Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 օգոստոսի
«Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է մարդուն անհրաժեշտ երջանիկ լինելու համար։ [Թույլ տուր պատասխանել։ Այնուհետև կարդա՛ Մատթեոս 5։3։] Երջանկության մասին Հիսուսը շատ մտքեր է ասել, և սա դրանցից մեկն է։ Այս հոդվածը բացատրում է, թե համաձայն Հիսուսի խոսքերի՝ ինչն է մարդուն իսկապես երջանիկ դարձնում»։ Ցույց տուր 16-րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք հուլիս-սեպտեմբեր
«Շատ մարդիկ ուզում են թողնել ծխելը, բայց դժվարանում են։ Երևի ինքներդ գիտեք մարդկանց, ովքեր կցանկանային թողնել։ [Թույլ տուր պատասխանել։] Ոմանք թողել են ծխելը ընկերների և ընտանիքի անդամների աջակցությամբ։ [Կարդա՛ Ժողովող 4։12ա։] Այս պարբերագրում նշված են մի քանի գործնական առաջարկներ, թե ինչպես օգնել մարդուն այս հարցում»։
Դիտարան 1 սեպտեմբերի
Հիշատակիր մի նորություն, որը կհետաքրքրի տեղի բնակիչներին։ Այնուհետև ասա. «Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են մարդիկ այսքան չարացել։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը մեզ հիմնավոր հույս է տալիս։ [Կարդա՛ 2 Պետրոս 3։13։] Այս պարբերագրում բացատրվում է, թե ըստ Աստվածաշնչի՝ որն է չարության պատճառը և թե ինչպես է Աստված շուտով վերջ դնելու չար գործերին»։