Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 5/15 էջ 2–3
  • Օգնենք կույրերին ճանաչելու Եհովային

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օգնենք կույրերին ճանաչելու Եհովային
  • 2015 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. վկայություն տանք կույր մարդկանց
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2020)
  • Ապրում են առանց տեսողության
    2015 Արթնացե՛ք
  • Փարիսեցիները չեն ուզում հավատալ
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Փարիսեցիները վեճի են բռնվում նախկինում կույր մարդու հետ
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
2015 Մեր թագավորական ծառայությունը
km 5/15 էջ 2–3

Օգնենք կույրերին ճանաչելու Եհովային

1. Ինչպե՞ս Հիսուսը կարեկցեց կույր մարդկանց։

1 Մի քանի օր էր մնացել, որ Հիսուսը մահանար։ Երիքով քաղաքից դուրս գալիս Հիսուսին մոտեցան երկու կույր մուրացկաններ ու սկսեցին աղաղակել. «Տե՛ր, ողորմի՛ր մեզ»։ Թեև Հիսուսը մտածում էր այն ծանր փորձությունների մասին, որ սպասում էին իրեն, բայց կանգ առավ, այդ մարդկանց կանչեց իր մոտ ու բուժեց նրանց (Մատթ. 20։29–34)։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսի կարեկցանքը, որը նա դրսևորեց կույր մարդկանց հանդեպ։

2. Ինչպե՞ս կարող ենք վկայություն տալ կույրերին։

2 Պատրաստ լինենք օգնելու։ Երբ կույր անհատի ես հանդիպում, օրինակ՝ փողոցում, ներկայացիր և քո օգնությունն առաջարկիր։ Այսպիսի անհատը սկզբում գուցե վարանի քեզ հետ զրուցել, սակայն քո ջերմ ու անկեղծ վերաբերմունքը կօգնի նրան հանգիստ զգալու։ Հիշիր նաև, որ կուրության տարբեր աստիճաններ կան։ Դա հաշվի առնելը կօգնի քեզ որոշելու, թե ինչպիսի օգնություն առաջարկես անհատին։ Նշիր, որ մասնակցում ես աստվածաշնչյան կրթական ծրագրի։ Առաջարկիր նրա համար կարդալ աստվածաշնչյան մի համար, օրինակ՝ Սաղմոս 146։8-ը կամ Եսայիա 35։5, 6-ը։ Եթե նա կարդում է Բրայլի գրատիպով, հարցրու, թե կցանկանար այդ գրատիպով գրականություն ստանալ Աստվածաշնչից ավելի շատ բան իմանալու համար։ Կարող ես օգնել նաև ձեռք բերելու ձայնային ֆայլեր մեր կայքից։ Եթե նա ունի համակարգիչ, և այն ունի էլեկտրոնային «ընթերցող» ծրագիր, որը հստակ կարդում է տեքստը էկրանից, ապա նա գուցե ցանկանա լսել մեր կայքում տեղադրված հոդվածները, ինչպես նաև այն հրատարակությունները, որոնք հնարավոր է բեռնել RTF՝ հարուստ տեքստային ձևաչափով (տե՛ս «Երբ հանդիպում ես կույր մարդու» շրջանակը)։

3. Ինչպե՞ս կարող ենք փնտրել կույրերին։

3 Փնտրենք կույրերին։ Տնետուն ծառայության ժամանակ հազվադեպ է լինում, որ հանդիպենք կույր անհատի, քանի որ կույրերից շատերը վարանում են մոտենալ դռանը և խոսել անծանոթ մարդու հետ։ Հետևաբար, անհրաժեշտ է ջանքեր թափել այսպիսի մարդկանց փնտրելու և վկայություն տալու համար (Մատթ. 10։11)։ Եթե դասընկերդ կամ գործընկերդ կույր է, նախաձեռնություն վերցրու և վկայություն տուր նրան։ Եթե քո տարածքում կույրերի դպրոց կա, կարող ես նրանց գրադարանի համար Բրայլի գրատիպով գրականություն առաջարկել։ Ճանաչո՞ւմ ես որևէ մեկի, ում ընտանիքի անդամը կույր է։ Ձեր տարածքում կա՞ն կազմակերպություններ, որոնք օգտակար ծառայություններ են տրամադրում հատուկ շենքերում ապրող կույրերի կամ առհասարակ կույր մարդկանց։ Բացատրիր ընտանիքի անդամին, շենքի ընդունարանում աշխատողին կամ տնօրենին, որ Եհովայի վկաները ուզում են օգնել կույրերին, ու առաջարկիր Բրայլի գրատիպով գրականություն կամ ձայնագրություններ։ Նշիր, որ Աստծու խոստման համաձայն՝ կույրերը շուտով կտեսնեն։ Կարող ես նաև մեր կայքից ցուցադրել «Առանց Աստվածաշնչի՝ ես կորած կլինեի» տեսանյութը։ Այցելությանդ նպատակը հայտնելը կօգնի կապ պահպանելու կույր մարդու հետ։

