Հետաձգո՞ւմ ես
Ինչի՞ մասին է խոսքը։ Խոսքը մկրտված Եհովայի վկաների համար նախատեսված «Դիրքորոշում և լիազորագիր բժշկական միջամտության վերաբերյալ» բլանկը լրացնելու մասին է։ Քանի որ «դու չգիտես, թե վաղը ինչպիսին կլինի քո կյանքը», շատ կարևոր է նախօրոք որոշել և գրավոր նշել, թե բժշկական ինչպիսի մեթոդների և պրոցեդուրաների կհամաձայնվես, երբ շտապ բժշկական միջամտության կարիք առաջանա (Հակ. 4։14; Գործ. 15։28, 29)։ Քեզ օգնելու համար թողարկվել է «Բուժում՝ առանց արյան փոխներարկման. հաշվի են առնվում հիվանդի կարիքներն ու իրավունքները» տեսաֆիլմը (անգլ., ռուս.)։ Դիտիր այն և հետո ստորև բերված հարցերի օգնությամբ աղոթքով խորհիր դրա շուրջ։ Ուշադրություն. քանի որ տեսաֆիլմում կան վիրահատությունների կարճ դրվագներ, ծնողները պետք է խոհեմությամբ որոշեն՝ արժե՞ նայել ֆիլմն իրենց երեխաների հետ, թե՞ ոչ։
1) Ինչո՞ւ են որոշ բժիշկներ և բժշկության բնագավառի մասնագետներ վերանայում արյան փոխներարկման հարցը։ 2) Պատմիր բարդ վիրահատության երեք դեպք, որոնք արվել են առանց արյան փոխներարկման։ 3) Ամբողջ աշխարհում քանի՞ բժիշկ է բուժում հիվանդներին առանց արյան փոխներարկման։ Ինչո՞ւ են նրանք պատրաստ դա անելու։ 4) Ի՞նչ են բացահայտել վերջերս կատարված բժշկական հետազոտությունները արյան գործածության վերաբերյալ։ 5) Ինչո՞վ է վտանգավոր արյան փոխներարկումը։ 6) Ի՞նչ եզրակացության են եկել շատ մասնագետներ առանց արյան փոխներարկման բուժմեթոդների օգուտների վերաբերյալ։ 7) Ի՞նչն է սակավարյունություն առաջ բերում։ Ի՞նչ աստիճանի սակավարյունության կարող է դիմանալ մարդը։ Ի՞նչ կարելի է անել նման դեպքում։ 8) Ինչպե՞ս կարելի է խթանել կարմիր գնդիկների արտադրությունը հիվանդի մարմնի մեջ։ 9) Ի՞նչ մեթոդներ են օգտագործվում արյան կորուստը նվազեցնելու համար վիրահատությունների ժամանակ։ 10) Առանց արյան փոխներարկման մեթոդներով բուժումը կարելի՞ է կիրառել երեխաների, ինչպես նաև այնպիսի անհատների պարագայում, որոնց շտապ բժշկական օգնություն է պետք։ 11) Ո՞րն է որակյալ բուժման հիմնական էթիկական սկզբունքներից մեկը։ 12) Ինչո՞ւ է քրիստոնյաների համար կարևոր նախօրոք ընտրել բուժման այնպիսի մեթոդներ, որոնք արյան փոխներարկում չեն պահանջում։ Ինչպե՞ս կարող ենք անել դա։
Տեսաֆիլմում ներկայացված մեթոդներից մի քանիսի ընտրությունը անձնական որոշման հարց է, և անհատն այն կայացնում է՝ Աստվածաշնչով դաստիարակված իր խղճի համաձայն։ Հստակ որոշե՞լ ես, թե քո կամ երեխաներիդ համար արյան փոխներարկում չպահանջող ինչպիսի մեթոդների և պրոցեդուրաների ես համաձայն, վճռե՞լ ես լրացնել բլանկը։ Մանրամասն տեղեկություններ կարող ես գտնել «Աստծու սերը» գրքի 7–րդ գլխում։ Ուշադիր քննիր նյութը և հղումները։ Նաև անդրադարձիր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2006 թ. նոյեմբերի ներդիրին՝ «Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը արյան մանր բաղադրամասերի և այն բժշկական պրոցեդուրաների նկատմամբ, որոնց ժամանակ կարող է գործածվել իմ սեփական արյունը»։ Քո որոշումները անպայման գրիր բլանկում և դրանց մասին մանրամասնորեն խոսիր քո ներկայացուցիչների, ինչպես նաև ընտանիքիդ այն անդամների հետ, ովքեր Եհովայի վկա չեն։
[Նկար 3–րդ էջի վրա]
•Որոշե՞լ ես, թե քեզ և քո երեխաների համար որ բուժմեթոդներն ու պրոցեդուրաներն են ընդունելի
•Քեզ հետ կրո՞ւմ ես «Դիրքորոշում» բլանկը, որը պետք կգա արտակարգ իրավիճակում