Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp20 № 2 էջ 4–5
  • Ինչու ունենք Աստծու Թագավորության կարիքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչու ունենք Աստծու Թագավորության կարիքը
  • 2020 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՍԿԻԶԲ Է ԱՌՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՍԵԼ Է ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
  • Աստծո Թագավորությունը որպես երկրի նոր իշխանություն
    2000 Դիտարան
  • Աստծո հանդուրժանքը մոտենում է ավարտին
    2001 Դիտարան
  • Եհովան կարդարացնի իր գերիշխանությունը
    2010 Դիտարան
  • Ինչո՞ւ է աշխարհը լի չարությամբ ու տառապանքով
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
Ավելին
2020 Դիտարան (հանրային թողարկում)
wp20 № 2 էջ 4–5
Դրախտում Ադամն ու Եվան նայում են ջրվեժին

Աստծու իշխանության ներքո նրա ստեղծած բոլոր էակների միջև միասնություն և խաղաղություն էր տիրում

Ինչու ունենք Աստծու Թագավորության կարիքը

Մարդկության պատմության սկզբում մեր Արարիչը, ում անունը Եհովա է, ողջ տիեզերքում միակ Ղեկավարն էր։ Նա սիրառատ ձևով էր գործադրում իր իշխանությունը։ Եհովան մարդկանց մի գեղեցիկ բնակավայր էր տվել՝ Եդեմի պարտեզը, և նրանց ապահովել էր առատ սննդով։ Բացի այդ, իմաստալից աշխատանք էր տվել նրանց (Ծննդոց 1։28, 29; 2։8, 15)։ Եթե մարդկությունը մնար Աստծու հոգատար իշխանության ներքո, հարատև խաղաղություն կունենար։

Ադամի ձեռքում արգելված պտուղն է, որը Եվան է տվել նրան

Առաջին մարդիկ մերժեցին Աստծու իշխանությունը

Աստվածաշունչը հայտնում է, որ հրեշտակներից մեկը, ով ըմբոստացավ և հետագայում կոչվեց Բանսարկու Սատանա, հարցականի տակ դրեց Աստծու իշխելու իրավունքը։ Նա առաջ քաշեց այն միտքը, թե մարդիկ ավելի երջանիկ կապրեն առանց Աստծու առաջնորդության և իշխանության։ Ցավոք, մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, հետևելով Սատանայի օրինակին, ըմբոստացան Աստծու իշխանության դեմ (Ծննդոց 3։1–6; Հայտնություն 12։9)։

Մերժելով Աստծու իշխանությունը՝ Ադամն ու Եվան կորցրին իրենց դրախտ-տունը և կատարյալ առողջություն վայելելու ու հավիտյան ապրելու հեռանկարը (Ծննդոց 3։17–19)։ Նրանց որոշումն անդրադարձավ նաև նրանց ապագա սերունդների վրա։ Աստվածաշունչն ասում է, որ Ադամի գործած մեղքի պատճառով «մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը» (Հռոմեացիներ 5։12)։ Մեղքը բերեց նաև մեկ այլ ողբերգական հետևանք՝ «մարդը [սկսեց] մարդու վրա իշխել նրա վնասի համար» (Ժողովող 8։9)։ Այլ կերպ ասած, երբ մարդն իշխում է իր նմանների վրա, հետևանքները միշտ աղետալի են լինում։

ՍԿԻԶԲ Է ԱՌՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Նեբրովթը՝ գոռոզ կեցվածքով։ Հետին պլանում՝ մարդիկ շինություն են կառուցում

Նեբրովթն ամեն կերպ ցույց էր տալիս, որ դեմ է Եհովայի իշխանությանը

Աստվածաշնչում հիշատակված առաջին մարդ ղեկավարը Նեբրովթն էր։ Նա ամեն կերպ ցույց էր տալիս, որ դեմ է Եհովայի իշխանությանը։ Նեբրովթի օրերից ի վեր իշխանավոր մարդիկ չարաշահել են իրենց դիրքն ու իշխանությունը։ Մոտ 3 000 տարի առաջ իմաստուն Սողոմոն թագավորը գրել է. «Տեսա կեղեքվածների արցունքները, բայց նրանք մխիթարող չունեին։ Նրանց կեղեքիչների ձեռքում զորություն կար, իսկ կեղեքվողները մխիթարող չունեին» (Ժողովող 4։1)։

Այսօր էլ ամենուր նույն իրողությունն է։ 2009 թ.-ին ՄԱԿ-ի կողմից լույս ընծայված մի հրատարակության մեջ ասվում է, որ գնալով ավելի հստակ է դառնում, որ «մարդկային հասարակության մեջ գոյություն ունեցող բոլոր չարիքների առանցքային պատճառներից մեկը» վատ կառավարումն է։

ՀԱՍԵԼ Է ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Հստակ է, որ մարդկությունը ավելի լավ ղեկավարների և ավելի լավ կառավարության կարիք ունի։ Հենց դա է խոստացել մեր Ստեղծիչը։

Համակցված նկարներ։ Մարդկային իշխանության հետևանքները. 1) կեղտոտ փողոցում նստած մի ասիացի կին՝ գրկում իր լացող երեխան, 2) հիվանդ տարեց տղամարդը՝ հիվանդասենյակում, 3) զինվորները մարտի դաշտում կրակում են, 4) զայրացած ցուցարարները, պաստառները ձեռքներին, բղավում են, 5) մի կին ու նրա աղջիկը, իրենց տան դռան առաջ կանգնած, տեսնում են, որ դռան ապակին կոտրված է, 6) սմոգով պատված քաղաք՝ ծխատար խողովակներով և հոսանքալարերով

Նույնիսկ մարդկային լավագույն կառավարությունները չեն կարողացել լուծել աշխարհը պատուհասող խնդիրները

Աստված հաստատել է մի Թագավորություն, կամ՝ կառավարություն, որը փոխարինելու է մարդկային բոլոր կառավարություններին, «իսկ ինքը մնալու է հավիտյան» (Դանիել 2։44)։ Սա հենց այն Թագավորությունն է, որի մասին աղոթում են միլիոնավոր մարդիկ (Մատթեոս 6։9, 10)։ Բայց Աստված անձամբ չի ղեկավարելու այդ Թագավորությունը։ Նա այդ կառավարության ղեկավար է ընտրել այնպիսի մեկին, ով ապրել է երկրի վրա որպես մարդ։ Ո՞ւմ է նա ընտրել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը