Տեսաֆիլմ բժշկության կարևոր ուղղության մասին
Իրավական և բժշկության բնագավառների մասնագետները գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում բուժօգնության կարիք ունեցող անհատների իրավունքներին և բարոյական սկզբունքներին։ Արդյունքը եղել է այն, որ առաջ են եկել բուժման այնպիսի մեթոդներ, որոնցից կարող են օգտվել Եհովայի վկաները (Գործք 15։28, 29)։ Հենց այդ հարցն է քննարկվում «Բուժում՝ առանց արյան փոխներարկման. հաշվի են առնվում հիվանդի կարիքներն ու իրավունքները» տեսաֆիլմում (ռուս.)։ Դիտեք այն, ապա կրկնեք ֆիլմում տեղ գտած նյութը։ Ուշադրություն. քանի որ տեսաֆիլմում ընդգրկված են դրվագներ, որոնցում ցույց է տրվում վիրահատությունների ընթացքը, ծնողները պետք է զգուշություն ցուցաբերեն ֆիլմն իրենց մանկահասակ երեխաների հետ դիտելիս։
1) Ինչո՞ւ են բժիշկներից ոմանք վերանայում արյան փոխներարկման միջոցով կատարվող բուժման մեթոդները։ 2) Պատմիր բարդ վիրահատության երեք դեպք, որոնք կարելի է անել առանց արյան փոխներարկման։ 3) Ամբողջ աշխարհում քանի՞ բժիշկ և վիրաբույժ է պատրաստակամություն ցույց տվել հիվանդին առանց արյան փոխներարկման բուժելու հարցում։ Ինչո՞ւ են նրանք պատրաստ դա անելու։ 4) Ի՞նչ են բացահայտել վերջերս հիվանդանոցներում կատարված հետազոտությունները արյան գործածության վերաբերյալ։ 5) Ինչո՞վ է վտանգավոր արյան փոխներարկումը։ 6) Ի՞նչ եզրակացության են եկել շատ մասնագետներ առանց արյան փոխներարկման բուժմեթոդների օգուտների հետ կապված։ 7) Ի՞նչն է սակավարյունություն առաջ բերում։ Ի՞նչ աստիճանի սակավարյունության կարող է դիմանալ մարդը։ Ինչպե՞ս կարելի է կանխարգելել սակավարյունությունը։ 8) Ինչպե՞ս կարելի է խթանել հիվանդի մարմնի մեջ կարմիր գնդիկների արտադրությունը։ 9) Ի՞նչ մեթոդներով կարելի է վիրահատության ժամանակ նվազեցնել արյան կորուստը։ 10) Առանց արյան փոխներարկման մեթոդներով բուժումը կարելի՞ է կիրառել երեխաների պարագայում կամ այնպիսի անհատների, որոնց կյանքը վտանգի տակ է։ 11) Ո՞րն է որակյալ բուժում ապահովելու հարցում բարոյական կարևոր սկզբունքներից մեկը։ 12) Ինչո՞ւ է քրիստոնյաների համար կարևոր նախօրոք ընտրել բուժման այնպիսի մեթոդներ, որոնք արյան փոխներարկում չեն պահանջում։ Ինչպե՞ս կարող ենք անել դա։
Տեսաֆիլմում ներկայացված մեթոդներից մի քանիսի ընտրությունը անձնական որոշման հարց է, և անհատն այն կայացնում է՝ Աստվածաշնչով դաստիարակված իր խղճի համաձայն։ Որոշե՞լ ես, թե քո կամ երեխաներիդ համար արյան փոխներարկում չպահանջող ինչպիսի մեթոդներ են ընդունելի։ Այս հարցի հետ կապված քո որոշումների ու դրանց պատճառների մասին պետք է տեղյակ լինեն ընտանիքիդ մյուս անդամները, որոնք Եհովայի վկա չեն (տե՛ս «Դիտարանի» 2004 թ. հունիսի 15–ի և 2000 թ. հոկտեմբերի 15–ի համարներում տպագրված հոդվածները՝ «Ընթերցողների հարցերը» խորագրի տակ)։