4. Ի՞նչ ենք սովորում Ջանեթի հետ տեղի ունեցած դեպքից։

4 Ջանեթ անունով մի քույր, որը կույր է, այցելեց մի շենք, որտեղ կույր մարդիկ են ապրում։ Նա զրույց սկսեց մի երիտասարդ կնոջ հետ։ Ջանեթն ասաց նրան. «Կույր մարդկանց բուժելով՝ Հիսուսը ցույց տվեց, որ ապագայում բուժելու է բոլոր կույրերին»։ Նրանք քննարկեցին Հայտնություն 21։3, 4 համարները, և քույրը բացատրեց, թե ինչպես է Աստծու Թագավորությունը իրագործելու այդ խոստումը։ Կինը մի պահ լռեց, ապա ասաց. «Երբեք չեմ լսել այսպիսի խոսքեր կույր մարդուց։ Շատերը, ովքեր տեսնում են, կարծում են, որ մարդիկ կույր են, քանի որ նրանք կամ նրանց նախածնողները մեղք են գործել»։ Ջանեթը այդ կնոջը էլեկտրոնային փոստով ուղարկեց «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի հղումը, և այժմ նրանք շաբաթը երկու օր ուսումնասիրում են Աստվածաշունչը։

5. Ի՞նչ օգուտներ կլինեն, եթե հետաքրքրվենք կույր մարդկանցով։

5 Ճիշտ է, մենք չենք կարող Հիսուսի նման բուժել կույրերին, սակայն կարող ենք օգնել կույր մարդկանց, այդ թվում բոլոր նրանց, ում միտքը այս աշխարհի աստվածը կուրացրել է, որպեսզի նրանք հասկանան Աստծու Խոսքի ճշմարտությունը (2 Կորնթ. 4։4)։ Հիսուսը բուժեց երկու կույր մուրացկաններին, քանի որ «խղճահարվեց» (Մատթ. 20։34)։ Եթե մենք էլ հետաքրքրված լինենք կույր մարդկանցով, կօգնենք նրանց սովորելու Եհովայի մասին, նրա, ով բացելու է բոլոր կույրերի աչքերը։

Երբ հանդիպում ես կույր մարդու

  • Խոսիր անմիջապես նրա հետ, բայց ոչ բարձրաձայն։ Ճիշտ է, կույրերը չեն տեսնում, բայց սովորաբար լավ լսողություն ունեն։

  • Առաջարկիր թևանցուկ անել քեզ, որ ուղեկցես նրան։ Նրանից մի քայլ առաջ քայլիր, որպեսզի սյուն, աստիճան կամ մեկ այլ բան տեսնելիս զգուշացնես նրան։

  • Ազատ օգտագործիր «տեսնել», «նայել» բառերը։ Կույրերը նույնպես օգտագործում են այդ բառերը։ Նրանք «տեսնում են» իրենց զգայարաններով, անգամ իրենց մտքում պատկերներ են ստեղծում։

  • Փորձիր զրուցել հանգիստ միջավայրում։ Կույր մարդիկ աղմկոտ վայրերում իրենց հանգիստ չեն զգում, քանի որ չեն տեսնում, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։

  • Ասա նրան, որ հեռանում ես, որպեսզի նա չշարունակի խոսել։

  • Լրացրու «Խնդրում ենք, այցելիր» (S-43) բլանկը և տուր քարտուղարին, եթե կույր անհատը հետաքրքրություն է ցույց տալիս և չի ապրում քո տարածքում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը