Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 5/14 էջ 3
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս կարող է ընտանիքդ երջանիկ լինել (մաս 2)
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ծնողնե՛ր, օգնեք ձեր երեխաներին սիրել Աստծուն
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Կառուցեք հոգևորապես ամուր ընտանիք
    2001 Դիտարան
  • Կրթիր երեխայիդ՝ օգտվելով մեր կայքից
    2013 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2014 Մեր թագավորական ծառայությունը
km 5/14 էջ 3

Հարցերի արկղ

◼ Ի՞նչ պետք է սովորեն երեխաները հոգևորապես հասունանալու համար։

Քրիստոնյա ծնողները շատ ջանքեր են թափում իրենց երեխաներին «Եհովայի խրատով» դաստիարակելու համար (Եփես. 6։4)։ Օրինակ՝ շատ ծնողներ ամեն առավոտ երեխաների հետ քննարկում են օրվա խոսքը։ Իսկ ընտանեկան երկրպագության և այլ առիթների ժամանակ ընտանիքով դիտում ու քննարկում են որևէ տեսաֆիլմ, զրուցում են «Երիտասարդները հարցնում են» խորագրից որևէ նյութի մասին, Աստվածաշունչը դերերով են կարդում կամ բեմադրում են որոշ հատվածներ։ Բայց որպեսզի երեխաները «ձգտեն հասունության», նրանց հարկավոր է սովորեցնել աստվածաշնչյան խոր ճշմարտություններ (Եբր. 6։1)։

Վերհիշենք, թե ինչ ենք սովորեցնում մեր տարածքում ապրող մարդկանց։ Թե՛ առաջին այցելության, թե՛ վերայցելության ժամանակ ջանում ենք Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքով։ Այս գիրքն ավարտելուց հետո ուսումնասիրությունը շարունակում ենք «Մնա Աստծու սիրո մեջ» գրքով։ Ինչո՞ւ։ «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը օգնում է ուսումնասիրողին ձեռք բերելու աստվածաշնչյան հիմնական գիտելիքներ, իսկ «Աստծու սերը» գիրքը նրան սովորեցնում է աստվածաշնչյան սկզբունքները կիրառել ամենօրյա կյանքում։ Այս երկու հրատարակությունները օգնում են նորերին «արմատանալու» Քրիստոսի մեջ և «հավատի մեջ հաստատվելու» (Կող. 2։6, 7)։ Արդյոք այս գրքերը օգտակար չե՞ն լինի նաև մեր երեխաների համար։ Նրանք նույնպես պետք է սովորեն փրկանքի, Թագավորության և այն մասին, թե ինչ վիճակում են մահացածները։ Երեխաները նույնպես պետք է իմանան, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը և թե ինչպես բնորոշել վերջին օրերը։ Նրանք պետք է համոզված լինեն, որ Եհովայի վկաներն են սովորեցնում ճշմարտությունը։ Երեխաները նաև պետք է հասկանան աստվածաշնչային սկզբունքները և թե ինչպես մարզել «իրենց ըմբռնողականությունը» (Եբր. 5։14)։ Ինչ խոսք, ծնողները պետք է հաշվի առնեն երեխայի տարիքը և թե որքանով կարող են հասկանալ տվյալ նյութը։ Այնուամենայնիվ շատ երեխաներ ընդունակ են սովորելու Աստվածաշնչի խոր ճշմարտությունները վաղ հասակից (Ղուկ. 2։42, 46, 47)։

Ծնողներին օգնելու նպատակով jw.org կայքում ապագայում կտեղադրվեն հոդվածներ, որոնք հիմնված կլինեն «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի վրա։ Դրանք կլինեն ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ՊԱՏԱՆԻՆԵՐ բաժնում։ Հետագայում կլինեն նաև հոդվածներ՝ հիմնված «Աստծու սերը» գրքի վրա։ Ինչ խոսք, կարելի է օգտվել այս գրքերի տպագրված տարբերակներից։ Ծնողները կարող են որոշել, թե այդ նյութը երբ քննարկեն երեխաների հետ՝ ընտանեկան երկրպագության ժամանակ, նրանցից մեկի հետ առանձին ուսումնասիրություն անցկացնելիս կամ երբ երեխային օգնում են անձնական ուսումնասիրություն անելու։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը