Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք դեկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը
«Կհամաձայնվեք, որ բոլորս էլ ընկերների կարիք ունենք։ Ո՞ր հատկությունն եք դուք ամենաշատը գնահատում ընկերոջ մեջ։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրում խոսվում է այն մասին, թե ինչու մենք պետք է իմաստնորեն ընկերներ ընտրենք»։ Տուր «Դիտարանի» նոյեմբերի 1-ի համարի մի օրինակ, կարդա 16-րդ էջի առաջին ենթավերնագրի տակ տեղ գտած նյութը և միասին քննարկեք։ Կարդա առնվազն մեկ աստվածաշնչյան համար, ապա առաջարկիր պարբերագիրը և պայմանավորվիր մյուս անգամ քննարկել հաջորդ հարցի պատասխանը։
Դիտարան 1 դեկտեմբերի
«Երբևէ մտածել եք, ինչո՞ւ են բնական աղետներն այսքան շատացել։ [Թույլ տուր պատասխանել։] Հետաքրքրիր է, որ Աստվածաշունչը կանխագուշակել էր այսպիսի ժամանակների մասին։ [Կարդա՛ Մատթեոս 24։7, 8։] Այս պարբերագիրը պատասխանում է հետևյալ հարցերին. ինչո՞ւ են այսօր բնական աղետներն այսքան շատ, մի՞թե Աստված պատժում է մեզ այդպես, ի՞նչ պատճառներ ունենք հավատալու, որ Աստված շուտով վերջ կդնի բոլոր բնական աղետներին»։
Արթնացե՛ք դեկտեմբեր
Կարդա՛ 2 Տիմոթեոս 3։16։ Այնուհետև ասա. «Ոմանք համաձայն են, որ Աստվածաշունչը Աստծուց է ներշնչված, մինչդեռ մյուսները՝ ոչ։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել։] Թեև տարբեր կարծիքներ կան, սակայն բոլորն էլ համամիտ են, որ ուրիշ ոչ մի գիրք այսքան շատ փորձությունների միջով չի անցել։ Այս պարբերագրում խոսվում է այն մասին, թե դարեր շարունակ ոմանք ինչպես են փորձել Աստվածաշունչը ոչնչացնել և թույլ չտալ, որ մարդիկ կարդան այն։ Նաև նշվում է, թե ինչու է այդ գիրքը կենդանի մնացել»։