Ինչպե՞ս լինել լավ օգնական ծառայության ժամանակ
1. Ի՞նչ օգուտներ ենք ստանում, երբ ծառայության ժամանակ համագործակցում ենք մեր ծառայակցի հետ։
1 Ղուկասի Ավետարանում կարդում ենք, որ իր 70 աշակերտներին Հիսուսը «երկու–երկու» ուղարկեց քարոզելու (Ղուկ. 10։1)։ Այսպես նրանք կարող էին օգնել ու քաջալերել միմյանց ծառայության ժամանակ։ Իսկ ինչպե՞ս կարող ենք օգնել մեր ծառայակցին։
2. Երբ մեր ծառայակիցը մատուցում է անում, ինչպե՞ս և ինչո՞ւ պետք է լսենք։
2 Ուշադիր լսիր։ Երբ ծառայակիցդ մատուցում է անում, ուշադիր լսիր նրան (Հակ. 1։19)։ Երբ սուրբգրային համար է ընթերցում, հետևիր քո Աստվածաշնչով։ Անկախ նրանից՝ ծառայակիցդ է խոսում, թե տանտերը, նայիր խոսողին։ Եթե ուշադիր լինես զրույցի ժամանակ, ապա տանտերը նույնպես ուշադրությամբ կլսի ձեզ։
3. Ե՞րբ պետք է խոսենք։
3 Երբ խոսել։ Մենք ցույց ենք տալիս, որ հարգում ենք մեր ծառայակցին, երբ թույլ ենք տալիս, որ նա ավարտի իր մատուցումը և շարունակի զրույցը (Հռոմ. 12։10)։ Մենք չպետք է նրան ընդհատենք։ Սակայն եթե նա մոռանում է իր ասելիքը, եթե տանտերը առարկում է կամ այլ հարց է առաջ քաշում, և մեր ծառայակիցը օգնության կարիք ունի, հարկավոր է շարունակել նրա խոսքը և ոչ թե նոր թեմա բացել (Առակ. 16։23; Ժող. 3։1, 7)։ Մեր խոսքերը պետք է թիկունք կանգնեն վկայության գործին (1 Կորնթ. 14։8)։
4. Ի՞նչը կնպաստի, որ ուրախություն ստանանք ծառայությունից և հաջողությամբ կատարենք մեր գործը։
4 Երբ 70 աշակերտները ավարտեցին ծառայությունը, «ուրախությամբ վերադարձան» Հիսուսի մոտ (Ղուկ. 10։17)։ Մենք նույնպես ուրախություն կստանանք ծառայությունից և հաջողությամբ կկատարենք մեր գործը, եթե ուշադիր լսենք և խոսենք այն ժամանակ, երբ դրա կարիքը կա։