Օգտագործիր jw.org կայքը ծառայության ժամանակ
Մեր կայքը գործնական միջոց է, որով բարի լուրը կարողանում ենք տարածել «մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Շատերը չեն օգտվում jw.org կայքից։ Բայց նրանք հետաքրքրվում են, երբ նրանց ուշադրությունը հրավիրում ենք կայքի վրա։
Մի շրջանային վերակացու իր հեռախոսի մեջ ներբեռնել է «Ինչո՞ւ ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսահոլովակը և հնարավորության դեպքում այն ցույց է տալիս մարդկանց։ Օրինակ՝ տնետուն ծառայելիս նա ասում է. «Ես կարճ այցելում եմ մարդկանց և օգնում եմ գտնելու երեք կարևոր հարցերի պատասխաններ. «Ինչո՞ւ այսքան շատ խնդիրներ կան աշխարհում, ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այդ խնդիրները, և ինչպե՞ս է Աստված լուծելու դրանք»։ Այս կարճ տեսահոլովակը պատասխանում է այս հարցերին»։ Այնուհետև նա սեղմում է կոճակը և հետևում բնակչի արձագանքին։ Այս տեսահոլովակը այնքան գրավիչ է, որ շատերը մինչև վերջ ուշադիր նայում են։ Հետո շրջանային վերակացուն ասում է. «Հենց նոր դուք լսեցիք, որ Աստվածաշնչի ուսումնասիրության համար կարող եք օնլայն հայտ լրացնել։ Բայց քանի որ ես այստեղ եմ, կարող եմ կարճ ցույց տալ, թե ինչպես է այն անցկացվում»։ Եթե բնակիչը համաձայնվում է, նա «Բարի լուր» գրքույկի միջոցով ցույց է տալիս, թե ինչպես է անցկացվում ուսումնասիրությունը։ Եթե բնակիչը ժամանակ չունի, նա պայմանավորվում է հանդիպել մեկ ուրիշ անգամ։ Իսկ երբ այս եղբայրը մտնում է ինչ-որ տեղ սուրճ խմելու, իր կողքը նստած մարդու հետ ընկերական զրույց է սկսում և առաջարկում դիտել տեսահոլովակը։ Իսկ դու օգտագործո՞ւմ ես jw.org կայքը քո ծառայության ժամանակ։