Ապրիլի 2-ից սկսած՝ տարածելու ենք Հիշատակի երեկոյի հրավիրատոմսերը
1. Այս տարի ե՞րբ ենք տարածելու Հիշատակի երեկոյի հրավիրատոմսերը, և ի՞նչու է կարևոր տարեկան այս քարոզարշավը։
1 Ապրիլի 2-ից մինչև 17-ը տարածելու ենք տարվա ամենակարևոր իրադարձության՝ Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյի հրավիրատոմսերը։ Նախկինում շատերը արձագանքել են տարեկան այս քարոզարշավին։ Օրինակ՝ Հիշատակի երեկոյի օրը մի կին զանգահարեց մասնաճյուղ և ասաց. «Հենց նոր տուն մտա և դռանս մոտ նկատեցի մի հրավիրատոմս։ Ես ուզում եմ ներկա լինել այդ միջոցառմանը, բայց չգիտեմ, թե որ ժամին է այն տեղի ունենալու»։ Եղբայրը բացատրեց, թե հրավիրատոմսի որ մասում կարելի է գտնել այդ տեղեկությունը։ Վերջում այդ կինն ասաց. «Այսօր երեկոյան ես անպայման կգամ»։
2. Ինչպե՞ս կարող ենք ներկայացնել հրավիրատոմսը։
2 Ինչպե՞ս առաջարկել։ Քանի որ ամբողջ տարածքն անցնելու համար սահմանափակ ժամանակ ունենք, լավ կլինի կարճ մատուցում ներկայացնել։ Կարող ենք ասել. «Բարև ձեզ։ Մենք ցանկանում ենք ձեր ընտանիքի անդամներին առաջարկել այս հրավիրատոմսը և հրավիրել մի կարևոր տարեկան իրադարձության, որն ամբողջ աշխարհով մեկ տեղի է ունենալու ապրիլի 17-ին՝ կիրակի օրը։ [Տո՛ւր հրավիրատոմսը տանտիրոջը։] Այդ օրը նշելու ենք Հիսուսի մահը։ Այնտեղ ներկայացվելու է Աստվածաշնչի վրա հիմնված մի ելույթ, որում խոսվելու է, թե ինչպես կարող ենք օգուտներ քաղել Քրիստոսի փրկանքից։ Մուտքն ազատ է։ Այս հրավիրատոմսում նշված է հանդիպման վայրն ու ժամը»։
3. Ինչպե՞ս կարող ենք հնարավորինս շատ մարդ հրավիրել։
3 Եթե ժողովի տարածքը մեծ է, երեցները կարող են քարոզիչներին խորհուրդ տալ, որ հրավիրատոմսերը թողնեն այնտեղ, որտեղ դուռը բացող չի եղել։ Անպայման հրավիրիր քո «վերայցելություններին», ազգականներին, աշխատակիցներին, համադասարանցիներին և այլ ծանոթների։ Եթե հարմար է, հանգստյան օրերին հրավիրատոմսերի հետ կարելի է նաև պարբերագիր առաջարկել։ Կարո՞ղ ես ապրիլ ամսվա ընթացքում ծառայել որպես ենթառահվիրա՝ ավելի շատ մասնակցելով այս հրաշալի քարոզարշավին։
4. Ինչո՞ւ ենք ցանկանում, որ հետաքրքրվող անհատները ներկա գտնվեն Հիշատակի երեկոյին։
4 Ի՜նչ մեծ վկայություն կստանան այն հետաքրքրվող անհատները, ովքեր ներկա կգտնվեն Հիշատակի երեկոյին։ Նրանք կլսեն, թե ինչ մեծ սեր է Եհովան դրսևորել մեր հանդեպ՝ տալով փրկանքը (Հովհ. 3։16)։ Կիմանան, թե ինչպես է Աստծու Թագավորությունը օգուտներ բերելու մարդկությանը (Ես. 65։21–23)։ Նրանք նաև կարող են մոտենալ ներկաներից որևէ մեկին և խնդրել, որ իրենց հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսի։ Աղոթում ենք, որ բազմաթիվ անկեղծ սրտով մարդիկ արձագանքեն այս քարոզարշավին և ներկա գտնվեն Հիշատակի երեկոյին։