Քարոզելու տասներկու պատճառ
Ո՞րն է հիմնական պատճառը, որ քարոզում և ուսուցանում ենք բարի լուրը։ Որպեսզի ազնվասիրտ մարդկանց օգնենք քայլելու կյանքի ճանապարհո՞վ (Մատթ. 7։14)։ Սա ստորև թվարկված առաջին պատճառն է, բայց ոչ գլխավորը։ Ըստ քեզ՝ ծառայությանը մասնակցելու հետևյալ 12 պատճառներից ո՞րն է ամենակարևորը։
1. Կյանքեր է փրկում (Հովհ. 17։3)։
2. Ամբարիշտներին նախազգուշացնելու միջոց է (Եզեկ. 3։18, 19)։
3. Աստվածաշնչյան մարգարեություն է կատարվում (Մատթ. 24։14)։
4. Աստծու արդարության դրսևորում է։ Ոչ ոք չի կարողանա մեղադրել Եհովային, որ նա կործանել է չարերին՝ առանց զղջալու հնարավորություն տալու (Գործ. 17։30, 31; 1 Տիմոթ. 2։3, 4)։
5. Հնարավորություն է տալիս կատարելու մեր պարտքը, այն է՝ հոգևոր օգնություն ցույց տալ Հիսուսի արյունով գնված մարդկանց (Հռոմ. 1։14, 15)։
6. Հնարավորություն է տալիս խուսափելու արյունապարտ լինելուց (Գործ. 20։26, 27)։
7. Պահանջ է մեր իսկ փրկության համար (Եզեկ. 3։19; Հռոմ. 10։9, 10)։
8. Մերձավորի հանդեպ սիրո արտահայտում է (Մատթ. 22։39)։
9. Փաստում է, որ հնազանդվում ենք Եհովային և նրա Որդուն (Մատթ. 28։19, 20)։
10. Աստծուն մատուցվող երկրպագության մի մասն է (Եբր. 13։15)։
11. Եհովայի հանդեպ մեր սիրո արտահայտումն է (1 Հովհ. 5։3)։
12. Նպաստում է Եհովայի անվան սրբացմանը (Ես. 43։10–12; Մատթ. 6։9)։
Իհարկե, միայն այս պատճառներով չէ, որ մասնակցում ենք ծառայությանը։ Օրինակ՝ քարոզելը նաև ամրացնում է մեր հավատը, հնարավորություն է տալիս ունենալու մեծ առանձնաշնորհում՝ լինել Աստծու համագործակիցը (1 Կորնթ. 3։9)։ Սակայն ծառայությանը մասնակցելու գլխավոր պատճառը 12-րդ պատճառն է։ Անկախ մարդկանց արձագանքից՝ մեր ծառայությունը նպաստում է Աստծու անվան սրբացմանը և հնարավորություն է տալիս Եհովային պատասխան տալու իրեն չարախոսողին (Առակ. 27։11)։ Այո՛, մենք շատ լուրջ պատճառներ ունենք առանց դադարի քարոզել և ուսուցանել բարի լուրը (Գործ. 5։42)։