Երբևէ կատարվող ամենամեծ քարոզարշավը
Արդեն 100 տարուց ավելի է, ինչ Եհովայի վկաները կազմակերպված տարածում են բարի լուրը (1 Կորնթ. 9։23)։ Հսկայական այդ քարոզարշավին մասնակցելիս մենք ներկայացնում ենք այդ լուրը հարյուրավոր լեզուներով։ Մենք տարածում ենք այն ավելի քան 230 երկրներում (Մատթ. 24։14)։ Ինչո՞ւ է այդ գործունեությունն այդքան անհրաժեշտ։ Ինչպե՞ս է այն կատարվում ամբողջ աշխարհով մեկ։
«Եհովայի վկաներ. կազմակերպված տարածում են բարի լուրը» տեսաֆիլմը պատասխանում է բոլոր այդ հարցերին. այնտեղ մանրամասնորեն ցուցադրվում են մեր համաշխարհային գործի տարբեր բնագավառները։ Ֆիլմը դիտելիս նկատի առեք հետևյալ հարցերը՝ 1) Ինչպե՞ս է կազմակերպված մեր գործունեությունը, և ինչպե՞ս է այն ղեկավարվում։ 2) Ինչպե՞ս է գրական, թարգմանչական, գեղարվեստական ձևավորման ու ձայնա– և տեսագրման բաժինների օգնությամբ տարածվում բարի լուրը։ 3) Ո՞րն է տպագրման և առաքման լայնածավալ գործի նպատակը (Հովհ. 17։3)։ 4) Ի՞նչ քանակությամբ գրականություն է տպագրվում մեկ տարում։ 5) Ի՞նչ է հնարավոր դարձել Աստվածաշնչի վրա հիմնված մեր հրատարակությունների շնորհիվ (Եբր. 4։12)։ 6) Ի՞նչ է արվում հոգևոր կրթությունը հասանելի դարձնելու նրանց, ովքեր տեսողության և լսողության հետ կապված խնդիրներ ունեն։ 7) Ինչպե՞ս է ֆինանսավորվում մեր գործունեությունը։ 8) Ինչպիսի՞ օգնություն են տալիս Հիվանդանոցային տեղեկատվական ծառայությունը, ծառայողական բաժինը և համաժողովների բաժինը։ 9) Ինչպե՞ս է այս տեսաֆիլմը խորացրել քո երախտագիտությունը՝ որպես Եհովայի վկայի ա) այն ջանքերի համար, որ ներդնում է Եհովայի կազմակերպությունը բարի լուրը տարածելու համար, բ) ամբողջ աշխարհի ավելի քան 100 Բեթելի ընտանիքների համար, գ) վերակացուներին և միսիոներներին տրվող կրթության համար, դ) աստվածաշնչյան համարով օրը սկսելու և ամեն շաբաթ ժողովի հանդիպումներին պատրաստվելու կարևորության համար, ե) մեր քրիստոնեական հանդիպումներից ստացած օգուտների համար, զ) այն բանի համար, թե ինչ է լինելու դրախտի վերածված երկրի վրա (Ես. 11։9), է) այժմ կատարվող «հնձին» անձամբ մասնակցելու համար (Հովհ. 4։35)։
Ի՞նչ դրական արձագանք ես նկատել՝ ցույց տալով այս տեսաֆիլմը հարազատներիդ, ծանոթներիդ, նրանց, ում վերայցելել ես կամ նրանց, ում հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում։ Կարո՞ղ ես հնարավորինս շուտ ցույց տալ այս ֆիլմը և հաղորդել բարի լուրը նաև այլ անհատների (Մատթ. 28։19, 20)։