Պահեք
Մատուցումեր՝ քարոզչական ծառայության համար
Հետևյալ օրինակները քեզ կօգնեն մատուցումներ պատրաստել, որպեսզի տարածելու համար նախատեսված գրականությունն առաջարկես։
«Մոտեցիր Եհովային»
«Աստծուն հավատացող շատ մարդիկ ցանկանում են իրենց ավելի մոտ զգալ նրան։ Գիտե՞ք, որ Աստված հրավիրում է մեզ մոտենալ իրեն։ [Կարդա՛ Յակոբոս 4։8–ը։] Այս գիրքը նախատեսված է՝ օգնելու մարդկանց, որ իրենց իսկ Աստվածաշնչի միջոցով կարողանան մոտենալ Աստծուն»։ Կարդա՛ 16–րդ էջի 1–ին պարբերությունը։
«Այսօր շատ է տարածված անարդարությունը։ Այստեղ հենց այդ մասին է գրված։ [Կարդա՛ Ժողովող 8։9բ համարը]։ Շատերն են ուզում իմանալ, թե արդյոք դա Աստծուն մտահոգում է։ [Կարդա՛ 119–րդ էջի 4–րդ պարբերության առաջին երկու նախադասությունները]։ Այս գլխում բացատրվում է, թե ինչու է Աստված թույլ տվել, որ անարդարությունը ժամանակավորապես գոյություն ունենա»։
«Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ»
«Որտե՞ղ կարելի է գտնել ամենալավ խորհուրդը մեզ խիստ մտահոգող խնդիրները լուծելու համար։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա՛ Մատթէոս 7։28, 29–ը։] Այս խոսքերը ցույց են տալիս, թե ինչպես մարդիկ արձագանքեցին Հիսուսի Լեռան քարոզին։ Ուշադրություն դարձրեք, թե ուրիշ մարդիկ ինչպես են արտահայտվել։ [Ներկայացրու 152–րդ էջում տրված մեկնաբանությունները։] Այս գլխում քննարկվում են Հիսուսի կյանքը և ուսուցումները»։
«Երբևէ մտածե՞լ եք, եթե Աստված կա, ապա կգա՞ մի օր, երբ նա երկրի վրայից կվերացնի տառապանքն ու անարդարությունը։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա՛ Յայտնութիւն 21։3, 4–ը։] Այս գրքում բացատրվում է, թե Աստված ինչ կանի, որպեսզի տառապանքը, ինչպես նաև դրա բուն պատճառը վերացնի»։ Ցույց տուր 10–րդ գլուխը։
«Արթո՛ւն կացեք»
«Շատերին են մտահոգում այն լուրջ խնդիրները և ցնցող իրադարձությունները, որ սովորական բան են դարձել այսօր։ [Ձեր տարածքում հայտնի մի օրինակ բեր։] Գիտեի՞ք, որ այդ ամենը համաշխարհային մասշտաբ ունեցող մի նշանի մասն են կազմում, ինչը ցույց է տալիս, որ Աստծու կառավարությունը շուտով իր հսկողության տակ կառնի երկիրը։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա համապատասխան սուրբգրային մի խոսք, օրինակ՝ Մատթէոս 24։3, 7, 8, Ղուկաս 21։7, 10, 11 կամ Բ Տիմոթէոս 3։1–5 համարները։] Այս գրքույկում քննարկվում է, թե ինչու է հրատապ այսօր իսկ ուշադրություն դարձնել այդ իրադարձությունների նշանակությանը»։
«Շատերին այսօր ընկճում են աշխարհում տեղի ունեցող ցնցող իրադարձությունները կամ անձնական ողբերգությունները։ Ոմանք ցանկանում են իմանալ, թե ինչո՞ւ Աստված չի միջամտում, որ այդպիսի բաներ տեղի չունենան։ Աստվածաշունչը հավաստիացնում է մեզ, որ Աստված շուտով գործի կանցնի, որպեսզի վերջ դնի մարդկանց տառապանքին։ [Կարդա՛ Յայտնութիւն 14։6, 7–ը։] Ուշադրություն դարձրեք, թե Աստծու դատաստանը ինչ է նշանակելու մարդկության համար։ [Կարդա՛ Բ Պետրոս 3։10, 13–ը։] Այս գրքույկը մանրամասն տեղեկություններ է պարունակում այս կարևոր հարցի առնչությամբ»։
«Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն»
«Եթե հրավեր ստանայիք ապրելու այսպիսի չքնաղ վայրում, կընդունեի՞ք այն։ [Ցույց տուր 4–րդ և 5–րդ էջերի նկարը և թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, որ Աստծու Խոսքը հայտնում է, թե ինչ է հարկավոր անել այդպիսի կյանքը հավիտյան վայելելու համար։ [Կարդա՛ Յոհվաննէս 17։3–ը։] Այս գիրքը ձեզ կօգնի ստանալ գիտություն, որը հավիտենական կյանքի է առաջնորդում»։ Պայմանավորվիր հաջորդ այցելությանը քննարկել 1–ին գլխի առաջին հինգ պարբերությունները։
Օգտվելով 188–րդ և 189–րդ էջերում պատկերված նկարից ու մեկնաբանությունից՝ հարցրու տանտիրոջը. «Հույս ունե՞ք ապրելու Դրախտում, երբ Աստծու գիտությունը լցնի երկիրը։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա՛ Եսայիա 11։9–ը։] Այս գիրքը ձեզ կօգնի իմանալ, թե ինչ է Աստվածաշունչն ասում Դրախտի մասին, և թե ինչպես կարող ենք մենք այնտեղ լինել»։ Առաջարկիր հաջորդ այցելությանը քննարկել 1–ին գլխի 11–16-րդ պարբերությունները։
«Սովորիր Մեծ Ուսուցչից»
«Ձեր կարծիքով՝ աշխարհը կլինե՞ր բնակության ավելի լավ վայր, եթե մարդիկ ապրեին այս խոսքերի համաձայն։ [Կարդա՛ Մատթէոս 7։12ա համարը։ Ապա թույլ տուր պատասխանել։] Այս գրքում ամփոփված են շատ դասեր, որ սովորեցրել է երբևիցե ապրած մեծագույն ուսուցիչը»։ Անհատի ուշադրությունը հրավիրիր 17–րդ գլխի նկարների ու դրանց վերաբերող հարցերի վրա։
«Ծնողների մեծամասնությունն այսօր փորձում է երեխաների մեջ բարոյական բարձր արժեքներ սերմանել։ Ձեր կարծիքով՝ դա կարևո՞ր է։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա՛ Առակաց 22։6–ը։] Ուշադրություն դարձրեք, որ այս համարում ծնողներին խորհուրդ է տրվում երեխայի դաստիարակությունը սկսել վաղ հասակից։ Այս գիրքը նախատեսված է օգնելու ծնողներին այդ հարցում»։ Անհատի ուշադրությունը հրավիրիր 15–րդ կամ 18–րդ գլխի նկարների ու դրանց վերաբերող հարցերի վրա։
«Հաճախ ծնողներին զարմացնում են երեխաների տված հարցերը։ Սակայն լինում են հարցեր, որոնց դժվար է պատասխանել, այնպես չէ՞։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա՛ Եփեսացիս 6։4–ը։] Այս գիրքը կարող է օգնել ծնողներին պատասխանելու իրենց երեխաների հարցերին»։ Անհատի ուշադրությունը հրավիրիր 11–րդ, 12–րդ կամ 34–36-րդ գլուխներից որոշ նկարների ու դրանց վերաբերող հարցերի վրա։
«Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով» (ռուս.)
«Բոլորս էլ անհանգստացած ենք մեր տարածքում տեղի ունեցող հանցագործությունների ու բռնության պատճառով։ Ձեր կարծիքով՝ կա՞ մեկը, որ կարող է լուծել այս խնդիրը։ [Թույլ տուր պատասխանել։] Աստված կարո՛ղ է լուծել այդ խնդիրը»։ Բաց արա 196–րդ էջը և 19–րդ պարբերությունից կարդա՛ Առակաց 2։21, 22 համարները ու մեկնաբանիր դրանք։ Ցույց տուր 16–րդ գլխի վերնագիրը և առաջարկիր գիրքը։
Բաց արա 6–րդ էջն ու ասա. «Շատերն այն կարծիքին են, որ մեր սքանչելի երկիր մոլորակը և կյանքը նրա վրա պատահականորեն են առաջացել։ Ըստ ձեզ՝ ո՞րն է տրամաբանական բացատրությունը այն բանի, թե ինչպես է այս ամենն առաջացել։ [Թույլ տուր պատասխանել։] Բազում ապացույցներ հաստատում են այն, ինչ Աստվածաշունչն է ասում. կա Արարիչ, որը շատ զորեղ է ու անչափ սիրում է մեզ։ Նա ճշմարիտ Աստվածն է, ու նրա անունը Եհովա է»։ Կարդա՛ Սաղմոս 83։18–ը և հակիրճ բացատրիր, որ նա նպատակ ունի ողջ երկիրը դրախտի վերածելու։
«Մարդկությունը՝ Աստծուն որոնելու ճանապարհին» (անգլ.)
«Այսօր բազմաթիվ կրոններ կան։ Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես կարող ենք կողմնորոշվել, թե որ կրոնն է Աստված հավանում»։ Պատասխանը լսելուց հետո բացիր 377–րդ էջը։ Զրուցակցիդ ուշադրությունը կենտրոնացրու 7–րդ կետի վրա ու նրան հարցրու, թե համաձա՞յն է, որ ճշմարիտ կրոնը պետք է միավորի բոլոր ռասաներին պատկանող մարդկանց։ Կարդա նշված սուրբգրային համարներից մեկը և, եթե ժամանակը թույլ է տալիս, քննարկիր այդ էջի մյուս կետերից մի քանիսը։ Եթե անկեղծ հետաքրքրություն ես նկատում, առաջարկիր գիրքը։ Տանտիրոջը հրաժեշտ տալուց առաջ կարող ես հարցնել. «Ինչպե՞ս պետք է ճշմարիտ կրոնն անդրադառնա անհատի վարքի վրա»։ Պայմանավորվիր հաջորդ այցելությանը պատասխանել այդ հարցին։
Եթե անհատն ասում է, որ պատկանում է որևէ հիմնական կրոնական ուղղության, կարող ես ասել. «Հետաքրքիր է զրուցել տարբեր կրոնի պատկանող մարդկանց հետ։ Մարդիկ Աստծուն որոնում են տարբեր ձևերով։ [Եթե հարմար է, կարդա՛ Գործք 17։26, 27–ը։] Հաճախ մարդիկ հետևում են իրենց ծնողների կրոնին։ [Կարդա՛ 8–րդ էջի 12–րդ պարբերությունը։] Ուրիշ կրոնների մասին ավելի շատ տեղեկություն ստանալը ավելացնում է մեր հասկացողությունն ու գիտելիքները։ Այս գիրքը լուսաբանում է ողջ աշխարհի հիմնական կրոնների ծագումը, սովորույթները և ուսմունքները»։ Անհատին ցույց տուր, թե գիրքն ինչ տեղեկություն է պարունակում նրա կրոնի մասին, որը կարող է լինել՝ սիկհականություն (էջ 100, 101). հնդուականություն (էջ 116, 117). բուդդայականություն (էջ 141). դաոսականություն (էջ 164–166). կոնֆուցիականություն (էջ 177). սինտոյականություն (էջ 190–195). հուդայականություն (էջ 220, 221). իսլամ (մահմեդականություն) (էջ 289)։
«Յայտնութիւն. Անոր Հոյակապ Յանգումը Մօտ Է» (արևմտ.)
«Դուք հավանաբար լսել եք, որ.... [հիշատակիր մի նորություն]։ Երբ ողբերգություն է տեղի ունենում, ու մարդիկ կորցնում են իրենց կյանքը, շատերը մտածում են այն մասին, թե ինչը կարող է մահացածի հարազատներին մխիթարել։ Իսկ ո՞րն է ձեր կարծիքը»։ Թույլ տուր պատասխանել։ Բացիր 299–րդ էջը և ցույց տուր հարություն առած մարդկանց տեսարան պատկերող նկարը։ Ապա շարունակիր՝ ասելով. «Շատերը զարմանում են՝ իմանալով, որ երկրային Դրախտում ետ՝ կյանքի են բերվելու ինչպես արդար, այնպես էլ անարդար մարդիկ։ [Կարդա՛ Գործք 24։15–ը, որը մեջբերված է 297–րդ էջի 9–րդ պարբերությունում, որից հետո անհատի ուշադրությունը հրավիրիր 10–րդ պարբերությունում տրվող բացատրության վրա։] Այս գրքում քննարկվում են ապագայի վերաբերյալ Աստծու նպատակի հետ կապված շատ ուրիշ հետաքրքիր մանրամասնություններ»։
«Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն Է, թե՝ Մարդոց» (արևմտ.)
«Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ գրեթե ամեն մարդ լուրջ խնդիրների է բախվում։ Շատերը դիմում են ամենատարբեր խորհրդատուների։ Ոմանք ոգեհարցներից են օգնություն փնտրում։ Ձեր կարծիքով՝ որտե՞ղ կարող ենք իմաստուն խորհուրդներ գտնել, որոնք իրոք օգտակար կլինեն մեզ համար։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշնչում կա մի կարևոր փաստ, որը բոլորս պետք է ընդունենք։ [Կարդա՛ Բ Տիմոթէոս 3։16–ը։ Ապա բաց արա 187–րդ էջը ու կարդա՛ 9–րդ պարբերությունը։] Այս գիրքը ձեզ կօգնի տեսնել, որ Աստվածաշնչի խորհրդով առաջնորդվելու դեպքում միշտ լավագույն արդյունքների կհասնենք»։
«Ցարդ Ապրած Մեծագոյն Մարդը» (արևմտ.)
«Տարվա այս ժամանակ շատ մարդիկ մտածում են Հիսուսի մասին։ Սակայն քանի որ աշխարհով մեկ ահավոր բաներ են կատարվում, ոմանց մեջ հարց է առաջանում, թե Հիսուսն իրո՞ք հոգ է տանում մեր մասին։ Ի՞նչ եք կարծում»։ Թույլ տուր պատասխանել։ Բաց արա 24–րդ գլուխը և հակիրճ քննարկիր, թե ինչու էր Հիսուսը երկիր եկել։ Այնուհետև կարդա՛ Յովհաննէս 15։13–ը և ընդգծիր, որ Հիսուսը ամբողջ սրտով սիրում էր մարդկանց։
«Երբ մեկը հիշատակում է Հիսուս Քրիստոսի մասին, շատերի միտքն է գալիս մի փոքրիկ երեխա կամ տառապող մարդ, որ մահանում է։ Հիսուսի մասին նրանց պատկերացումները սահմանափակվում են միայն նրա ծննդով ու մահով։ Մարդկանց ուշադրությունից հաճախ վրիպում են այն հրաշալի բաները, որ նա ասել ու արել է իր կյանքի ընթացքում։ Այն, ինչ նա իրագործեց, առնչվում է երկրի վրա ապրած յուրաքանչյուր մարդու։ Ահա թե ինչու է կարևոր որքան հնարավոր է շատ իմանալ մեզ համար նրա արած հրաշալի գործերի մասին»։ Կարդա՛ Յովհաննէս 17։3–ը։ Բացիր ներածության 1–ին էջը և կարդա՛ 4–րդ պարբերությունը։
«Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից»
«Ձեր կարծիքով՝ Աստված արդյոք ցանկանո՞ւմ էր, որ մեր կյանքը լեցուն լիներ տառապանքներով, որոնց այսօր բախվում ենք։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա՛ Մատթէոս 6։10–ը։] Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է Աստծու Արքայությունը, կամ՝ Թագավորությունը»։ Բաց արա 6–րդ դասը և կարդա դասի սկզբում տրված հարցերը։ Քննարկիր դասը կամ պայմանավորվիր դա անել հաջորդ այցելության ժամանակ։
«Թեև մարդիկ ներկայումս մեծ նվաճումների են հասել, սակայն հիվանդությունն ու մահը շարունակում են ցավ ու տառապանք պատճառել նրանց։ Գիտե՞ք արդյոք, թե Հիսուսն ինչ է անելու հիվանդների, ծերերի և նույնիսկ մահացածների համար»։ Թույլ տուր պատասխանել։ Եթե անհատը ցանկանում է ստանալ այդ հարցի պատասխանը, բացիր 5–րդ դասը և կարդա 5–րդ ու 6–րդ պարբերությունների հարցերը։ Քննարկիր այդ պարբերությունները կամ պայմանավորվիր դա անել հաջորդ այցելության ժամանակ։
«Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն»
«Ձեր կարծիքով՝ որտե՞ղ կարող ենք օգնություն գտնել կյանքի պրոբլեմները լուծելու համար։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա՛ Հռովմայեցիս 15։4–ը։] Ուշադրություն դարձրեք, որ Աստվածաշունչը մեզ տալիս է առաջնորդություն, մխիթարություն և հույս, որոնք կարող են մեզ զորացնել դժվարություններին տոկալու համար։ Այս գրքում կան օգտակար խորհուրդներ այն մասին, թե ինչպես առավելագույն օգուտներ քաղել Աստվածաշնչի ընթերցանությունից»։ Անդրադարձիր 30–րդ էջում ներկայացված չորս կետերին։
«Սկսած այն օրերից, երբ Հիսուսը երկրի վրա էր՝ շատերն են աղոթել, որ Աստծու Թագավորությունը գա։ Երբևէ մտածե՞լ եք, թե դա ինչ է նշանակելու մարդկության համար։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա՛ Դանիէլ 2։44–ը։] Այս գիրքը բացատրում է, թե ինչ է Աստծու Թագավորությունը, ինչ է այն իրագործելու, և ինչ օգուտներ կարող է մեզ բերել այդ Թագավորության արդար իշխանությունը»։ Անհատի ուշադրությունը հրավիրիր 92–րդ և 93–րդ էջերում պատկերված նկարի վրա։