Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք դեկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը
«Սուրբ ծննդի օրերին շատերը հիշում են Հիսուսին։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է Հիսուսի կատարած ամենամեծ գործը։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք 16-րդ էջի վերնագրին»։ Տուր «Դիտարանի» դեկտեմբերի 1-ի համարի մի օրինակ, քննարկիր որևէ ենթավերնագրի նյութը և առնվազն մեկ աստվածաշնչյան համար։ Առաջարկիր ամսագիրը և պայմանավորվիր մյուս անգամ քննարկել հաջորդ հարցը։
Դիտարան 1 դեկտեմբերի
«Դեկտեմբեր ամսին շատերը տոնական տրամադրություն ունեն։ Ի՞նչ եք կարծում, այստեղ նշված կետերից ո՞ր մեկին արժե ավելի շատ ուշադրություն դարձնել այդ օրերին։ [Ցույց տուր 3-րդ էջում նշված կետերը և թույլ տուր պատասխանել։ Այնուհետև գտիր համապատասխան հոդվածը և կարդա վերնագրի տակ գրված աստվածաշնչյան համարը։] Այս ամսագրում տրվում են գործնական խորհուրդներ, թե ինչպես կարող ենք ոչ միայն Սուրբ ծննդին, այլև ողջ տարվա ընթացքում հիշել Հիսուսին»։
Արթնացե՛ք դեկտեմբեր
«Մենք այցելում ենք մարդկանց, քանի որ այսօր շատերը ճնշված են ու սթրեսի մեջ են։ Դուք է՞լ եք մտածում, որ մարդիկ այսօր ավելի շատ են հակված համբերությունը կորցնելու։ [Թույլ տուր պատասխանել։] Ոմանք կարծում են, որ մենք ապրում ենք սթրեսային ժամանակներում, ինչի մասին կանխագուշակվել էր 2 Տիմոթեոս 3։1 համարում։ [Կարդա՛։] Այս ամսագիրը բացատրում է, որ անհամբերությունը վնասակար է, և թե ինչպես է հնարավոր լինել համբերատար»։