Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 3/13 էջ 4–7
  • «Բարի լուր Աստծուց»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Բարի լուր Աստծուց»
  • 2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Սովորեցնենք «Բարի լուր» գրքույկով
    2015 Մեր թագավորական ծառայությունը
  • Օգտվո՞ւմ ես «Աստված պահանջում է» գրքույկից՝ ուսումնասիրություններ սկսելու համար
    2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Առաջարկո՞ւմ ես այս գրքույկները
    2012 Մեր թագավորական ծառայությունը
  • «Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր»
    2013 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2013 Մեր թագավորական ծառայությունը
km 3/13 էջ 4–7

«Բարի լուր Աստծուց»

Նոր գրքույկի միջոցով վերայցելություն անենք և Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք

1. Ի՞նչ նոր գրքույկ ստացանք «Պահպանի՛ր քո սիրտը» մարզային համաժողովում, և ինչի՞ համար է այն նախատեսված։

1 «Պահպանի՛ր քո սիրտը» մարզային համաժողովում մենք ստացանք նոր գրքույկ, որը կարող է օգնել մեզ վերայցելություն անելու և Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու հարցում։ «Բարի լուր Աստծուց» գրքույկը նման է «Աստված պահանջում է» գրքույկին (որին և փոխարինում է) դասերի սեղմությամբ։ Սրա շնորհիվ մենք կարող ենք ուսուցում անցկացնել հենց դռան մոտ։ «Աստված պահանջում է» գրքույկում քննարկվում են քրիստոնեական պահանջներ, որոնք ուսումնասիրողը գուցե դժվարանա ընդունել, մինչդեռ այս նոր գրքույկը կենտրոնանում է աստվածաշնչյան բարի լուրի վրա (Գործ. 15։35)։

2. Ինչո՞ւ է լույս տեսել «Բարի լուր» գրքույկը։

2 Ինչո՞ւ է լույս տեսել այս գրքույկը։ Աշխարհի տարբեր վայրերում ապրող բազմաթիվ եղբայրներ ու քույրեր շատ էին ուզում ունենալ մի պարզ հրատարակություն, որը մարդկանց ուշադրությունը կհրավիրեր ճշմարտության վրա և սահուն անցում կկատարեր «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքին՝ ուսումնասիրություն անցկացնելու մեր գլխավոր ձեռնարկին։ Իսկ այն մարդիկ, ովքեր խուսափում են գրքերից, հաճախ դեմ չեն ուսումնասիրել գրքույկի միջոցով։ Բացի այդ, գրքույկ թարգմանելը շատ ավելի հեշտ է և կարելի է թարգմանել մեծ թվով լեզուներով։

3. Ինչո՞վ է «Բարի լուր» գրքույկը տարբերվում ուսումնասիրության մյուս ձեռնարկներից։

3 Ինչպես է կազմված։ Մեր ուսումնասիրության ձեռնարկներից շատերը գրված են այնպես, որ ընթերցողը ինքնուրույն հասկանա ճշմարտությունը։ Այս հրատարակությունը, սակայն, այդպիսին չէ։ Այս ձեռնարկի միջոցով Աստվածաշունչն ուսումնասիրելու համար անհատին օգնություն է պետք։ Ուստի երբ «Բարի լուր» գրքույկն առաջարկում ես ինչ-որ մեկին, լավ կլինի մեկ-երկու պարբերություն քննարկել։ Քանի որ պարբերությունները կարճ են, նյութը կարելի է քննարկել նույնիսկ դռան մոտ կամ աշխատավայրում։ Ուսումնասիրությունն անպայման չէ սկսել առաջին դասից։

4. Ինչպե՞ս է գրքույկը օգնում մեզ, որ ուսուցանենք հենց Աստվածաշնչից։

4 Մեր հրատարակություններից շատերում հարցերի պատասխանները կարելի է գտնել պարբերության մեջ։ Բայց այս հրատարակությունում հարցերի պատասխանները հիմնականում գտնվում են Աստվածաշնչում։ Մարդկանց մեծամասնությունը իրենց հարցերի պատասխանները ուզում է Աստվածաշնչից ստանալ և ոչ թե գրականությունից։ Ուստի նշված համարներից գրեթե ոչ մեկը մեջբերված չէ։ Դրանք հարկավոր է ընթերցել Աստվածաշնչից։ Սա ուսումնասիրողին կօգնի տեսնելու, որ նա սովորում է Աստծուց (Ես. 54։13)։

