Օգտագործիր jw.org կայքը ծառայության ժամանակ. «Դարձիր Եհովայի ընկերը» խորագիրը
jw.org կայքի «Աստվածաշնչյան ուսմունքներ» բաժնում կա «Երեխաներ» ենթաբաժինը, որտեղ կարող ենք գտնել «Դարձիր Եհովայի ընկերը» խորագիրը, որը ներառում է ֆիլմեր, երգեր և առաջադրանքներ։ Օգտագործե՞լ ես այս ենթաբաժինը ծառայության մեջ։ Եթե Աստվածաշնչի ուսումնասիրություն ես անցկացնում ծնողի հետ, որը երեխա ունի, կարող ես ցույց տալ նրան այդ ենթաբաժինը։ Դրա շնորհիվ նա գուցե ուսումնասիրի մեր կայքի մյուս բաժինները ևս։
Մի եղբայր «Թագավորության լուրը» № 38 թերթիկը առաջարկում է մի կնոջ, որը թերթիկը վերցնելուն պես սկսում է կարդալ այն։ Թերթիկին ծանոթանում են նաև այդ կնոջ պատանի երեխաները։ Եղբայրը հակիրճ քննարկում է թերթիկի բովանդակությունը և ցույց տալիս մեր կայքի հասցեն։ Տեսնելով կնոջ հետաքրքրությունը՝ եղբայրը առիթից օգտվում է և իր սարքավորման միջոցով ցույց տալիս «Կարենի» մուլտֆիլմերից մեկը։
Մի քույր իր գործընկերուհուն, որը երեխաներ ունի, պատմում է մեր վեբ կայքի մասին՝ նշելով, թե ինչ տեղեկություն է այն պարունակում ընտանիքների համար։ Այդ կինը իր երեխաների հետ սկսում է օգտվել jw.org կայքից։ Հետագայում նա քրոջն ասում է, որ երեխաները տանը խաղալիս երգում են «Խոսքը քարոզի՛ր» երգը, որը գտնվում է «Դարձիր Եհովայի ընկերը» խորագրում։
Ծանոթացի՛ր jw.org կայքի այս խորագրին և բեռնիր տարբեր ֆիլմեր, երգեր կամ առաջադրանքներ քո սարքավորման մեջ։ Այդպես կկարողանաս այս խորագրի նյութը օգտագործել ծառայության ժամանակ։ Իսկապես, սա արժեքավոր գործիք է, որն օգնում է մեզ ծառայելու Տիրոջը (Գործ. 20։19)։