունեն ծառայության մեջ, կնկատեն, որ այս գրքով հեշտ է ուսումնասիրություն սկսելը։
◼ Կարող ես փորձել հետևյալ մոտեցումը՝ օգտվելով 3–րդ էջից.
Այն բանից հետո, երբ հիշատակում ես ինչ–որ նորություն լուրերից կամ մի խնդիր, որ մտահոգում է ձեր տարածքում ապրող մարդկանց, տանտիրոջ ուշադրությունը հրավիրիր 3–րդ էջում թավատառով գրված հարցերի վրա, ապա թույլ տուր նրան հայտնել իր կարծիքը։ Այնուհետև բաց արա 4–րդ և 5–րդ էջերը։
◼ Կամ գուցե նախընտրես քննարկումը սկսել՝ օգտվելով 4–րդ և 5–րդ էջերից.
Կարող ես հարցնել. «Հրաշալի չէ՞ր լինի արդյոք, եթե այստեղ պատկերված փոփոխությունները իսկապես տեղի ունենային»։ Կամ կարող ես հարցնել. «Այս խոստումներից ո՞րը կուզեիք իրականացած տեսնել»։ Ուշադրությամբ լսիր պատասխանը։
Եթե տանտիրոջը հետաքրքրում է սուրբգրային համարներից որևէ մեկը, ցույց տուր նրան, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում այդ թեմայի վերաբերյալ՝ քննարկելով գրքի այն պարբերությունները, որոնցում պարզաբանվում է տվյալ համարը (տե՛ս ներդիրի այս էջի շրջանակը)։ Նյութը քննարկիր այնպես, ինչպես որ Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ է քննարկվում։ Սա կարելի է անել հինգից տասը րոպեի ընթացքում՝ առաջին այցելության ժամանակ՝ հենց դռան շեմին։
◼ Անհատին կարելի է հրավիրել արտահայտվել՝ օգտվելով 6–րդ էջից.
Տանտիրոջ ուշադրությունը հրավիրիր այդ էջի ներքևում բերված հարցերի վրա և ասա. «Երբևէ մտածե՞լ եք այս հարցերից որևէ մեկի շուրջ»։ Եթե նրան հետաքրքրում է դրանցից որևէ մեկը, բաց արա գրքի այն պարբերությունները, որտեղ տրված է այդ հարցի պատասխանը (տե՛ս ներդիրի այս էջի շրջանակը)։ Եթե անհատի հետ քննարկում ես այդ տեղեկությունները, ապա դա նշանակում է, որ դու Աստվածաշնչի ուսումնասիրություն ես անցկացնում։
◼ 7–րդ էջից օգտվելով՝ կարելի է ցույց տալ, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը.
Կարդա այդ էջի առաջին երեք նախադասությունները։ Ապա բաց արա 3–րդ գլուխը և 1–3-րդ պարբերությունների օգնությամբ ցույց տուր, թե ինչպես է անցկացվում ուսումնասիրությունը։ Պայմանավորվիր վերայցելել և քննարկել 3–րդ պարբերությունում տրված հարցերի պատասխանները։
◼ Ինչպես պայմանավորվել վերայցելության համար.
