Մատուցումներ
Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսենք հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը
«Մենք խոսում ենք լավ կառավարության մասին։ Ձեր կարծիքով՝ կա՞ որևէ կառավարություն, որ կարող է վերացնել, օրինակ, բռնությունն ու անարդարությունը»։ Թույլ տուր պատասխանել։ Հիշեցրու անհատին, որ «Հայր մեր» աղոթքում Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին աղոթել այդպիսի կառավարության մասին։ Դա Աստծու Թագավորությունն է, որը պետք է շուտով հաստատվի։ Ցույց տուր հոկտեմբերի 1-ի «Դիտարանի» վերջին էջը ու քննարկիր առաջին հարցի տակ գտնվող նյութը և առնվազն մեկ համար։ Առաջարկիր ամսագիրը և պայմանավորվիր հաջորդ անգամ քննարկել մյուս հարցը։
Դիտարան 1 հոկտեմբերի
«Մենք մարդկանց հետ զրուցում ենք հայտնի աղոթքի շուրջ, որ Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին։ [Կարդա՛ Մատթեոս 6։9, 10։] Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է Աստծու Թագավորությունը, և թե ինչու էր Հիսուսը այդքան շատ խոսում դրա մասին։ [Թույլ տուր պատասխանել։] Այս ամսագրում գրված է, թե ինչ է Աստվածաշունչն ասում Աստծու Թագավորության մասին, և թե ինչ օրհնություններ է այն բերելու երկրի վրա»։
Արթնացե՛ք հոկտեմբեր
«Այսօր մենք մարդկանց հետ զրուցում ենք այս հարցի մասին։ [Ցույց տուր ամսագրի շապիկը։] Ի՞նչ եք կարծում, պարտադի՞ր է հարուստ լինել հաջողության հասնելու համար։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը ցույց է տալիս, թե որն է նյութականի հանդեպ հավասարակշռված տեսակետը։ [Կարդա՛ Ղուկաս 12։15]։ Ըստ Աստվածաշնչի՝ բոլորն էլ կարող են հասնել իսկական հաջողության։ Այդ մասին կարող եք կարդալ այս ամսագրում»։