Կանոնավորաբար հետևո՞ւմ ես հայտարարությունների տախտակին
Երեցները, ծառայող օգնականները և ուրիշներ, ովքեր պատասխանատվություններ ունեն ժողովում, կանոնավորաբար հետևում են հայտարարությունների տախտակին, որպեսզի տեսնեն, թե ինչ հանձնարարություններ ունեն։ Սակայն հայտարարությունների տախտակը օգտակար կարող է լինել ժողովի բոլոր անդամների համար։ Գիտե՞ս, թե երբ է ձեր խմբի հերթը Սրահը մաքրելու։ Շրջանային վերակացուից կամ մասնաճյուղից ձեր ժողովը նամա՞կ է ստացել։ Գիտե՞ս այս շաբաթվա հանրային ելույթի վերնագիրը, որպեսզի հրավիրես քո Աստվածաշունչ ուսումնասիրողին։ Փոփոխություններ եղե՞լ են ժողովի հանդիպումների գրաֆիկում կամ ձեր քարոզչական ծառայության խմբում։ Այս տեղեկությունների մեծ մասը այլևս չի հայտարարվում հանդիպման ժամանակ, և երեցները չեն կարող յուրաքանչյուր քարոզչի առանձին տեղեկացնել դրանց մասին։ Հետևաբար պետք է կանոնավորաբար հետևենք հայտարարությունների տախտակին։ Եթե միշտ տեղեկացված լինենք, ամեն բան «պարկեշտությամբ և կարգուկանոնով» կլինի (1 Կորնթ. 14։40)։