Օգտվո՞ւմ ես արդյոք դրանցից
1. Ինչպե՞ս էին Պողոսը և Հիսուսը ուսուցանում մարդկանց։
1 Պողոս առաքյալը ձգտում էր «Գրությունների հիման վրա տրամաբանել» մարդկանց հետ (Գործ. 17։2, 3; 18։19)։ Դա անելով՝ նա ընդօրինակում էր Հիսուսին, որը հաճախակի էր մեջբերումներ անում Գրություններից և օրինակների միջոցով օգնում էր իր ունկնդիրներին հասկանալու Աստծու կամքը (Մատթ. 12։1–12)։ Մենք պետք է նույնն անենք։ Իսկ դրանում մեզ կօգնեն «Քննարկման նյութեր աստվածաշնչյան թեմաներով» հավելվածը, որը տեղ է գտել «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանություն» գրքի վերջում և «Ինչպես զրույց վարել աստվածաշնչյան թեմաներով» գրքույկը։
2. Ինչպե՞ս կարող ենք օգտագործել «Ինչպես զրույց վարել աստվածաշնչյան թեմաներով» գրքույկը՝ արդյունավետ մատուցումներ պատրաստելու համար։
2 Ինչպես նախապատրաստել արդյունավետ մատուցումներ։ «Ինչպես զրույց վարել աստվածաշնչյան թեմաներով» գրքույկում կան հետաքրքրություն առաջացնող զանազան մատուցումներ։ Փորձելով հիշել և օգտագործել դրանք՝ մենք թարմություն կմտցնենք մեր ծառայության մեջ և կկարողանանք ավելի հմտորեն և արդյունավետորեն զրույց վարել մարդկանց հետ, ինչը կարևոր է հատկապես հաճախ մշակվող տարածքներում։ Իսկ երբ վկայություն ենք տալիս հեռախոսով կամ շենքի խոսասարքով, մենք կարող են կարդալ մատուցումները հենց գրքույկից։
3. Ի՞նչ օգտակար մտքեր կան «Ինչպես զրույց վարել աստվածաշնչյան թեմաներով» գրքույկի 7–16-րդ էջերում։
3 Ինչպես պատասխանել խոսակցությունն ընդհատող առարկություններին։ Կարող ես միշտ ակնկալել, որ քո տարածքում կլինեն մարդիկ, ովքեր առաջ կքաշեն զրույցն ընդհատող առարկություններ։ Դրանց պատասխանելու համար լավ կլինի ծառայության գնալուց առաջ կրկնես գրքույկի 7–12-րդ էջերում տրված տարբերակները։ Որոշ տարածքներում հնարավոր է հանդիպես բուդդայականի, հնդուականի, հրեայի կամ մահմեդականի։ Նրանց հետ զրուցելու համար օգտակար մտքեր կարելի է գտնել գրքույկի 12–16-րդ էջերում։
4. Ինչպե՞ս կարող ենք օգտվել «Աստվածաշնչյան թեմաներ» հավելվածից, երբ մարդիկ որևէ վիճելի հարց են առաջ քաշում։
4 Ինչպես պատասխանել հարցերին։ Երբ մարդիկ հարցեր են տալիս կամ որևէ վիճելի հարց են բարձրացնում, մեզ կարող է օգնել «Քննարկման նյութեր աստվածաշնչյան թեմաներով» հավելվածը։ Նման դեպքում կարող ես պարզապես ասել անհատին, որ ցանկանում ես այդ թեմայով մի հետաքրքիր միտք ցույց նրան։ Այնուհետև բացիր «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանություն» գրքի հավելվածը։ Քանի որ թեմաները կազմված են այբբենական կարգով, բաց արա տվյալ վերնագիրը, որի ներքո հնարավոր է գտնել անհրաժեշտ տեղեկությունը։ Հետո արագորեն աչքի անցկացրու թավատառով գրված վերնագրերը։ Այնուհետև ընտրիր որևէ աստվածաշնչյան համար, որի օգնությամբ կկարողանաս պատասխանել տրված հարցին։
5. Ուրիշ ինչպե՞ս կարելի է օգտագործել «Աստվածաշնչյան թեմաներ» հավելվածը։
5 Ոմանք «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանություն» գիրքը իրենց հետ տանում են գործի կամ դպրոց, որպեսզի կարողանան պատասխանել այնպիսի հարցերին, ինչպիսին է. «Ինչո՞ւ դուք տոներ չեք նշում»։ Իսկ եթե պատրաստվում ես այցելել հիվանդի կամ որևէ անհատի, ով կորցրել է իր սիրելի հարազատին, կարող ես օգտագործել «Հարություն» և «Մահ» վերնագրերի տակ գտնվող մտքերը։ Այդպես դու կկարողանաս հորդորել և մխիթարել այդ մարդուն։ «Աստվածաշնչյան թեմաներ» հավելվածից կարելի է օգտվել նաև ելույթ պատրաստելու և քարոզչական ծառայության հանդիպումներ անցկացնելու համար։
6. Ո՞րը պետք է լինի մեր նպատակը, երբ քարոզում ենք։
6 Մարդկանց քարոզելիս մենք չենք ձգտում վեճից հաղթանակած դուրս գալ, ոչ էլ պարզապես տեղեկություններ հաղորդել։ Մեր նպատակն է հմտորեն տրամաբանել Գրությունների հիման վրա։ Լավ օգտվելով մեր ծառայության համար նախատեսված հրատարակություններից՝ մենք ցույց ենք տալիս, որ «ուշադրություն ենք դարձնում մեր ուսուցանելուն» (1 Տիմոթ. 4։16)։