Առաջին ուսումնասիրությունն ավարտելուց հետո պայմանավորվիր շարունակել քննարկումը։ Պարզապես կարող ես ասել. «Ընդամենը մի քանի րոպեում մենք իմացանք, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը մի կարևոր թեմայի մասին։ Հաջորդ անգամ մենք կարող ենք քննարկել [նշիր մի հարց, որը քննարկելու եք]։ Կարո՞ղ եմ հաջորդ շաբաթ այցելել ձեզ հենց այս ժամին»։
Եհովան շարունակում է մեզ պատրաստել, որ կատարենք մեզ հանձնարարված գործը, մինչ մոտենում է նրա նշանակած ժամանակը (Մատթ. 28։19, 20; Բ Տիմոթ. 3։17)։ Եկեք արդյունավետորեն օգտագործենք այս նոր, հրաշալի ձեռնարկը՝ Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու համար։
[Ներդիր 4–րդ և 5–րդ էջերի վրա]
Ինչպես առաջարկել «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը
Այս ներդիրում կարելի է գտնել զանազան մատուցումներ «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքն առաջարկելու վերաբերյալ։ Գիրքն արդյունավետորեն առաջարկելու համար այդ մատուցումները ներկայացրու սեփական բառերով, մոտեցումդ հարմարեցրու ձեր տարածքում ապրող մարդկանց և ծանոթացիր գրքի այն թեմաներին, որոնք կարելի է օգտագործել քննարկումների համար։ Կարելի է նաև օգտագործել այլ մատուցումներ, որոնք գործնական են ձեր տարածքի համար (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. հունվարի համարը, էջ 8)։
Արմագեդոն
◼ ««Արմագեդոն» բառը լսելիս շատերի մտքում մասսայական կործանման պատկեր է առաջանում։ Կզարմանա՞ք՝ իմանալով, որ Արմագեդոնն իրականում այնպիսի բան է, որին հարկավոր է ուրախությամբ սպասել։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Յայտնութիւն 16։14, 16–ը։] Տեսեք, թե ինչպիսին է լինելու կյանքը Արմագեդոնից հետո»։ Բաց արա 82–84-րդ էջերը և կարդա 21–րդ պարբերությունը։
Աստվածաշունչ
◼ «Հաճախ մարդիկ ընդունում են, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպե՞ս կարող է մարդկանց ձեռքով գրված գիրքը իրավացիորեն կոչվել Աստծու Խոսք։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Բ Պետրոս 1։21–ը և 19–րդ ու 20–րդ էջերում տեղ գտած 5–րդ պարբերությունը։] Այս գրքում խոսվում է այն մասին, թե ինչպես է Աստվածաշունչը պատասխանում այս հարցերին»։ Ցույց տուր 6–րդ էջում տրված հարցերը։
◼ «Այսօր մարդիկ տեղեկություններ ձեռք բերելու ավելի շատ հնարավորություններ ունեն, քան երբևէ ունեցել են։ Սակայն, ձեր կարծիքով, որտե՞ղ կարելի է գտնել վստահելի խորհուրդներ, որոնք կօգնեն մեզ կյանքում երջանկություն և հաջողություն ունենալ։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Բ Տիմոթէոս 3։16, 17–ը և 23–րդ էջի 12–րդ պարբերությունը։] Այս գրքում բացատրվում է, թե ինչպես կարող ենք ապրել այնպիսի կյանքով, որը հաճելի կլինի Աստծուն և օգուտներ կբերի մեզ»։ Ցույց տուր 122–րդ և 123–րդ էջերում գտնվող շրջանակն ու նկարը։
Մահ, հարություն
◼ «Շատերն ուզում են իմանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում, երբ մարդը մահանում է։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է գտնել այդ հարցի պատասխանը։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Ժողովող 9։5–ը և 58–րդ ու 59–րդ էջերում գտնվող 5–րդ, 6–րդ պարբերությունները։] Այս գիրքը նաև բացատրում է, թե հարության վերաբերյալ աստվածաշնչյան խոստումը ինչ նշանակություն ունի մահացածների համար»։ Ցույց տուր 75–րդ էջի նկարը։
