Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. առաջարկենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը
Ինչու է կարևոր։ «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը մեր հիմնական գործիքն է։ Որպեսզի այդ ձեռնարկի միջոցով որևէ մեկի հետ ուսումնասիրություն անցկացնենք, նախ պետք է առաջարկենք այն։ Ուստի բոլորս պետք է ձգտենք հմտորեն առաջարկել «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը ծառայության ժամանակ (Առակ. 22:29)։ Այդ գիրքն առաջարկելու բազմաթիվ տարբերակներ կան, հետևաբար քարոզիչները պետք է օգտագործեն այն առաջարկները, որոնք ավելի արդյունավետ կլինեն իրենց տարածքում։
Ամսվա ընթացքում փորձիր հետևյալը
Ընտանեկան երկրպագության ժամանակ փորձեք մատուցումները։
Ծառայության ժամանակ ծառայակցիդ ասա, թե ինչ մատուցում ես պատրաստել (Առակ. 27:17)։ Փոխիր մատուցումդ, եթե այն արդյունավետ չէ։