Հրավեր
1. Ե՞րբ կսկսենք մարդկանց հրավիրել համաժողովի։
1 Երբ ջանք չես խնայում ու հատուկ ճաշկերույթ ես կազմակերպում ընտանիքիդ անդամների և ընկերներիդ համար, սկսում ես ոգևորությամբ հրավիրել նրանց։ Նմանապես, բավական մեծ աշխատանք է արվում հոգևոր խնջույք կազմակերպելու համար, որը կվայելենք գալիք համաժողովի ժամանակ։ Մենք մեծ առանձնաշնորհում ունենք համաժողովից երեք շաբաթ առաջ բոլորին հրավիրելու այդ խնջույքին։ Ի՞նչը կօգնի մեզ ոգևորությամբ կատարելու այդ հրավերը։
2. Ի՞նչը կմղի մեզ լիարժեքորեն մասնակցելու քարոզարշավին։
2 Մենք լիարժեքորեն կմասնակցենք այս քարոզարշավին, եթե խորհրդածենք, թե համաժողովներին ներկա գտնվելով՝ անձամբ ինչ օգուտներ ենք ստացել թարմություն պատճառող Եհովայի կրթությունից (Ես. 65։13, 14)։ Լավ կլինի՝ հիշենք, թե ինչ է լինում այս քարոզարշավի արդյունքում (տե՛ս «Հրաշալի արդյունքներ» շրջանակը)։ Ինչ խոսք, հրավիրվածներից ոչ բոլորը կընդունեն հրավերը։ Սակայն անկախ մարդկանց արձագանքից՝ մեր ներդրած ջանքերը փառք կբերեն Եհովային և կարտացոլեն նրա առատաձեռնությունը (Սաղ. 145։3, 7; Հայտն. 22։17)։
3. Ինչպե՞ս ենք տարածելու հրավիրատոմսերը։
3 Երեցների խորհուրդը կորոշի, թե ժողովի անդամները ինչպես կարող են տարածել հրավիրատոմսերը, օրինակ՝ թողնե՞լ դռների արանքում, եթե այդ պահին տանը մարդ չկա, թե՞ առաջարկել հրապարակային վկայության ժամանակ։ Շաբաթ և կիրակի օրերին հնարավորության դեպքում հրավիրատոմսերի հետ պետք է առաջարկել նաև ամսագրերը։ Քարոզարշավից հետո որքա՜ն ուրախ կլինենք, որ ոգևորությամբ ենք մասնակցել այդ հրավերին։ Մեր ուրախությունն ավելի մեծ կլինի, երբ իմանանք, որ շատերն են եկել այդ հոգևոր խնջույքին, որ պատրաստել է Եհովան։