◼ «Երբ մեր սիրելիներից մեկը մահանում է, բնական է, որ ցանկանում ենք նորից տեսնել նրան։ Համաձա՞յն եք։ [Թույլ տուր պատասխանել։] Շատերը մխիթարություն են գտել՝ հարության վերաբերյալ Աստվածաշնչի տված խոստումն իմանալով։ [Կարդա Յովհաննէս 5։28, 29–ը և 71–րդ, 72–րդ էջերի 16–րդ, 17–րդ պարբերությունները։] Այս գլխում նաև տրվում են հետևյալ հարցերի պատասխանները»։ Ցույց տուր 66–րդ էջի ներածական հարցերը։
Հավիտենական կյանք
◼ «Մարդկանց մեծ մասը ցանկանում է ունենալ լավ առողջություն և երկար կյանք։ Սակայն եթե դա հնարավոր լիներ, կցանկանայի՞ք հավիտյան ապրել։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Յայտնութիւն 21։3, 4–ը և 53–րդ, 54–րդ էջերի 17–րդ պարբերությունը։] Այս գրքում քննարկվում է, թե ինչպես կարող ենք հավիտենական կյանք ձեռք բերել, և թե ինչպիսին կլինի կյանքը, երբ այդ խոստումը իրականություն դառնա»։
Ընտանիք
◼ «Բոլորս էլ ցանկանում ենք երջանիկ ընտանեկան կյանք ունենալ։ Համամի՞տ եք։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը խոսում է մի բանի մասին, որ կարող է անել ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ ընտանեկան երջանկությանը նպաստելու համար։ Դա սեր ցույց տալու հարցում Աստծուն ընդօրինակելն է»։ Կարդա Եփեսացիս 5։1, 2–ը և 135–րդ էջի 4–րդ պարբերությունը։
Բնակարանային հարցը
◼ «Շատ վայրերում ապրելու համար գոհացուցիչ և միևնույն ժամանակ մատչելի տուն գտնելը ավելի դժվար է դարձել։ Ձեր կարծիքով՝ կգա՞ մի օր, երբ բոլոր մարդիկ ապահովված կլինեն բնակարանով։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Եսայիա 65։21, 22–ը և 34–րդ էջի 20–րդ պարբերությունը։] Այս գիրքը բացատրում է, թե Աստծու տրված այս խոստումն ինչպես կկատարվի»։
Եհովա Աստված
◼ «Շատերը, որ հավատում են Աստծուն, կցանկանային ավելի մոտ լինել նրան։ Գիտե՞ք, որ Աստվածաշունչը հրավիրում է մեզ մոտենալ Աստծուն։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Յակոբոս 4։8ա–ն և 16–րդ էջի 20–րդ պարբերությունը։] Այս գիրքը նախատեսված է օգնելու մարդկանց ավելի շատ բան իմանալ Աստծու մասին իրենց Աստվածաշնչով»։ Ցույց տուր 8–րդ էջի ներածական հարցերը։
◼ «Շատ մարդիկ աղոթում են, որ Աստծու անունը սուրբ լինի։ Երբևէ մտածե՞լ եք, թե որն է այդ անունը։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Սաղմոս 83։18–ը և 195–րդ էջի 2–րդ, 3–րդ պարբերությունները։] Այս գրքում բացատրվում է, թե ինչ է իրականում սովորեցնում Աստվածաշունչը Եհովա Աստծու և մարդկության վերաբերյալ նրա նպատակների մասին»։
Հիսուս Քրիստոս
◼ «Ողջ աշխարհում մարդիկ լսել են Հիսուս Քրիստոսի մասին։ Ոմանք ասում են, որ նա պարզապես հայտնի մարդ է եղել։ Ուրիշները երկրպագում են նրան որպես Ամենակարող Աստծու։ Ձեր կարծիքով՝ կարևո՞ր է, թե ինչ հավատալիքներ կունենանք Հիսուս Քրիստոսի մասին»։ Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Յովհաննէս 17։3–ը և 37–րդ, 38–րդ էջի 3–րդ պարբերությունը։ Ուշադրություն հրավիրիր այդ գլխի վերնագրի տակ տրված ներածական հարցերի վրա։
Աղոթք
◼ «Երբևէ մտածե՞լ եք, թե Աստված ինչպես է պատասխանում աղոթքներին։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Ա Յովհաննէս 5։14, 15–ը և 170–172-րդ էջերի 16–18-րդ պարբերությունները։] Այս գլխում նաև բացատրվում է, թե ինչու պետք է աղոթենք Աստծուն և թե ինչ պետք է անենք, որ նա լսի մեզ»։
Կրոն
◼ «Վերջին ժամանակներս շատերն աշխարհի կրոնները համարում են մարդկության խնդիրների պատճառը և ոչ թե դրանց լուծումը։ Ի՞նչ եք կարծում, կրոնները մարդկանց ճի՞շտ ուղով են առաջնորդում։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Մատթէոս 7։13, 14–ը և 145–րդ, 146–րդ էջերի 5–րդ պարբերությունը։] Այս գլխում քննարկվում են վեց բաներ, որոնք բնորոշում են այն երկրպագությունը, որն ընդունելի է Աստծուն»։ Ցույց տուր 147–րդ էջում նշված մտքերը։
Դժբախտություն, տառապանք
◼ «Երբ դժբախտություն է պատահում, շատերը սկսում են մտածել, թե Աստված արդյոք իսկապես հոգ տանում է մարդկանց մասին և արդյոք տեսնում է նրանց տառապանքը։ Երբևէ մտածե՞լ եք այդ մասին։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Ա Պետրոս 5։7–ը և 11–րդ էջի 11–րդ պարբերությունը։] Այս գրքում բացատրվում է, թե ինչպես Աստված ամբողջությամբ կվերացնի մարդկանց տառապանքը»։ Ցույց տուր 106–րդ էջի ներածական հարցերը։
Պատերազմ, խաղաղություն
◼ «Ամենուրեք մարդիկ ձգտում են խաղաղության։ Ի՞նչ եք կարծում, երկրի վրա խաղաղ պայմաններ հաստատելը ընդամենը երազա՞նք է։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Սաղմոս 46։8, 9–ը։] Այս գրքում խոսվում է այն մասին, թե Աստված ինչպես կիրագործի իր նպատակները և խաղաղություն կհաստատի ամբողջ աշխարհում»։ Ցույց տուր 35–րդ էջի նկարը և քննարկիր 34–36-րդ էջերի 17–21-րդ պարբերությունները։
[Շրջանակ 3–րդ էջի վրա]
4–րդ և 5–րդ էջերում բերված սուրբգրային համարների քննարկումը
◻ Յայտնութիւն 21։4 (էջ 27, 28, պարբ. 1–3)
◻ Եսայիա 33։24; 35։5, 6 (էջ 36, պարբ. 22)
◻ Յովհաննէս 5։28, 29 (էջ 72, 73, պարբ. 17–19)
◻ Սաղմոս 72։16 (էջ 34, պարբ. 19)
6–րդ էջի հարցերի պատասխանները
◻ Ինչո՞ւ ենք տառապում (էջ 108, 109, պարբ. 6–8)
◻ Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել կյանքի հոգսերը (էջ 184, 185, պարբ. 1–3)
◻ Ինչպե՞ս կարող ենք մեր ընտանեկան կյանքը ավելի երջանիկ դարձնել (էջ 143, պարբ. 20)
◻ Շարունակվո՞ւմ է արդյոք կյանքը մահից հետո (էջ 58, 59, պարբ. 5, 6)
◻ Նորից կտեսնե՞նք մեր մահացած հարազատներին (էջ 72, 73, պարբ. 17–19)
◻ Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Աստված կիրագործի ապագայի մասին տված խոստումները (էջ 25, պարբ. 17)
[Շրջանակ 4–րդ էջի վրա]
Ինչ կերպերով կարելի է հիշատակել նվիրատվությունների մասին
«Եթե կցանկանաք փոքր նվիրատվություն անել մեր համաշխարհային գործին, ես ուրախությամբ կընդունեմ այն»։
«Թեև մեր գրականությունն անվճար է, սակայն մենք ընդունում ենք փոքր նվիրատվություններ մեր համաշխարհային գործի համար»։
«Գուցե ձեր մեջ հարց առաջանա, թե ինչպես է իրականացվում մեր գործը։ Մեր համաշխարհային գործը կատարվում է կամավոր նվիրատվությունների շնորհիվ։ Եթե ցանկանաք փոքրիկ նվիրատվություն անել, ուրախությամբ կընդունեմ այն»։
[Շրջանակ 5–րդ էջի վրա]
1)Հարց, 2)սուրբգրային համար և 3)գլուխ
«Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը առաջարկելու պարզ կերպերից է՝ 1) անհատի տեսակետը բացահայտող հարց տալ, 2) համապատասխան սուրբգրային համար կարդալ և 3) ուշադրություն հրավիրել գրքից ինչ–որ գլխի վրա, որում քննարկվում է տվյալ հարցը, և դա անել՝ կարդալով գլխի վերնագրի տակ տրված հարցերը։ Եթե տանտերը հետաքրքրություն է ցույց տալիս, կարող ես ցույց տալ, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը՝ օգտվելով տվյալ գլխի առաջին մի քանի պարբերություններից։ Այս մոտեցումը կարելի է կիրառել առաջին այցելության կամ վերայցելության ժամանակ ուսումնասիրություն սկսելու համար։
