Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք դեկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը
«Այսօր մենք զրուցում ենք ծնողների հետ։ Շատերն ուզում են, որ իրենց երեխաները սիրեն Աստծուն։ Ի՞նչ եք կարծում, ծնողնե՞րը պետք է դա սովորեցնեն երեխաներին, թե՞ երեխաները ինքնուրույն պետք է սովորեն սիրել Աստծուն»։ Թույլ տուր պատասխանել։ Ցույց տուր դեկտեմբերի 1-ի «Դիտարանի» վերջին էջը և քննարկիր առաջին հարցի տակ գտնվող նյութը և առնվազն մեկ աստվածաշնչյան համար։ Առաջարկիր ամսագիրը և պայմանավորվիր հաջորդ անգամ քննարկել մյուս հարցը։
Դիտարան 1 դեկտեմբերի
«Մենք կարճ զրուցում ենք մարդկանց հետ, թե ով է Աստված։ Գիտենք, որ յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ունի Նրա մասին։ Իսկ ձեր կարծիքով՝ նա անդեմ ո՞ւժ է, թե՞ ընկեր է, որը անհատապես հոգ է տանում մարդկանց մասին։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշնչյան այս համարը հայտնում է մեզ, թե ինչ փոխհարաբերություններ է Աստված ուզում, որ ունենանք իր հետ։ [Կարդա՛ Հակոբոս 4։8ա։] Այս ամսագրում նշված է երեք քայլ, որ կարող ենք անել, որպեսզի մոտենանք Աստծուն»։
Արթնացե՛ք դեկտեմբեր
«Մենք մարդկանց հետ կարճ զրուցում ենք տարածված առողջական խնդրի մասին։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ յուրաքանչյուր 4 մարդուց մեկը իր կյանքի որևէ շրջանում տառապում է հոգեկան որևէ խանգարումից, օրինակ՝ դեպրեսիայից։ Իսկ դուք նկատե՞լ եք, որ հոգեկան խանգարումները գնալով շատանում են։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը խոստանում է, որ ապագայում երկրի վրա չի լինելու հիվանդություն ու ցավ։ [Կարդա՛ Հայտնություն 21։3, 4։] Այս ամսագրում կան հոգեկան խանգարումների մասին որոշ տեղեկություններ, որոնք լավ կլինի իմանալ»։