Քարոզիր «ամեն տեսակ մարդկանց»
1. Ինչո՞վ է հմուտ ավետարանիչը նման հմուտ արհեստավորի։
1 Հմուտ արհեստավորը շատ գործիքներ ունի և լավ գիտի, թե երբ և ինչպես օգտագործի դրանցից յուրաքանչյուրը։ Նմանապես, մենք ունենք զանազան «գործիքներ» ավետարանչի գործը լիարժեքորեն կատարելու համար։ Օրինակ՝ ունենք տարբեր թեմաներով գրքույկներ, որոնց միջոցով կարող ենք քարոզել «ամեն տեսակ մարդկանց» (1 Կորնթ. 9։22)։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի այս համարի ներդիրում բերվում են մի քանի գրքույկների անվանումներ, բացատրվում է, թե ում համար են դրանք նախատեսված և թե ինչպես կարելի է առաջարկել։
2. Ե՞րբ կարող ենք առաջարկել մեր գրքույկները։
2 Երբ կարող ենք առաջարկել գրքույկները։ Հմուտ արհեստավորը գործիքն օգտագործում է այն ժամանակ, երբ անհրաժեշտ է։ Նմանապես, մենք գրքույկները կարող ենք առաջարկել ոչ միայն այն դեպքում, երբ առաջարկում ենք տարածելու համար նախատեսված գրականությունը, այլև ցանկացած ժամանակ, երբ զգում ենք, որ դա կարող է օգուտ բերել անհատին։ Օրինակ՝ եթե այդ ամիս առաջարկում ենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը և քարոզում ենք ոչ քրիստոնեական երկրում, որտեղ մարդիկ առանձնապես հետաքրքրված չեն Աստվածաշնչով, կարող ենք նախ առաջարկել համապատասխան գրքույկ, իսկ նրա հետաքրքրությունը զարգացնելուց հետո՝ «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։
3. Ինչո՞ւ պետք է հմտանանք մեր «գործիքները» գործածելու հարցում։
3 Աստվածաշունչը գովեստով է խոսում նրանց մասին, ովքեր հմուտ են իրենց գործում (Առակ. 22։29)։ Ինչ խոսք, ոչ մի գործ այսօր այնքան կարևոր չէ, որքան «Աստծու բարի լուրի սուրբ գործը» (Հռոմ. 15։16)։ Եթե ուզում ենք լինել «իբրև մի աշխատող, որն ամաչելու ոչ մի պատճառ չունի», ապա կջանանք հմտանալ մեր «գործիքները» գործածելու հարցում (2 Տիմոթ. 2։15)։