◼ «Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է արդյոք մարդ արարածը ճանաչել ամենակալ Արարչին, ինչպես գրված է Աստվածաշնչի այս համարում»։ Կարդա Գործք 17։26, 27–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 1–ին գլուխը։
◼ «Այսօր մենք շատ պրոբլեմների ենք բախվում։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է մխիթարություն և հույս գտնել, ինչպես գրված է այստեղ»։ Կարդա Հռովմայեցիս 15։4–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 2–րդ գլուխը։
◼ «Եթե զորություն ունենայիք անելու այստեղ նկարագրված փոփոխությունները, կանեի՞ք արդյոք»։ Կարդա Յայտնութիւն 21։4–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 3–րդ գլուխը։
◼ «Ի՞նչ եք կարծում, մեր երեխաները երբևէ կվայելե՞ն այն պայմանները, որոնք նկարագրվում են հնում գրված այս սաղմոսում»։ Կարդա Սաղմոս 37։10, 11–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 3–րդ գլուխը։
◼ «Ձեր կարծիքով՝ կգա՞ այնպիսի օր, երբ կկատարվեն այս խոսքերը»։ Կարդա Եսայիա 33։24–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 3–րդ գլուխը։
◼ «Երբևէ մտածե՞լ եք, թե մահացածները գիտե՞ն արդյոք՝ ինչ են անում կենդանի մարդիկ»։ Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Ժողովող 9։5–ը և ներկայացրու 6–րդ գլուխը։
◼ «Ի՞նչ եք կարծում, կգա՞ մի օր, երբ մենք կրկին կտեսնենք մեր մահացած սիրելիներին, ինչպես Հիսուսն ասաց այս համարներում»։ Կարդա Յովհաննէս 5։28, 29–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 7–րդ գլուխը։
◼ «Ձեր կարծիքով՝ ի՞նչ է անհրաժեշտ, որ Աստծու կամքը կատարվի երկրի վրա, ինչպես երկնքում է կատարվում՝ համաձայն այս հայտնի աղոթքի»։ Կարդա Մատթէոս 6։9, 10–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 8–րդ գլուխը։
◼ «Ի՞նչ եք կարծում, այսօր արդյոք չե՞նք ապրում այնպիսի պայմաններում, որոնք նկարագրված են այս մարգարեության մեջ»։ Կարդա Բ Տիմոթեոս 3։1–4 համարները և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 9–րդ գլուխը։
◼ «Շատերին մտահոգում է այն հարցը, թե ինչու են մարդկության խնդիրները գնալով ավելի ծանր դառնում։ Երբևէ մտածե՞լ եք, որ հնարավոր է պատճառը լինի այն, ինչ գրված է այս համարում»։ Կարդա Յայտնութիւն 12։9–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 10–րդ գլուխը։
◼ «Երբևիցե ցանկացե՞լ եք իմանալ, օրինակ, այսպիսի հարցի պատասխանը»։ Կարդա Յոբ 21։7–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 11–րդ գլուխը։
◼ «Ձեր կարծիքով՝ եթե մարդիկ կիրառեին Աստվածաշնչի այս խորհուրդը, նրանց ընտանեկան կյանքը երջանիկ կլինե՞ր»։ Կարդա Եփեսացիս 5։33–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 14–րդ գլուխը։
[Ներդիր]
Աստվածաշնչի ուսումնասիրությունը կարելի է գրանցել հաշվետվության մեջ, եթե անհատին ցույց է տրվել, թե ինչպես է անցկացվում ուսումնասիրությունը և դրանից հետո երկու անգամ այն անցկացվել է, ինչպես նաև եթե հիմնավոր պատճառ կա ակնկալելու, որ ուսումնասիրությունը կշարունակվի։