Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 մայիս
Կարդա՛ Մատթեոս 24։3 համարը և հարցրու. «Ոմանք կարծում են, թե այս հարցը վերաբերում է երկրագնդի կործանմանը։ Իսկ ձեր կարծիքով՝ երկիրը կկործանվի՞։ [Թույլ տուր պատասխանել։] Հիսուսի պատասխանից տեսնում ենք, որ ոչ թե երկրագունդը, այլ մեկ ուրիշ բան պետք է կործանվի։ Իսկ թե ինչը, կիմանաք, եթե ընթերցեք 16–րդ էջում գտնվող այս հոդվածը»։
Արթնացե՛ք ապրիլ–հունիս
«Շատերը չեն կարողանում ճիշտ տնօրինել իրենց փողը։ Ի՞նչ եք կարծում, այդ մասին որտե՞ղ կարելի է գտնել օգտակար խորհուրդներ։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը պարունակում է գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն մեզ խուսափելու ավելորդ խնդիրներից»։ Կարդա՛ 1 Տիմոթեոս 6։8 համարը և ցույց տուր 5–րդ էջի հոդվածը։ Նշիր մի քանի գլխավոր միտք, այնուհետև առաջարկիր պարբերագիրը։
Դիտարան 1 հունիս
«Երեխաների դաստիարակության, հաջողությունների հասնելու և այլ թեմաների վերաբերյալ ինքնազարգացմանը նպաստող գրքերը տարածված են այսօր։ Ըստ ձեզ՝ դրանք գործնակա՞ն են։ [Թույլ տուր պատասխանել։] Շատերը չգիտեն, որ Աստվածաշնչում գործնական խորհուրդներ կան [կարդա՛ 2 Տիմոթեոս 3։16]։ Այս պարբերագրում նշվում է, թե ինչու կարող ենք վստահել Աստվածաշնչին, և թե ինչ գործնական խորհուրդներ կան այդ գրքում»։