«Քո հոգին տուր» ուսումնասիրողին
1. Ի՞նչ է անհրաժեշտ՝ Աստվածաշունչ ուսումնասիրողին օգնելու համար։
1 Որպեսզի ուսումնասիրողին օգնենք հասնելու մկրտության աստիճանին, ավելին է հարկավոր, քան պարզապես նրա հետ կանոնավորաբար Աստվածաշունչ ուսումնասիրելը։ Պողոս առաքյալը իր և իր աշակերտների փոխհարաբերությունները համեմատում է այն փոխհարաբերությունների հետ, որ ունի իր երեխաներին քնքշորեն խնամող և կերակրող մայրը։ Մենք ևս հաճույքով «մեր իսկ հոգին» տալիս ենք ուսումնասիրողին, որպեսզի նա հոգևորապես աճի (1 Թեսաղ. 2։7–9)։
2. Ինչո՞ւ պետք է անհատական հետաքրքրություն ցույց տանք, և ինչպե՞ս կարող ենք դա անել։
2 Անհատական հետաքրքրություն։ Կիրառելով իր սովորածը՝ ուսումնասիրողը կցանկանա այլևս մտերմություն չանել նրանց հետ, ովքեր չեն ընդունում Աստվածաշնչի սկզբունքները (1 Պետ. 4։4)։ Հնարավոր է նաև, որ նրա ընտանիքի անդամները ուրանան նրան (Մատթ. 10։34–36)։ Այդպիսով նրա մեջ զգացական դատարկություն կառաջանա։ Այդ դատարկությունը կարող ենք լցնել՝ ուսումնասիրողի հանդեպ դրսևորելով ջերմ անհատական հետաքրքրություն։ Մի փորձառու միսիոներ խորհուրդ է տալիս. «Երբ ուսումնասիրությունն ավարտվում է, մի շտապիր հեռանալ։ Եթե հարմար է, մնա ու մի քիչ շփվիր նրա հետ»։ Միշտ պատրաստ եղիր գործնական օգնություն ցույց տալու։ Օրինակ՝ եթե ուսումնասիրողը հիվանդ է, կարող ես զանգահարել կամ էլ այցելել։ Իսկ եթե երեխաներ ունի, և եթե հարմար է, ժողովի հանդիպումների ժամանակ կարող ես նստել ուսումնասիրողի կողքին, որպեսզի օգնես նրան հետևելու նրանց։
3. Ինչպե՞ս կարող ենք հնարավորություն տալ ուսումնասիրողին քաջալերանք ստանալու ժողովի կողմից։
3 Ժողովի օգնությունը։ Եթե ծառայության ժամանակ գտնվում ես քո ուսումնասիրողի տան մոտ, ապա կարող ես մի րոպեով մտնել նրա տուն ու նրան ծանոթացնել ծառայակցիդ հետ։ Եթե տեղին է, ժամանակ առ ժամանակ քեզ հետ ուսումնասիրության տար տարբեր քարոզիչների, այդ թվում նաև երեցների։ Բացի այդ, երբ արդեն սկսես կանոնավորաբար ուսուցանել, հորդորիր ուսումնասիրողին գալու Թագավորության սրահում անցկացվող հանդիպումներին։ Սա հնարավորություն կտա նրան վայելելու ժողովի անդամների կերտիչ ընկերակցությունը և, ի վերջո, նրանց համարելու իր հոգևոր եղբայրներն ու քույրերը (Մարկ. 10։29, 30; Եբր. 10։24, 25)։
4. Մեր ջանասիրությունն ինչպե՞ս կվարձատրվի։
4 Այն ծնողը, ով ջանք չի խնայում իր երեխաներին հոգևորապես օգնելու համար, մեծ ուրախություն է ապրում, երբ նրանք Եհովայի կողմն են բռնում և քայլում են ճշմարտության մեջ (3 Հովհ. 4)։ Մենք այդպիսի ուրախություն կզգանք, եթե «մեր հոգին տանք» Աստվածաշունչ ուսումնասիրողին։