Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 1/08 էջ 6
  • Հետաձգո՞ւմ ես

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հետաձգո՞ւմ ես
  • 2008 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Հետաձգո՞ւմ ես
    2010 Մեր թագավորական ծառայությունը
  • Տեսաֆիլմ բժշկության կարևոր ուղղության մասին
    2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Տեսաֆիլմ բժշկության կարևոր ուղղության մասին
    2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Պատրա՞ստ ես, երբ շտապ բուժօգնության կարիք առաջանա
    2012 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2008 Մեր թագավորական ծառայությունը
km 1/08 էջ 6

Հետաձգո՞ւմ ես

Ինչի՞ մասին է խոսքը։ Խոսքը մկրտված Եհովայի վկաների համար նախատեսված «Դիրքորոշում և լիազորագիր բժշկական միջամտության վերաբերյալ» բլանկը լրացնելու մասին է։ Քանի որ «դու չգիտես, թե վաղը ինչպիսին կլինի քո կյանքը», շատ կարևոր է նախօրոք որոշել և գրավոր կերպով նշել, թե բժշկական ինչպիսի մեթոդների և պրոցեդուրաների կհամաձայնվես, երբ շտապ բժշկական միջամտության կարիք առաջանա (Հակ. 4։14; Գործ. 15։28, 29)։ Քեզ օգնելու համար թողարկվել է «Բուժում՝ առանց արյան փոխներարկման. հաշվի են առնվում հիվանդի կարիքներն ու իրավունքները» տեսաֆիլմը (անգլ., ռուս.)։ Դիտիր այն և հետո ստորև բերված հարցերի օգնությամբ աղոթքով խորհիր դրա շուրջ։ Ուշադրություն. քանի որ տեսաֆիլմում կան վիրահատությունների կարճ դրվագներ, ծնողները պետք է խոհեմությամբ որոշեն, թե արժե՞ նայել ֆիլմն իրենց երեխաների հետ, թե՞ ոչ։

1) Ինչո՞ւ են որոշ բժիշկներ և բժշկության բնագավառի մասնագետներ վերանայում արյան փոխներարկման հարցը։ 2) Պատմիր բարդ վիրահատության երեք դեպք, որոնք արվել են առանց արյան փոխներարկման։ 3) Ամբողջ աշխարհում քանի՞ բժիշկ է բուժում հիվանդներին առանց արյան փոխներարկման։ Ինչո՞ւ են նրանք պատրաստ դա անելու։ 4) Ի՞նչ են բացահայտել վերջերս կատարված բժշկական հետազոտությունները արյան գործածության վերաբերյալ։ 5) Ինչո՞վ է վտանգավոր արյան փոխներարկումը։ 6) Ի՞նչ եզրակացության են եկել շատ մասնագետներ առանց արյան փոխներարկման բուժմեթոդների օգուտների վերաբերյալ։ 7) Ի՞նչն է սակավարյունություն առաջ բերում։ Ի՞նչ աստիճանի սակավարյունության կարող է դիմանալ մարդը։ Ի՞նչ կարելի է անել նման դեպքում։ 8) Ինչպե՞ս կարելի է խթանել կարմիր գնդիկների արտադրությունը հիվանդի մարմնի մեջ։ 9) Ի՞նչ մեթոդներ են օգտագործվում արյան կորուստը նվազեցնելու համար վիրահատությունների ժամանակ։ 10) Առանց արյան փոխներարկման մեթոդներով բուժումը կարելի՞ է կիրառել երեխաների, ինչպես նաև այնպիսի անհատների պարագայում, որոնց շտապ բժշկական օգնություն է պետք։ 11) Ո՞րն է որակյալ բուժման հիմնական էթիկական սկզբունքներից մեկը։ 12) Ինչո՞ւ է քրիստոնյաների համար կարևոր նախօրոք ընտրել բուժման այնպիսի մեթոդներ, որոնք արյան փոխներարկում չեն պահանջում։ Ինչպե՞ս կարող ենք անել դա։

Տեսաֆիլմում ներկայացված մեթոդներից մի քանիսի ընտրությունը անձնական որոշման հարց է, և անհատն այն կայացնում է՝ Աստվածաշնչով դաստիարակված իր խղճի համաձայն։ Հստակ որոշե՞լ ես, թե քո կամ երեխաներիդ համար արյան փոխներարկում չպահանջող ինչպիսի մեթոդների և պրոցեդուրաների ես համաձայն։ Այդ մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Դիտարանի» 2004 թ. հունիսի 15–ի և 2000 թ. հոկտեմբերի 15–ի համարներում տպագրված հոդվածները՝ «Ընթերցողների հարցեր» խորագրի տակ, ինչպես նաև «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2006 թ. նոյեմբերի ներդիրը վերնագրված՝ «Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը արյան մանր բաղադրամասերի և այն բժշկական պրոցեդուրաների նկատմամբ, որոնց ժամանակ կարող է գործածվել իմ սեփական արյունը»։ Քո որոշումների մասին պետք է ամբողջությամբ տեղյակ լինեն քո ներկայացուցիչները, ինչպես նաև ընտանիքիդ այն անդամները, ովքեր Եհովայի վկա չեն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը