Եհովայի վկաների 2008 թվականի մարզային համաժողովը
1. ա) Ինչո՞ւ է եբրայեցի քրիստոնյաներին ուղղված Պողոսի խորհուրդը հատկապես հրատապ մեզ համար (կարդա՛ Եբրայեցիներ 10։24, 25–ը)։ բ) Ի՞նչ հնարավորություն կունենանք Պողոսի խորհուրդը կիրառելու։
1 Պողոս առաքյալը խրախուսեց եբրայեցի քրիստոնյաներին հավաքվել միասին և քաջալերել միմյանց «այնքան ավելի», որքան տեսնում էին, որ օրը մոտենում է (Եբր. 10։24, 25)։ Այսօր գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ այդ «օրը», որի մասին խոսեց Պողոսը, շատ մոտ է։ Դրա համար մենք անհամբերությամբ սպասում ենք մեր եղբայրների և քույրերի հետ հավաքվելու հնարավորություններին, երբ կարող ենք ստանալ հոգևոր կրթություն, որն օգնում է մեզ օրեցօր վատթարացող այս «վերջին օրերում» (2 Տիմոթ. 3։1)։ Այդպիսի հնարավորություն մենք կունենանք գալիք 2008 թ. մարզային համաժողովներին։
2. ա) Ինչո՞ւ է անչափ կարևոր ներկա գտնվել համաժողովի բոլոր երեք օրերին։ բ) Ինչո՞ւ է պետք նախապատրաստվել։
2 Ներկա եղիր բոլոր երեք օրերին։ Քաջալերում ենք քեզ բոլոր երեք օրերին էլ ներկա գտնվել։ «Իրար հետ միասին հավաքվելը չթողնելով»՝ մենք չենք զրկվի անչափ կարևոր հոգևոր սննդից (Եբր. 10։25)։ Նախապատրաստվիր որքան հնարավոր է շուտ։ Թերևս նախօրոք տեղեկացնես քո գործատիրոջը, որպեսզի նա կարողանա անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։ Եթե համաժողովը անցկացվում է այն օրերին, երբ երեխաներդ դպրոց են գնում, ապա տեղյակ պահիր ձեր ծրագրերի մասին նրանց ուսուցիչներին։ Հայտնիր նրանց, որ համաժողովներին ներկա լինելը ձեր երկրպագության անբաժանելի մասն է։ Վստահ եղիր, որ Եհովան կօրհնի Թագավորության շահերը առաջին տեղում դնելու քո ջանքերը (Մատթ. 6։33)։
3. Ինչպե՞ս կարող ենք «ուշադիր լինել միմյանց հանդեպ»։
3 Օգնիր ուրիշներն էլ ներկա գտնվել։ Պողոսը նաև կոչ արեց իր եղբայրներին «ուշադիր լինել միմյանց հանդեպ» (Եբր. 10։24)։ Կա՞ն ձեր ժողովի Գրքի ուսումնասիրության խմբում այնպիսի եղբայրներ և քույրեր, որոնք օգնության կարիք ունեն, որպեսզի կարողանան ներկա լինել համաժողովին։ Կարո՞ղ ես օգնել նրանց, ում հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում, գալու քեզ հետ համաժողովի, նույնիսկ եթե նրանք կարող են միայն մեկ օր ներկա լինել։ Երբ տեղեկացնես համաժողով այցելելու քո ծրագրերի մասին ընտանիքիդ անդամներին, որոնք չեն ընդունում քո հավատալիքները, նրանց էլ հրավիրիր, որ գան քեզ հետ։ Քո անկեղծ ջանքերը կարող են անսպասելի օրհնություններ բերել։
4. ա) Ի՞նչ կերպերով ենք փառաբանում Եհովային, երբ ներկա ենք լինում մեր համաժողովներին։ բ) Ինչպիսի՞ արձագանքներ են եղել հյուրանոցի աշխատողների կողմից մեր հավատակիցների վարքի վերաբերյալ։
4 Բարի գործեր։ Իրար հետ միասին հավաքվելու Եհովայի պատվերին հնազանդվելը մեզ համար «օգտակար» է։ Բայց ավելի կարևորն այն է, որ դա հնարավորություն է տալիս փառաբանելու Եհովային (Ես. 48։17)։ Մեր «բարի գործերը հայտնի են դառնում» բազմաթիվ մարդկանց, ովքեր բնակվում են այն վայրում, որտեղ անց են կացվում մարզային համաժողովները, և ոմանք մղվում են արտահայտելու իրենց տպավորությունները (1 Տիմոթ. 5։25)։ Քաղաքներից մեկում, որտեղ երկար տարիներ շարունակ անցկացվել են մեր համաժողովները, հյուրանոցի մի տնօրեն արտահայտվեց՝ ասելով. «Քաղաքում շատերն են խոսում Եհովայի վկաների մասին և ասում, թե ինչ նշանակություն ունեն մեզ համար ձեր համաժողովները։ Մենք տեղյակ ենք, թե ինչպես եք դուք մաքրել մշակութային կենտրոնը, և տեսնում ենք, թե ինչպես եք մաքրում կայանավայրերը։ Շատ հաճելի է ձեզ հյուրընկալել մեր ամառվա սեզոնին։ Հուսով ենք, որ կշարունակենք համագործակցել նաև հաջորդ տարիներին»։ Հյուրանոցի մի տնօրեն պատմեց, թե ինչ խնդիրներ են ունեցել այլ խմբերի և շոու–բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Այնուհետև նա արտահայտվեց համագործակցության և համբերության ոգու մասին, որը ցուցաբերել էին մեր եղբայրներն ու քույրերը հյուրանոցում եղած ժամանակ։ Նա ասաց. «Մենք ուզում ենք, որ մեր բոլո՛ր հյուրերը լինեն Եհովայի վկաների նման»։ Մեր հավատակիցների վարքը, որ մղել է մարդկանց ասելու այս և նման շատ խոսքեր, ուրախացնում են մեր Աստծու՝ Եհովայի սիրտը։
5. Ինչպե՞ս են Մատթեոս 4։4–ի խոսքերն ընդգծում ծրագրի յուրաքանչյուր մասն ուշադիր լսելու կարևորությունը։
5 Հիսուսն ասաց, որ ամբողջ մեր կյանքը կախված է այն ամեն խոսքը լսելուց, որ դուրս է գալիս Եհովայի բերանից (Մատթ. 4։4)։ Ամեն տարի մեր համաժողովներին Եհովան «հավատարիմ և իմաստուն ծառայի միջոցով» «ճիշտ ժամանակին» հոգևոր սնունդ է տալիս (Մատթ. 24։45)։ Այդ հոգևոր խնջույքը պատրաստելու և ներկայացնելու համար շատ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում։ Եկե՛ք ցույց տանք մեր երախտագիտությունը Եհովայի սիրառատ հոգատարության համար՝ ներկա լինելով և ուշադիր լսելով ծրագրի յուրաքանչյուր մասը։
[Շրջանակ 3–րդ էջի վրա]
Ծրագրի ժամերը
Առաջին և երկրորդ օրերը
9։20–17։05
Երրորդ օրը
9։20–16։10