Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp20 № 2 էջ 6–7
  • Ով է լինելու Աստծու Թագավորության թագավորը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ով է լինելու Աստծու Թագավորության թագավորը
  • 2020 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուս Քրիստոսը՝ իդեալական ղեկավար
  • Ի՞նչ համաշխարհային կառավարություն է հաստատելու Աստված
    2012 Դիտարան
  • Ի՞նչ է Աստծո Թագավորությունը. ինչպե՞ս ցույց տանք, որ ուզում ենք՝ այն գա
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Ճշմարտությունը Աստծու Թագավորության մասին
    2020 Դիտարան (հանրային թողարկում)
  • Աստծու Թագավորության մասին
    2008 Դիտարան
Ավելին
2020 Դիտարան (հանրային թողարկում)
wp20 № 2 էջ 6–7
Հիսուսը ծնկի է եկել և բուժում է մի տարեց կնոջ։ Տարբեր տարիքի մարդիկ գալիս են Հիսուսի մոտ

Ով է Աստծու Թագավորության թագավորը

Աստված Աստվածաշունչը գրի առնող մարդկանցից մի քանիսին ներշնչել է, որ արձանագրեն որոշ մանրամասներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ ճանաչել Աստծու Թագավորության ապագա թագավորին։ Այդ ապագա թագավորը...

  • Ընտրվելու էր Աստծու կողմից։ «Ես նշանակեցի իմ թագավորին.... որ ազգերին [նրան] որպես ժառանգություն տամ և երկրի ծայրերը՝ որպես ստացվածք» (Սաղմոս 2։6, 8)։

  • Լինելու էր Դավիթ թագավորի սերնդից։ «Մեզ համար մի երեխա ծնվեց, մեզ մի որդի տրվեց.... Նրա իշխանությունը մինչև հեռուները կտարածվի, և խաղաղությանը վերջ չի լինի Դավթի գահի և նրա թագավորության վրա։ Այն կհաստատվի ու կպահպանվի» (Եսայիա 9։6, 7)։

  • Ծնվելու էր Բեթլեհեմում։ «Ո՛վ Բեթլեհեմ.... քեզնից դուրս կգա նա, ով իշխան կլինի.... Նրա մեծությունը կհասնի մինչև երկրի ծայրերը» (Միքիա 5։2, 4)։

  • Մերժվելու էր մարդկանց կողմից ու մահապատժի էր ենթարկվելու։ «Նա արհամարհված էր, և մենք նրան բանի տեղ չէինք դնում.... Նա խոցվեց մեր անօրենությունների համար ու ջախջախվեց մեր հանցանքների համար» (Եսայիա 53։3, 5)։

  • Հարություն էր առնելու և փառավորվելու էր Աստծու կողմից։ «Դու իմ հոգին չես թողնի գերեզմանում։ Թույլ չես տա, որ քեզ նվիրվածը փոսը տեսնի.... Քո աջ կողմում ցնծություն կա հավիտյան» (Սաղմոս 16։10, 11)։

Հիսուս Քրիստոսը՝ իդեալական ղեկավար

Մարդկության ողջ պատմության ընթացքում միայն մեկ անձնավորություն է լիովին համապատասխանել վերոնշյալ նկարագրությանը։ Այդ անձնավորությունը Հիսուս Քրիստոսն է։ Ի հավաստում դրա՝ Աստծու կողմից ուղարկված մի հրեշտակ Հիսուսի մորը՝ Մարիամին, ասել էր. «Աստված նրան [Հիսուսին] կտա նրա հոր՝ Դավթի գահը.... և նրա թագավորությանը վերջ չի լինի» (Ղուկաս 1։31–33)։

Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը երբեք որևէ իշխանության գլուխ չանցավ։ Նա երկնքից է իշխելու մարդկության վրա՝ որպես Աստծու Թագավորության թագավոր։ Իսկ ինչո՞ւ ենք վստահ, որ նա կլինի իդեալական ղեկավար։ Տեսնենք, թե նա ինչեր է արել, երբ ապրում էր երկրի վրա։

  • Հիսուսը հոգ էր տանում մարդկանց մասին։ Նա օգնում էր մարդկանց՝ անկախ նրանց տարիքից, սեռից, ծագումից կամ հասարակության մեջ ունեցած դիրքից (Մատթեոս 9։36; Մարկոս 10։16)։ Մի անգամ բորոտությամբ տառապող մի մարդ նրան դիմեց՝ աղերսագին ասելով. «Եթե միայն ուզենաս, կարող ես մաքրել ինձ»։ Հիսուսն էլ, կարեկցանքից մղված, բուժեց նրան (Մարկոս 1։40–42)։

  • Հիսուսը սովորեցնում էր՝ ինչպես Աստծուն հաճելի մարդ լինել։ Նա ասել է. «Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը»։ Նաև ասել է, որ պետք է ուրիշների հետ վարվենք այնպես, ինչպես կուզեինք՝ մեզ հետ վարվեն, մի սկզբունք, որը հետագայում կոչվեց «Ոսկե կանոն»։ Բացի այդ, Հիսուսը սովորեցնում էր, որ Աստծու համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ենք անում, այլև, թե ինչ կա մեր մտքում ու սրտում։ Հետևաբար նրան հաճելի մարդ լինելու համար պետք է զգույշ լինենք, թե ինչ ենք զգում մեր սրտի խորքում (Մատթեոս 5։28; 6։24; 7։12)։ Հիսուսը հստակ բացատրել է, որ իսկապես երջանիկ լինելու համար պետք է իմանանք՝ Աստված ինչ է ակնկալում մեզանից, և վարվենք այդպես (Ղուկաս 11։28)։

  • Հիսուսը սովորեցնում էր՝ ինչ է նշանակում սիրել։ Հիսուսի խոսքերն ու գործերը այնքան մեծ ուժ ունեին, որ խոր ազդեցություն էին թողնում մարդկանց վրա ու մղում գործերի։ «Ժողովուրդը ապշած էր նրա սովորեցնելու կերպի վրա, որովհետև հեղինակությամբ էր սովորեցնում» (Մատթեոս 7։28, 29)։ Հիսուսը սովորեցնում էր, որ հարկավոր է սիրել անգամ թշնամիներին։ Նա նույնիսկ իր մահապատիժն իրականացնողներից ոմանց համար աղոթեց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Մատթեոս 5։44; Ղուկաս 23։34)։

Հիսուսը կլինի իդեալական ղեկավար՝ բարի ու հոգատար։ Բայց նա ե՞րբ կսկսի ղեկավարել երկիրը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը