1)Հարց, 2)սուրբգրային համար և 3)գլուխ
«Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը առաջարկելու պարզ կերպերից է՝ 1) անհատի տեսակետը բացահայտող հարց տալ, 2) համապատասխան սուրբգրային համար կարդալ և 3) ուշադրություն հրավիրել գրքից ինչ–որ գլխի վրա, որում քննարկվում է տվյալ հարցը, և դա անել՝ կարդալով գլխի վերնագրի տակ տրված հարցերը։ Եթե տանտերը հետաքրքրություն է ցույց տալիս, կարող ես ցույց տալ, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը՝ օգտվելով տվյալ գլխի առաջին մի քանի պարբերություններից։ Այս մոտեցումը կարելի է կիրառել առաջին այցելության կամ վերայցելության ժամանակ ուսումնասիրություն սկսելու համար։
◼ «Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է արդյոք մարդ արարածը ճանաչել ամենակալ Արարչին, ինչպես գրված է Աստվածաշնչի այս համարում»։ Կարդա Գործք 17։26, 27–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 1–ին գլուխը։
◼ «Այսօր մենք շատ պրոբլեմների ենք բախվում։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է մխիթարություն և հույս գտնել, ինչպես գրված է այստեղ»։ Կարդա Հռովմայեցիս 15։4–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 2–րդ գլուխը։
◼ «Եթե զորություն ունենայիք անելու այստեղ նկարագրված փոփոխությունները, կանեի՞ք արդյոք»։ Կարդա Յայտնութիւն 21։4–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 3–րդ գլուխը։
◼ «Ի՞նչ եք կարծում, մեր երեխաները երբևէ կվայելե՞ն այն պայմանները, որոնք նկարագրվում են հնում գրված այս սաղմոսում»։ Կարդա Սաղմոս 37։10, 11–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 3–րդ գլուխը։
◼ «Ձեր կարծիքով՝ կգա՞ այնպիսի օր, երբ կկատարվեն այս խոսքերը»։ Կարդա Եսայիա 33։24–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 3–րդ գլուխը։
◼ «Երբևէ մտածե՞լ եք, թե մահացածները գիտե՞ն արդյոք՝ ինչ են անում կենդանի մարդիկ»։ Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Ժողովող 9։5–ը և ներկայացրու 6–րդ գլուխը։
◼ «Ի՞նչ եք կարծում, կգա՞ մի օր, երբ մենք կրկին կտեսնենք մեր մահացած սիրելիներին, ինչպես Հիսուսն ասաց այս համարներում»։ Կարդա Յովհաննէս 5։28, 29–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 7–րդ գլուխը։
◼ «Ձեր կարծիքով՝ ի՞նչ է անհրաժեշտ, որ Աստծու կամքը կատարվի երկրի վրա, ինչպես երկնքում է կատարվում՝ համաձայն այս հայտնի աղոթքի»։ Կարդա Մատթէոս 6։9, 10–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 8–րդ գլուխը։
◼ «Ի՞նչ եք կարծում, այսօր արդյոք չե՞նք ապրում այնպիսի պայմաններում, որոնք նկարագրված են այս մարգարեության մեջ»։ Կարդա Բ Տիմոթեոս 3։1–4 համարները և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 9–րդ գլուխը։
◼ «Շատերին մտահոգում է այն հարցը, թե ինչու են մարդկության խնդիրները գնալով ավելի ծանր դառնում։ Երբևէ մտածե՞լ եք, որ հնարավոր է պատճառը լինի այն, ինչ գրված է այս համարում»։ Կարդա Յայտնութիւն 12։9–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 10–րդ գլուխը։
◼ «Երբևիցե ցանկացե՞լ եք իմանալ, օրինակ, այսպիսի հարցի պատասխանը»։ Կարդա Յոբ 21։7–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 11–րդ գլուխը։
◼ «Ձեր կարծիքով՝ եթե մարդիկ կիրառեին Աստվածաշնչի այս խորհուրդը, նրանց ընտանեկան կյանքը երջանիկ կլինե՞ր»։ Կարդա Եփեսացիս 5։33–ը և թույլ տուր պատասխանել։ Ապա ներկայացրու 14–րդ գլուխը։
Աստվածաշնչի ուսումնասիրությունը կարելի է գրանցել հաշվետվության մեջ, եթե անհատին ցույց է տրվել, թե ինչպես է անցկացվում ուսումնասիրությունը և դրանից հետո երկու անգամ այն անցկացվել է, ինչպես նաև եթե հիմնավոր պատճառ կա ակնկալելու, որ ուսումնասիրությունը կշարունակվի։