Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/12 էջ 1–2
  • Առաջարկո՞ւմ ես այս գրքույկները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Առաջարկո՞ւմ ես այս գրքույկները
  • 2012 Մեր թագավորական ծառայությունը
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Գիրք բոլորի համար
  • Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
  • Կյանքի Ծագումը. հինգ հարց, որ արժե քննել
  • Ինչպե՞ս է կյանքն առաջացել
  • Երբ մահանում է քո սիրելիներից մեկը
  • «Բարի լուր Աստծուց»
    2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Սովորեցնենք «Բարի լուր» գրքույկով
    2015 Մեր թագավորական ծառայությունը
  • Մատուցումեր՝ քարոզչական ծառայության համար
    2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Օգնենք նրանց, ովքեր դեռ պատրաստ չեն «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքով ուսումնասիրելու
    2013 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2012 Մեր թագավորական ծառայությունը
km 1/12 էջ 1–2

ՊԱՀԵԼ

Առաջարկո՞ւմ ես այս գրքույկները

Գիրք բոլորի համար

Այն կրթված մարդկանց համար, ովքեր քիչ բան գիտեն Աստվածաշնչի մասին

Ինչպես առաջարկել։ Կարդա 2 Տիմոթեոս 3։16, 17։ Հետո ասա. «Ի՞նչ եք կարծում, Աստվածաշնչի հեղինակը Աստվա՞ծ է, թե՞ մարդը։ [Թույլ տուր պատասխանել։] Մարդկանց մեծ մասը այսպես կամ այնպես է պատասխանում, բայց ես նկատել եմ, որ իրականում քչերն են անձամբ քննում Աստվածաշունչը։ [Կարդա 3-րդ էջում գրված դեպքը։] Այս հետաքրքիր գրքույկում բերվում են ծանրակշիռ փաստարկներ, թե ինչու է տեղին, որ ամենատարբեր ծագում ունեցող և ամենատարբեր հավատի տեր մարդիկ իմանան, թե ինչ է գրված Աստվածաշնչում»։

Հետո փորձիր այսպես։ Եթե տանտերը վերցնում է գրքույկը, ասա. «Պատճառներից մեկը, թե ինչու են բազմաթիվ մարդիկ կարծում, որ Աստվածաշունչը որևէ լուրջ բան չի կարող մեզ սովորեցնել, այն է, որ կրոնը սխալ է ներկայացնում այդ Գիրքը և նրանում ամփոփված ուսմունքները։ Երբ նորից այցելեմ, կցանկանայի մի օրինակ քննարկել ձեզ հետ»։ Երբ վերադառնաս, քննարկիր 4-րդ և 5-րդ էջերից որոշ տեղեկություններ։

Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը

Այն մարդկանց համար, ովքեր սահմանափակ կրթություն ունեն կամ լավ չեն կարդում

Ինչպես առաջարկել։ «Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է դառնալ Աստծու ընկերը։ [Թույլ տուր պատասխանել, հետո կարդա Հակոբոս 2։23։] Այս գրքույկը կարող է օգնել ձեզ դառնալու Աստծու ընկերը, ինչպես որ Աբրահամն էր նրա ընկերը»։

Հետո փորձիր այսպես։ Հենց առաջին զրույցի կամ վերայցելության ժամանակ ցույց տուր, թե ինչպես ենք անցկացնում Աստվածաշնչի ուսումնասիրություն՝ քննարկելով գրքույկի առաջին դասը ամբողջությամբ կամ մասամբ։

Կյանքի Ծագումը. հինգ հարց, որ արժե քննել

Այն քրիստոնյա պատանիների համար, ովքեր հաճախում են այնպիսի դպրոց, որտեղ սովորեցնում են էվոլյուցիոն տեսություն, ինչպես նաև նրանց համար, ովքեր էվոլյուցիոնիստներ, ագնոստիկներ և աթեիստներ են (այս գրքույկը նախատեսված չէ տնետուն ծառայության ժամանակ տարածելու համար)

Էվոլյուցիոնիստի կամ աթեիստի հետ զրուցելիս։ «Գրեթե բոլոր գիտական գրքերը էվոլյուցիոն տեսություն են սովորեցնում։ Ձեր կարծիքով՝ այդ տեսությունն արդեն հաստատվե՞լ է փաստերով։ [Թույլ տուր պատասխանել։] Անշուշտ, կհամաձայնվեք, որ այս հարցը հարկավոր է օբյեկտիվորեն քննել, եթե ուզում ենք իմանալ ճշմարտությունը։ Գրքույկում ներկայացվում են որոշ իրողություններ, որոնք շատերին համոզել են, որ կյանքը պատահականորեն չի առաջացել։

Դպրոցում։ Եթե դպրոցական ես, գրքույկը թող քո նստարանին. հնարավոր է՝ այն շարժի համադասարանցիներից որևէ մեկի հետաքրքրությունը։

Ինչպե՞ս է կյանքն առաջացել

Այն մարդկանց համար, ովքեր ուզում են հավաստի տեղեկություններ ստանալ Աստծու գոյության մասին և գնահատանք զարգացնել նրա հանդեպ

Ինչպե՞ս առաջարկել։ «Մեր ժամանակներում շատերը կարծում են, թե էվոլյուցիոն տեսությունն արդեն ապացուցված է։ Իսկ ի՞նչ եք կարծում դուք։ [Թույլ տուր պատասխանել։] Բազմաթիվ մարդիկ, քննելով փաստերը, եզրակացրել են, որ մեզ շրջապատող աշխարհը պատահական չի առաջացել. այն ստեղծվել է և ծանրակշիռ գիտական հիմքեր կան հավատալու դրան։ [Կարդա Եբրայեցիներ 11։1, անդրադարձիր 2-րդ էջին և առաջարկիր գրքույկը։]

Հետո փորձիր այսպես։ Զրույցը կարելի է շարունակել՝ ասելով. «Կցանկանայի վերադառնալ և ձեզ հետ քննարկել 29-րդ էջում տրված հարցը. «Կարևո՞ր է արդյոք, թե ինչին եք հավատում անձամբ դուք»։

Երբ մահանում է քո սիրելիներից մեկը

Նրանց համար, ովքեր հարազատ են կորցրել

Ինչպես առաջարկել։ «Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է մխիթարել նրան, ով հարազատ է կորցրել»։ Ներկայացրու 20-րդ էջի առաջին պարբերության միտքը, հետո կարդա Առակներ 17։17։

Հետո փորձիր այսպես։ Այնուհետև քննարկիր այդ թեմայի հետ կապված ուրիշ հարցեր, օրինակ՝ թե ինչպես են իսպառ վերանալու հիվանդությունները, ծերությունը և մահը։ Եթե անհատը հետաքրքրվում է, առաջարկիր Աստվածաշնչի ուսումնասիրություն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը