«Բարի բաներից» բաժին հանիր՝ լինելով հյուրասեր (Մատթ. 12։35ա)
Բոլորս էլ, անկասկած, ուզում ենք «բարի բաներից» բաժին հանել ուրիշներին՝ ձգտելով լինել «հյուրասեր» (Հռոմ. 12։13)։ Երեցները, առաջնորդության համաձայն, նախաձեռնություն են վերցնում այս հարցում՝ հոգալով հանրային ելույթ ներկայացնելու համար հրավիրված եղբոր ճանապարհածախսը և նրան ճաշի հրավիրելով։ Սակայն անձամբ գուցե վարանենք հյուրասիրություն ցույց տալ մեր սահմանափակ միջոցների պատճառով կամ գուցե անհարմար զգանք մեր տուն մարդկանց հրավիրել։ Մարթային տված Հիսուսի խորհրդին հետևելը կօգնի մեզ հաղթահարելու նման զգացումները (Ղուկ. 10։39–42)։ Հիսուսը շեշտեց, որ հյուրասիրության «լավ բաժինը» ընկերակցությունն է և քաջալերանքը, ոչ թե ճոխ կերակուրներ պատրաստելը կամ լավ կահավորված տուն ունենալը։ Այս խորհուրդը կիրառելով՝ կարող ենք, Աստծու Խոսքի համաձայն, «բարի բաներից» բաժին հանել մեր եղբայրներին (3 Հովհ. 5–8)։