Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք մարտ ամսվա առաջին շաբաթ օրը
«Մենք այցելում ենք մարդկանց, քանի որ ապրիլի 14-ին մի իրադարձություն պետք է նշվի։ Այդ օրը Հիսուսի մահվան տարելիցն է։ Ոմանք նշում են այն, քանի որ նրանց համար Հիսուսի մահը կարևոր նշանակություն ունի։ Մյուսներն էլ տեղյակ չեն, թե Հիսուսի մահը ինչ դեր ունի։ Ձեր կարծիքով՝ Հիսուսի մահը օգուտներ բերո՞ւմ է Ձեզ և ինձ։ Թույլ տուր պատասխանել։ Ցույց տուր մարտի 1-ի «Դիտարանի» վերջին էջը և քննարկիր առաջին հարցի տակ գտնվող նյութը ու առնվազն մեկ համար։ Առաջարկիր ամսագիրը և պայմանավորվիր հաջորդ անգամ քննարկելու մյուս հարցը։
Դիտարան 1 մարտի
«Շատերին հետաքրքրում է, թե ինչու Աստված վերջ չի դնում աշխարհում տիրող անարդարությանն ու տառապանքին։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը։ Այն, որ Աստված հոգ չի՞ տանում մեր մասին կամ որ մտածում է՝ լավ է, որ մարդիկ տառապում են։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա Հովհաննես 3։16-ը։] Թեև շատերը մեջբերում են այս համարը՝ ցույց տալով, որ Աստված հոգ է տանում մարդկության մասին, նրանք տեղյակ չեն, թե ինչպես կարող է Աստծու Որդու մահը օգուտներ բերել մեզ։ Այս ամսագիրը բացատրում է, թե ինչպես է հնարավոր Հիսուսի մահվան շնորհիվ երկրի վրայից վերացնել անարդարությունն ու տառապանքը»։
Արթնացե՛ք մարտ
«Շատերը սխալ են հասկանում Աստվածաշնչի այս համարը։ [Կարդա Ծննդոց 1։1-ը։] Ոմանք հավատում են այս խոսքերին և ընդունում են, որ տիեզերքը ստեղծված է եղել, մյուսները այլ տեսակետ ունեն։ Կարելի՞ է իմանալ ձեր կարծիքը։ [Թույլ տուր պատասխանել։] Շատերը չեն հավատում, որ ամեն բան ստեղծվել է, քանի որ կրոնական առաջնորդները սովորեցնում են գաղափարներ, որոնք իրականում չկան Աստվածաշնչում։ Այս ամսագրում ներկայացվում է, թե ինչ տրամաբանական և արժանահավատ բացատրություն է տալիս Աստվածաշունչը տիեզերքի արարման վերաբերյալ»։