Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 սեպտեմբերի
«Չարագործությունների պատճառը երբեմն կրոնական համոզմունքներն են։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են մարդիկ խաբվում։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը։ [Կարդա՛ 1 Հովհաննես 4։1։] Այս հոդվածում խոսվում է այն մասին, թե ինչու է կարևոր, որ մեր հավատալիքները ստուգենք Աստծու Խոսքի միջոցով»։ Ցույց տուր 10-րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք հուլիս-սեպտեմբեր
«Շատ մարդիկ ուզում են թողնել ծխելը, բայց դժվարանում են։ Երևի ինքներդ գիտեք մարդկանց, ովքեր կցանկանային թողնել։ [Թույլ տուր պատասխանել։] Ոմանք թողել են ծխելը ընկերների և ընտանիքի անդամների աջակցությամբ։ [Կարդա՛ Ժողովող 4։12ա։] Այս պարբերագրում նշված են մի քանի գործնական առաջարկներ, թե ինչպես օգնել մարդուն այս հարցում»։
Դիտարան 1 հոկտեմբերի
«Ամբողջ աշխարհում տարբեր կրոնների պատկանող մարդիկ աղոթում են Աստծուն։ Ձեր կարծիքով՝ Աստված բոլո՞ր աղոթքներն է լսում և պատասխանում դրանց։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը հորդորում է բոլորիս աղոթել։ [Կարդա՛ Փիլիպպեցիներ 4։6, 7։] Այս պարբերագրում գրված են աղոթքի մասին սովորաբար տրվող յոթ հարցերի պատասխանները»։