5. Ինչո՞ւ է կարևոր ամեն անգամ լավ նախապատրաստվել ուսումնասիրությանը։

5 Այս գրքույկում չեն բացատրվում բոլոր սուրբգրային համարները։ Ինչո՞ւ։ Գրքույկն այնպես է կազմված, որ ուսումնասիրողը մղվի հարցեր տալու, իսկ ուսուցանողը կիրառի իր ուսուցողական հմտությունները։ Ուստի կարևոր է ամեն անգամ լավ նախապատրաստվել, երբ պետք է ուսուցում անցկացնենք։ Չմոռանանք նաև, որ չպետք է չափազանց շատ խոսենք։ Մեզ դուր է գալիս Սուրբ Գիրքը բացատրել ուրիշներին, սակայն, մենք շատ ավելի մեծ արդյունքի կհասնենք, եթե խնդրենք, որ ուսումնասիրողը բացատրի, թե ինչպես է հասկանում այս կամ այն սուրբգրային համարը։ Նրբանկատորեն հարցեր տալով՝ կարող ենք օգնել նրան տրամաբանելու և հասկանալու յուրաքանչյուր համարի իմաստը (Գործ. 17։2)։

6. Ինչպե՞ս կարող ենք գրքույկն օգտագործել՝ ա) երբ մարդիկ չեն հավատում Աստծուն և Աստվածաշնչին, բ) տնետան ժամանակ, գ) ուղղակիորեն ուսուցում առաջարկելիս, դ) վերայցելություն անելիս։

6 Ուսումնասիրության մյուս ձեռնարկների նման՝ այս գրքույկը կարելի է առաջարկել ցանկացած ժամանակ, անկախ այն բանից, թե այդ ամիս ինչ է տարածվելու։ Շատերը հաճույքով կօգտագործեն այս գրքույկը՝ հենց դռան մոտ ուսուցում սկսելու համար։ Բացի այդ, ինչպես նշվեց մարզային համաժողովում, եթե գրքույկն օգտագործենք վերայցելություններ անելիս, ապա վերայցելություն անելը անչափ հաճելի ծառայություն կլինի մեզ համար (տե՛ս 5–7-րդ էջերի շրջանակները)։

7. Ինչպե՞ս կարող ես ուսուցում անցկացնել գրքույկի միջոցով։

7 Ինչպես անցկացնել ուսումնասիրությունը։ Քննարկումը կարող ենք սկսել՝ ընթերցելով թվագրված և թավատառով գրված հարցերը։ Այնուհետև հարկավոր է կարդալ պարբերությունը և ուղիղ տառերով գրված աստվածաշնչյան համարները։ Նրբանկատ հարցերի միջոցով բնակչին օգնիր հասկանալու համարների իմաստը։ Նախքան հաջորդ հարցին անցնելը նրան խնդրիր պատասխանել թավատառով գրված հարցին՝ համոզվելու համար, որ հասկացել է նյութը։ Առաջին մի քանի այցելությունների ժամանակ թերևս նպատակահարմար լինի քննարկել հարցերից միայն մեկը։ Ժամանակի ընթացքում գուցե կարողանաս ավելի երկար քննարկել և նույնիսկ անցնել մեկ ամբողջ դաս։

8. Ինչպե՞ս պետք է ներկայացնենք սուրբգրային համարները և ինչո՞ւ։

8 Աստվածաշնչյան այն համարները, որոնց նախորդում է «կարդա՛» բառը, ամենից դիպուկ կերպով է պատասխանում թավատառով գրված հարցին։ Համարը կարդալուց առաջ խուսափիր այնպիսի արտահայտություններից, ինչպիսիք են՝ «Պողոս առաքյալը գրեց» կամ «Ուշադրություն դարձրեք, թե Երեմիան ինչ մարգարեացավ»։ Հակառակ դեպքում՝ բնակիչը կարող է մտածել, որ մենք մեջբերում ենք այս կամ այն մարդու խոսքերը։ Լավ կլինի ասել. «Աստծու Խոսքն ասում է» կամ «Ուշադրություն դարձրեք, թե Աստվածաշնչում ինչ է մարգարեացված»։

9. Պե՞տք է արդյոք ընթերցենք բոլոր համարները։

9 Արդյո՞ք միայն «կարդա՛»-ով նշված համարները պետք է ընթերցենք, թե՞ կարող ենք բոլորն էլ ընթերցել։ Դա կախված է հանգամանքներից։ Բոլոր սուրբգրային համարները նշված են որոշակի պատճառով և ոչ թե միայն ցույց տալու համար, թե տվյալ միտքը Աստվածաշնչում որտեղ է գտնվում։ Յուրաքանչյուր համար պարունակում է կարևոր տեղեկություն, որը, անշուշտ, արժե քննարկել։ Բայց որոշ դեպքերում, օրինակ՝ երբ անհատը չունի ժամանակ, հետաքրքրության պակաս է դրսևորում կամ դժվարությամբ է կարդում, թերևս հարկ լինի ընթերցել միայն «կարդա՛»-ով նշված համարները։

10. Ե՞րբ կարող ենք անցնել «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքին։

10 Երբ անցնել «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքին։ Մի քանի քննարկումներից հետո, և եթե ուսումնասիրությունը դարձել է կանոնավոր, կարող ենք կա՛մ անցնել «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքին, կա՛մ շարունակել ուսումնասիրությունը «Բարի լուր» գրքույկով՝ քննարկելով բոլոր դասերը։ Քարոզիչները, գործի դնելով իրենց առողջ դատողությունը, պետք է որոշեն, թե երբ անցնեն «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքին։ Անցնելուց հետո գուցե հարց առաջանա, թե պարտադիր է ուսումնասիրությունը սկսել առաջին գլխից։ Սրա հետ կապված որևէ կանոն չկա. յուրաքանչյուր ուսումնասիրող տարբեր է։ Սակայն կարևոր է գիրքը ուսումնասիրել ամբողջությամբ՝ անկախ նրանից՝ տվյալ թեման «Բարի լուր» գրքույկից քննարկել ենք, թե ոչ։

11. Ինչո՞ւ պետք է օգտագործենք նոր գրքույկը։

11 Մի աշխարհում, որտեղ բարի լուրը հազվագյուտ բան է, մենք մեծ առանձնաշնորհում ունենք հռչակելու լավագույն լուրը, այն է՝ Աստծու Թագավորությունը այժմ իշխում է և շուտով կհաստատի նոր աշխարհը, որտեղ «արդարություն է բնակվելու» (Մատթ. 24։14; 2 Պետ. 3։13)։ Համոզված ենք, որ շատերը, ովքեր լսում են այս լուրը, կհամաձայնվեն հետևյալ խոսքերին. «Որքա՜ն գեղեցիկ են լեռների վրա նրա ոտքերը, ով բարի լուր է բերում, խաղաղություն է հռչակում, բարի լուր է բերում լավագույն բաների մասին, ով փրկություն է հռչակում ու Սիոնին ասում է. «Քո Աստվածը թագավոր է դարձել»» (Ես. 52։7)։ Եկեք այս նոր գրքի միջոցով Աստծուց եկող բարի լուրը հասցնենք մեր տարածքում ապրող «ծարավ» մարդկանց։

[շրջանակ 5-րդ էջի վրա]

Երբ չեն հավատում Աստծուն և Աստվածաշնչին

● Կան տարածքներ, որտեղ եթե օգտագործենք «Աստված» կամ «Աստվածաշունչ» բառերը, ապա զրույցը կընդհատվի։ Այդպիսի դեպքերում առաջին այցելության ժամանակ լավ կլինի խոսել այնպիսի թեմաներից, որոնք հետաքրքրում են բնակիչներին, օրինակ՝ լավ կառավարություն, գործնական խորհուրդներ ընտանիքների համար և ինչ է սպասվում ապագայում։ Բնակչի հետ մի քանի անգամ զրուցելուց հետո գուցե կարողանանք նրան առաջարկել «Բարի լուր» գրքույկը և խոսել այն մասին, թե որտեղից գիտենք, որ Աստված գոյություն ունի և թե ինչու է Աստվածաշունչը վստահելի գիրք։

[շրջանակ 6-րդ էջի վրա]

Տնետան ժամանակ

● «Թույլ տվեք ցույց տալ, թե որքան հեշտ է իմանալ, թե ինչ նպատակ ունի Աստված մարդկանց առնչությամբ։ Երբևէ մտածե՞լ եք, կգա՞ մի օր, երբ Աստված վերջ կդնի տառապանքին։ [Թույլ տուր պատասխանել։] Այս գրքույկը ցույց է տալիս, թե Աստվածաշնչում որտեղ կարող եք գտնել այս հարցի պատասխանը։ [Տուր գրքույկը և կարդա 1-ին դասի 1-ին պարբերությունը, ինչպես նաև Երեմիա 29։11-ը։] Այս խոսքերից ելնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ Աստված ուզում է, որ մենք ավելի լավ ապագա ունենանք։ [Թույլ տուր պատասխանել։] Եթե ցանկանում եք, կարող եք գրքույկը ձեզ մոտ պահել։ Հաջորդ անգամ կարող ենք քննարկել 2-րդ պարբերությունը և Աստվածաշնչից իմանալ, թե Աստված ինչպես է վերացնելու տառապանքի պատճառը»։ Եթե առաջին այցի ժամանակ տեսնում ես, որ բնակիչը ավելի շատ ժամանակ ունի, գուցե կարողանաս կարդալ և քննարկել 2-րդ պարբերությունը և նշված սուրբգրային երեք համարները։ Պայմանավորվիր, որ կվերադառնաս և կքննարկես այդ դասի 2-րդ հարցը։

