Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb17 հոկտեմբեր էջ 3
  • Ինչպե՞ս դառնալ Աստծու Խոսքի ջանասեր ուսումնասիրող

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս դառնալ Աստծու Խոսքի ջանասեր ուսումնասիրող
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
  • Նմանատիպ նյութեր
  • Արժեք ունե՞ս Աստծու աչքում
    2011 Դիտարան
  • Անսացե՛ք մեր օրերի համար գրի առնված Աստծո մարգարեական խոսքին
    2000 Դիտարան
  • Խոր ուսումնասիրություն անելով՝ պահպանիր հոգևոր արթնությունդ
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ծառայո՞ւմ ես Եհովային անդադար
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
mwb17 հոկտեմբեր էջ 3

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ինչպե՞ս դառնալ Աստծու Խոսքի ջանասեր ուսումնասիրող

Կցանկանայի՞ր փորձությունների ներքո հավատարիմ մնալ Աստծուն, ինչպես Դանիելը։ Նա ջանասիրաբար ուսումնասիրում էր Աստծու Խոսքը, այդ թվում խորիմաստ մարգարեությունները (Դն 9։2)։ Աստվածաշունչը ջանասիրաբար ուսումնասիրելը կարող է օգնել, որ հավատարիմ մնաս։ Ինչպե՞ս։ Դրա շնորհիվ կամրանա քո հավատն այն բանի հանդեպ, որ Եհովայի խոստումները կիրականանան (Հս 23։14)։ Նաև կմեծանա քո սերը Եհովայի հանդեպ, ինչն էլ կմղի, որ անես այն, ինչ ճիշտ է (Սղ 97։10)։ Բայց ինչի՞ց կարելի է սկսել։ Նկատի առ հետևյալ առաջարկները։

Դանիելն ուսումնասիրում է Աստծու Խոսքը
  • Ի՞նչ ուսումնասիրեմ։ Ուսումնասիրության լավ գրաֆիկ ունենալը ներառում է ժողովի հանդիպումներին պատրաստվելը։ Աստվածաշնչի շաբաթական ընթերցանությունը շատ ավելի մեծ օգուտներ կբերի և գոհունակություն կպարգևի, եթե ժամանակ տրամադրես և փնտրտուքներ անես այն մտքերի վերաբերյալ, որոնք չես հասկացել։ Այս ամենից բացի՝ ոմանք նաև որոշում են ավելին իմանալ աստվածաշնչյան մարգարեությունների, Աստծու սուրբ ոգու պտղի տարբեր երեսակների, Պողոսի միսիոներական շրջագայությունների կամ էլ Աստծու ստեղծագործությունների մասին։ Եթե օրվա ընթացքում Աստվածաշնչից որևէ հարց է անցնում մտքովդ, գրի առ այն և քո հերթական ուսումնասիրության ժամանակ փնտրտուք արա այդ թեմայով։

  • Որտեղի՞ց գտնեմ ավելի շատ տեղեկություն։ Որոշ տարբերակների մասին խոսվում է «Փնտրտուքների գործիքներ՝ հոգևոր գանձեր գտնելու համար» տեսանյութում։ Փնտրտուքներ անելու քո հմտությունները ստուգելու համար փորձիր գտնել, թե որ աշխարհակալ ուժերին են ներկայացնում «Դանիել» 7-րդ գլխում նկարագրվող գազանները։

  • Որքա՞ն ժամանակ տրամադրեմ ուսումնասիրությանը։ Կանոնավոր ուսումնասիրությունը հոգևոր լավ առողջություն ունենալու գրավականն է։ Անհրաժեշտության դեպքում սկզբում կարող ես համեմատաբար կարճ ժամանակ տրամադրել ուսումնասիրությանը, բայց հետո աստիճանաբար ավելացնել ժամանակը։ Աստծու Խոսքն ուսումնասիրելը նման է թաքնված գանձեր գտնելու նպատակով հողը փորելուն. որքան շատ գանձ ես գտնում, այնքան փորելու ցանկությունդ մեծանում է (Առ 2։3–6)։ Նմանապես՝ որքան շատ գանձեր գտնես Աստծու Խոսքից, այնքան ավելի կմեծանա այն ուսումնասիրելու փափագդ, և Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրությունը միշտ կլինի քո գրաֆիկի անբաժանելի մասը (1Պտ 2։2)։

    Ուսումնասիրությունն ավելի հաճելի դարձնելու մասին առաջարկներ կարող ես գտնել «Արթնացե՛ք»-ի 2012 թ. փետրվարի համարում (էջ 18–20)։

«ԴԱՆԻԵԼ» 7-ՐԴ ԳԼԽՈՒՄ ՆԿԱՐԱԳՐՎՈՂ ԳԱԶԱՆՆԵՐԸ Ո՞Ր ԱՇԽԱՐՀԱԿԱԼ ՈՒԺԵՐՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

  • Արծվի թևեր ունեցող գազան, որը նման է առյուծի

    Դն 7։4

  • Արջի նման գազան՝ բերանում երեք կողոսկր

    Դն 7։5

  • Մեջքին թռչնի չորս թև ունեցող չորս գլխանի գազան, որը նման է ընձառյուծի

    Դն 7։6

  • Երկաթե մեծ ատամներ և տասը եղջյուր ունեցող զարհուրելի գազան

    Դն 7։7

ՀԱՎԵԼՅԱԼ ՀԱՐՑ

Ինչպե՞ս է կատարվել Դանիել 7։8, 24-ում գրվածը։

Աչքեր և բերան ունեցող մի փոքր եղջյուր է դուրս գալիս տասը եղջյուրների մեջտեղը և կոտրում է դրանցից երեքը

ՀԱՋՈՐԴ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ

Ո՞ւմ են ներկայացնում «Հայտնություն» 13-րդ գլխի գազանները։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը