Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք օգոստոս ամսվա առաջին շաբաթ օրը
«Բոլոր մարդիկ էլ ժամանակ առ ժամանակ աղոթում են։ Նույնիսկ Աստծուն չհավատացող մարդիկ են աղոթում, երբ նեղության մեջ են հայտնվում։ Ի՞նչ եք կարծում, Աստված բոլո՞ր աղոթքներն է լսում»։ Թույլ տուր պատասխանել։ Ցույց տուր «Դիտարանի» օգոստոսի 1-ի համարի վերջին էջի հոդվածը ու քննարկիր առաջին հարցի տակ գտնվող նյութը և նշված աստվածաշնչյան համարներից առնվազն մեկը։ Առաջարկիր ամսագիրը և պայմանավորվիր մյուս անգամ քննարկել հաջորդ հարցը։
Ուշադրություն։ Այս մատուցումը պետք է ցուցադրվի օգոստոսի 3-ին՝ քարոզչական ծառայության հանդիպմանը։
Դիտարան 1 օգոստոսի
«Այսօր շատերը անհանգստացած են, որ պոռնկագրությունը մեծ տարածում է գտել։ Սակայն կան մարդիկ, ովքեր այն դիտելը անվնաս զբաղմունք են համարում։ Դո՞ւք ինչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել։] Ինչ-որ բանի լավ կամ վատ լինելը, Հիսուսն ասաց, որ պտուղներից է երևում։ [Կարդա՛ Մատթեոս 7։17։] Այս ամսագիրը խոսում է այն մասին, թե ինչ վնասներ է բերում պոռնկագրություն դիտելը, և տալիս է գործնական խորհուրդներ, թե ինչպես ազատվել այդ սովորությունից»։
Արթնացե՛ք օգոստոս
«Բոլոր մարդիկ ցանկանում են հնարավորինս երկար ապրել։ Ի՞նչ եք կարծում, գիտությունը կարո՞ղ է այնպես անել, որ մարդիկ հավիտյան ապրեն։ [Թույլ տուր պատասխանել։] Ուշադրություն դարձրեք, թե ինչ է խոստանում Աստված։ [Կարդա՛ 1 Կորնթացիներ 15։26։] Սակայն ինչպե՞ս Աստված դա կիրագործի, գիտությա՞ն, թե՞ այլ միջոցով։ Եվ ինչո՞ւ են մարդիկ ծերանում ու մահանում։ Այս ամսագրում կարող եք գտնել, թե ինչ է Աստվածաշունչը պատասխանում այս հարցերին»։