● «Շատ մարդիկ աղոթում են Աստծուն, հատկապես երբ խնդիրներ են ունենում։ Իսկ դուք աղոթո՞ւմ եք։ [Թույլ տուր պատասխանել։] Ի՞նչ եք կարծում, Աստված բոլո՞ր աղոթքներն է լսում, թե՞ կան աղոթքներ, որոնք նա չի լսում։ [Թույլ տուր պատասխանել։] Ես ունեմ մի գրքույկ, որը կարող է օգնել ձեզ Աստվածաշնչում գտնելու այս հարցերի պատասխանները։ [Տուր գրքույկը, և միասին քննարկեք 12-րդ դասի 1-ին պարբերությունը և «կարդա՛»-ով նշված համարները։] Պատկերացնո՞ւմ եք, Աստված պատրաստ է լսելու մեզ։ Բայց որպեսզի աղոթենք Աստծու կամքի համաձայն, մենք պետք է նրան լավ ճանաչենք։ [Անցիր 2-րդ դասին և նրա ուշադրությունը հրավիրիր ենթավերնագրերի վրա։] Եթե ուզում եք, կարող եմ գրքույկը ձեզ մոտ թողնել, և մեկ ուրիշ անգամ կարող ենք Աստվածաշնչից իմանալ այս հետաքրքիր հարցերի պատասխանները»։

● «Այսօր մարդկանց անհանգստացնում է այն հարցը, թե ուր է ընթանում այս աշխարհը։ Ի՞նչ եք կարծում, աշխարհի վիճակը երբևէ կփոխվի՞։ [Թույլ տուր պատասխանել։] Շատերը զարմանում են՝ իմանալով, որ Աստվածաշունչը հուսադրող բարի լուր է հայտնում։ Ահա մի քանի հարցեր, որոնց Աստվածաշունչը պատասխանում է»։ Տուր գրքույկը և առաջարկիր ընտրել իրեն հետաքրքրող որևէ հարց գրքույկի վերջին էջից։ Հետո բացիր համապատասխան դասը և քննարկիր առաջին հարցը։ Պայմանավորվիր վերայցելել և քննարկել այդ դասի հաջորդ հարցը։

[շրջանակ 7-րդ էջի վրա]

Ուղղակիորեն ուսուցում առաջարկելիս

● «Բարև ձեզ։ Ես ուզում եմ կարճ ցույց տալ Աստվածաշունչ ուսումնասիրելու մի նոր ձև։ Այս գրքույկը բաղկացած է 15 դասերից, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող եք ձեր Աստվածաշնչով գտնել կարևոր հարցերի պատասխաններ։ [Ցույց տուր առաջին և վերջին էջերը։] Երբևէ փորձե՞լ եք հասկանալ Աստվածաշունչը։ [Թույլ տուր պատասխանել։] Թույլ տվեք ցույց տալ, թե որքան հեշտ են դասերը։ [Քննարկիր 3-րդ դասի 3-րդ հարցի 1-ին պարբերությունը և կարդա Հայտնություն 21։4, 5-ը։ Եթե հարմար է, քննարկիր հաջորդ պարբերությունը և «կարդա՛»-ով համարները։] Եթե ուզում եք, կարող եք վերցնել գրքույկը։ Փորձեք գոնե մեկ անգամ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Եթե ձեզ դուր գա, կարող եք շարունակել ուսումնասիրությունը։ Հաջորդ անգամ կարող ենք քննարկել առաջին դասը։ Եվ ուշադրություն դարձրեք, որ այն ընդամենը մեկ էջ է»։

[շրջանակ 7-րդ էջի վրա]

Վերայցելություն անելիս

● Կարող ենք ասել. «Ուրախ եմ նորից տեսնել ձեզ։ Ձեզ համար մի գրքույկ եմ բերել, որի միջոցով Աստվածաշնչից շատ հետաքրքիր հարցերի պատասխաններ կարող եք իմանալ։ [Տուր գրքույկը և նրա ուշադրությունը հրավիրիր վերջին էջի վրա։] Այս թեմաներից ո՞րն է ձեզ ամենից շատ հետաքրքրում։ [Թույլ տուր պատասխանել, հետո բացիր նրա ընտրած դասը։] Թույլ տվեք ցույց տալ, թե ինչպես կարող եք այս գրքույկի միջոցով Աստվածաշնչից գտնել ձեր հարցի պատասխանը»։ Քննարկիր մեկ կամ երկու պարբերություն և «կարդա՛»-ով նշված համարները։ Տեսնո՞ւմ ես, թե որքան հեշտ է այս գրքույկի միջոցով ուսումնասիրություն սկսել բնակչի հետ։ Գրքույկը տուր տանտիրոջը և պայմանավորվիր վերայցելել։ Երբ վերջացնես տվյալ դասը, կարող ես քննարկել բնակչի ընտրած մեկ այլ դաս, կամ կարող ես սկսել առաջին դասից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը