Հունվար ամսին տարածելու ենք «Արթնացե՛ք» պարբերագրի հատուկ թողարկումը
1 Շատ մարդիկ անկեղծորեն հարցեր են տալիս Աստվածաշնչի արժեքավոր լինելու վերաբերյալ. «Եթե Աստվածաշունչը գրել են մարդիկ, ապա ինչո՞ւ է այն կոչվում Աստծու Խոսք։ Կարո՞ղ եմ վստահել Աստվածաշնչին և առաջնորդվել դրանով իմ կյանքում։ Եթե ժամանակ ծախսեմ Աստվածաշունչը կարդալու և ուսումնասիրելու վրա, ապա ի՞նչ օգուտ դա ինձ կտա։ Աստվածաշնչի ո՞ր թարգմանությունից օգտվեմ»։ Այս և այլ հարցերի պատասխանները տրվում են հունվար–մարտ ամիսների «Արթնացե՛ք» պարբերագրի հատուկ թողարկման մեջ, որը վերնագրված է՝ «Կարո՞ղ եք վստահել Աստվածաշնչին»։
2 Մենք պետք է որքան հնարավոր է շատ տարածենք «Արթնացե՛ք»–ի այս հատուկ թողարկումը մեր տարածքում։ Հնարավորության սահմաններում նոյեմբեր ամսվա շաբաթ օրերին ժողովի հետ տարածիր այն տնից տուն ծառայության ժամանակ։ Առաջարկիր այդ թողարկումը հարազատներիդ, հարևաններիդ, աշխատակիցներիդ, ուսուցիչներիդ, համադասարանցիներիդ և նրանց, ում վերայցելում ես։ Վերցրու քեզ հետ այդ թողարկման օրինակները, երբ գնում ես գնումներ անելու, կամ որևէ տեղ ես ուղևորվում։
3 Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսիր։ Երբ առաջարկում ես պարբերագիրը, զրույցն ավարտելուց առաջ Աստվածաշնչի ուսումնասիրության հիմք նախապատրաստիր։ Օրինակ՝ կարող ես ասել. «Հաջորդ անգամ ես կցանկանայի Աստվածաշնչից ցույց տալ հետևյալ հարցի պատասխանը. «Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ»»։ Երբ վերադառնաս, ցույց տուր անհատին «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի 4–րդ և 5–րդ էջերը, կամ քննարկիր նրա հետ 3–րդ գլխի 1–3 պարբերությունները։ Ահա մեկ տարբերակ ևս. «Հաջորդ անգամ ես կցանկանայի քննարկել ձեզ հետ Աստվածաշնչի մի մարգարեություն, որը կատարվում է հենց մեր օրերում»։ Վերայցելության ժամանակ ցույց տուր անհատին գրքի 9–րդ գլուխը և քննարկիր նրա հետ 1–3 պարբերությունները։ Կամ կարող ես պարզապես ասել. «Շատերը դժվարանում են հասկանալ այն, ինչ կարդում են Աստվածաշնչում։ Հաջորդ անգամ ես ցույց կտամ, թե ինչպես կարելի է ավելի լավ հասկանալ կարդացածը»։ Երբ վերայցելես անհատին, ներկայացրու նրան «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը և ցույց տուր, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։
4 Միմիայն Աստվածաշունչն է պարունակում «սուրբ գրություններ, որոնք կարող են իմաստուն դարձնել մեզ փրկության համար» (2 Տիմոթ. 3։15)։ Ուստի եկե՛ք բոլորս եռանդորեն տարածենք «Արթնացե՛ք»–ի այս հատուկ թողարկումը, որպեսզի օգնենք մարդկանց վստահություն զարգացնել Աստվածաշնչի նկատմամբ։