Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը
«Շատերի համար ամենամեծ դժբախտությունը հարազատի մահն է։ Ձեզ համար է՞լ է այդպես։ [Թույլ տուր պատասխանել։] Վստահ եմ, որ այս տեղեկությունը մխիթարական կլինի»։ Ցույց տուր «Դիտարանի» հոկտեմբերի 1-ի համարի վերջին էջի հոդվածը ու քննարկիր առաջին հարցի տակ գտնվող նյութը և նշված աստվածաշնչյան համարներից առնվազն մեկը։ Առաջարկիր ամսագիրը և պայմանավորվիր մյուս անգամ քննարկել հաջորդ հարցը։
Դիտարան 1 հոկտեմբերի
«Ոմանց հետաքրքրում է Աստվածաշունչը, ոմանց էլ ոչ։ Իսկ ձե՞զ։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչ է գրված այստեղ։ [Կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 2։13։] Եթե Աստվածաշունչը Աստծու կողմից տրված գիրք է, վստահ եմ՝ համաձայն եք, որ արժե այն կարդալ։ Այս ամսագրում հակիրճ նշվում է, թե ինչի մասին է այդ գիրքը և թե ինչու պետք է հետաքրքրի մեզ»։
Արթնացե՛ք հոկտեմբեր
«Ձեր կարծիքով՝ չլինելով հարուստ՝ հնարավո՞ր է լինել բավարարված։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։ [Կարդա՛ 1 Տիմոթեոս 6։8։] Այս ամսագրում խոսվում է նյութականի վերաբերյալ հավասարակշռված տեսակետ ունենալու, ինչպես նաև երեք արժեքավոր բաների մասին, որոնք փողով չենք կարող գնել»։