Սովորեցնենք «Բարի լուր» գրքույկով
1. Ինչպե՞ս է կազմված «Բարի լուր» գրքույկը։
1 «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի հուլիսի համարում քննարկվեց, որ մեր կարևոր գործիքներից մեկը «Բարի լուր Աստծուց» գրքույկն է։ Գրքույկում նշված համարները մեջբերված չեն, որպեսզի անհատը դրանք ընթերցի անմիջապես Աստվածաշնչից։ Մեր ուսումնասիրության ձեռնարկներից շատերը գրված են այնպես, որ ընթերցողը ինքնուրույն հասկանա ճշմարտությունը։ Այս հրատարակությունը, սակայն, այդպիսին չէ։ Այս ձեռնարկի միջոցով Աստվածաշունչն ուսումնասիրելու համար անհատին օգնություն է պետք։ Ուստի երբ առաջարկում ենք գրքույկը ինչ-որ մեկին, պետք է ցույց տանք, թե ինչպես է անցկացվում ուսումնասիրությունը, որ անհատը տեսնի, թե որքան կարևոր է բարի լուրի մասին ճշմարտությունը իմանալ անմիջապես Աստվածաշնչից (Մատթ. 13։44)։
2. Ինչպե՞ս կարող ենք օգտագործել «Բարի լուր» գրքույկը առաջին այցելության ժամանակ։
2 Առաջին այցելության ժամանակ։ Կարող ես ասել. «Այսօր մարդկանց անհանգստացնում է այն հարցը, թե ուր է ընթանում այս աշխարհը։ Ի՞նչ եք կարծում, աշխարհի վիճակը երբևէ կփոխվի՞։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը բարի լուր է հայտնում, որը հույս է տալիս մեզ։ Ահա մի քանի հարցեր, որոնց Աստվածաշունչը պատասխանում է»։ Տուր գրքույկը և առաջարկիր ընտրել իրեն հետաքրքրող որևէ հարց գրքույկի վերջին էջից։ Հետո համապատասխան դասից քննարկիր առաջին պարբերությունը։ Կարող ես նաև հետաքրքրություն առաջացնող որևէ հարց տալ՝ հիմնված այն դասի վրա, որ դու ես ընտրել, և հետո ցույց տալ, թե ինչպես է գրքույկն օգնում գտնելու այդ հարցի պատասխանը Աստվածաշնչից։ Եթե jw.org վեբ կայքում կա համապատասխան տեսանյութ, որոշ քարոզիչներ ցույց են տալիս այն։
3. Բացատրիր, թե ինչպես կարող ենք ուսումնասիրություն անցկացնել «Բարի լուր» գրքույկի միջոցով։
3 Ինչպես անցկացնել ուսումնասիրությունը։ 1) Ընթերցիր թվագրված և թավատառով գրված հարցերը՝ օգնելով անհատին կենտրոնանալու գլխավոր մտքի վրա։ 2) Հետո կարդա պարբերությունը։ 3) Կարդա ուղիղ տառերով գրված և ընդգծված աստվածաշնչյան համարները ու նրբանկատ հարցերի միջոցով օգնիր անհատին տեսնելու, թե ինչպես են սուրբգրային համարները պատասխանում թավատառով գրված հարցին։ 4) Եթե կա ևս մեկ պարբերություն, ապա կրկնիր 2-րդ և 3-րդ քայլերը։ Եթե կա տեսանյութ, որը առնչվում է քննարկվող հարցին, ապա ուսումնասիրության ընթացքում ցույց տուր այն։ 5) Վերջում խնդրիր պատասխանել թավատառով գրված հարցին՝ համոզվելու համար, որ հասկացել է նյութը։
4. Ի՞նչը կօգնի մեզ այս արժեքավոր գործիքը հմտորեն օգտագործելու։
4 Ծանոթացիր այս արժեքավոր գրքույկին։ Ամեն հարմար առիթի դեպքում օգտագործիր այն։ Յուրաքանչյուր ուսումնասիրությունից առաջ մտածիր ուսումնասիրողի, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարող ես տրամաբանել նրա հետ դասի մեջ նշված սուրբգրային համարների շուրջ (Առակ. 15։28; Գործ. 17։2, 3)։ Այս գրքույկը օգտագործելու հարցում ավելի հմուտ և փորձառու դառնալով՝ կհամոզվես, որ այն ճշմարտությունը մարդկանց սովորեցնելու լավագույն գործիքներից մեկն է։