Ձեզ համար գնեք հարմար ժամանակը ծառայության մեջ
Անցած ծառայողական տարվա ընթացքում մենք՝ Եհովայի վկաներս, ծառայության մեջ անցկացրել ենք 1945487604 ժամ, ինչը ապացույցն է այն բանի, որ վճռել ենք զբաղված մնալ քարոզչական գործում (Սաղ. 110։3; 1 Կորնթ. 15։58)։ Քանի որ «մնացած ժամանակը կարճացել է», կարո՞ղ ենք մեր թանկ ժամանակը լավագույնս օգտագործել բարի լուրը ավելի շատ մարդկանց հայտնելու համար (1 Կորնթ. 7։29)։
Ծառայության մեջ ժամանակը լավագույնս օգտագործելու համար ճկունություն է անհրաժեշտ։ Օրինակ՝ եթե ծառայել ես մեկ ժամ կամ ավելի, սակայն չես զրուցել որևէ մեկի հետ, ապա փոփոխություններ արա, որպեսզի կարողանաս շատերի հետ խոսել։ Թեև տարածքից տարածք հանգամանքները տարբեր են լինում, ներքոհիշյալ առաջարկները կարող են օգնել քեզ, որ ժամանակդ ճիշտ օգտագործես և «քամի ծեծող չլինես» (1 Կորնթ. 9։26)։
Տնետուն ծառայություն։ Տասնամյակներ շարունակ Եհովայի վկաները սովորություն են ունեցել տնետուն գնալու առավոտյան ժամերի։ Սակայն քանի որ այսօր շատերը աշխատում են, գուցե անհրաժեշտ լինի տնետուն գնալ կեսօրից հետո կամ երեկոյան ժամերի, երբ մարդիկ արդեն տանն են։ Իսկ օրվա վաղ ժամերին լավ արդյունքների կարելի է հասնել փողոցում կամ գործարար տարածքներում քարոզելիս։
Հրապարակային վկայություն։ Շարժական ցուցատախտակները կամ գրականության սեղանները պետք է դնել ժողովի տարածքի այն փողոցներում, որտեղ մարդկանց անցուդարձը շատ է (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2013թ. հուլիսի համարը, էջ 5)։ Եթե ժամանակի ընթացքում անցուդարձը պակասի, ապա ժողովի ծառայողական կոմիտեն գուցե որոշի ցուցատախտակը տեղափոխել մեկ ուրիշ մարդաշատ վայր։
Վերայցելություններ և Աստվածաշնչի ուսումնասիրություններ։ Եթե հնարավոր է, վերայցելություններ կատարիր և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացրու այն ժամերին, երբ ծառայության մյուս ձևերն այդքան էլ արդյունավետ չեն։ Օրինակ՝ եթե արդյունավետ է տնետուն գնալ շաբաթ առավոտյան, ապա գուցե որոշես ուսումնասիրության գնալ կեսօրին կամ երեկոյան։ Վերայցելություններ կատարելիս քարոզիչները կարող են նույն տարածքում ապրող Աստվածաշունչ ուսումնասիրողներին այցելել այդ ընթացքում, որպեսզի ժամանակը լավագույնս օգտագործեն։
Եթե գնենք ժամանակը, ապա արդյունավետորեն կծառայենք, ինչն էլ կմեծացնի մեր ուրախությունը։ Եթե նկատում ես, որ արդյունավետ չէ այս կամ այն ժամին տնետուն ծառայելը, փորձիր այդ ժամին մասնակցել ծառայության մեկ այլ ձևի։ Առաջնորդության համար աղոթիր Եհովային՝ «հնձի Տիրոջը», որպեսզի օգնի քեզ ծառայության մեջ լավագույնս օգտագործելու ժամանակը (Մատթ. 9։38)։