Մատուցումներ
Հիշատակի երեկոյի քարոզարշավ
«Մենք տարածում ենք շատ կարևոր իրադարձության հրավիրատոմսեր։ Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հավաքվելու են ապրիլի 14-ին, որպեսզի հիշեն Հիսուս Քրիստոսի մահը և լսեն Աստվածաշնչի վրա հիմնված ելույթ այն մասին, թե ինչ օգուտներ է նրա մահը տալիս մեզ։ Այս հրավիրատոմսում նշված է այդ միջոցառման անցկացման վայրը և ժամը»։
Դիտարան 1 ապրիլի
«Մեր այցելության նպատակն է հակիրճ խոսել մի թեմայի շուրջ, որը շատերին է հետաքրքրում։ Գրեթե բոլորս, անկախ մեր կրոնական պատկանելիությունից, աղոթում ենք։ Ի՞նչ եք կարծում, Աստված պատասխանո՞ւմ է մեր աղոթքներին, թե՞ դրանք ընդամենը օգնում են, որ մեր ինքնազգացողությունը լավանա։ [Թույլ տուր պատասխանել]։ Տեսեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը աղոթքի վերաբերյալ։ [Կարդա՛ 1 Հովհաննես 5։14]։ Այս ամսագրում խոսվում է այն մասին, թե ինչպես կարող է աղոթքն օգնել մեզ»։
Արթնացե՛ք ապրիլ
«Այսօր խոսում ենք մի տարածված խնդրի մասին։ Ոմանք այնքան ճնշված են իրենց պրոբլեմների պատճառով, որ մտածում են ինքնասպան լինելու մասին։ Ի՞նչ եք կարծում, նման հուսահատ վիճակում գտնվող անհատը իրականում ուզում է մահանա՞լ, թե պարզապես ցանկանում է ազատվել տառապանքներից։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշնչյան այս խոստումը օգնել է շատերին դրական տեսակետ ունենալու։ [Կարդա՛ Հայտնություն 21։3, 4։] Այս ամսագրում բերվում է երեք պատճառ, թե ինչու արժե ապրել՝ չնայած խնդիրներին»։