ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Հոգևորապես արթուն և եռանդուն մնա, երբ հանգամանքներդ փոխվում են
Փոփոխություններն անխուսափելի են, հատկապես այս վերջին օրերում (1Կթ 7։31)։ Անկախ նրանից դրանք անսպասելի են, թե ոչ, դրական են, թե բացասական, կարող են խանգարել Աստծուն մատուցվող մեր երկրպագությանը և ազդել Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունների վրա։ Ի՞նչը կօգնի, որ հոգևորապես արթուն ու եռանդուն մնանք, երբ մեր կյանքում փոփոխություններ են լինում։ Դիտեք «Հոգևորապես կանգուն մնալ տեղափոխության ընթացքում» տեսանյութը և պատասխանեք հետևյալ հարցերին։
Մի եղբայր ի՞նչ խորհուրդ տվեց ընտանիքի հորը։
Մատթեոս 7։25-ում նշված սկզբունքը ինչպե՞ս կարելի էր կիրառել այն իրավիճակում, որում հայտնվել էր այդ ընտանիքը։
Ընտանիքը ինչպե՞ս ամեն բան պլանավորեց նախքան տեղափոխվելը, և դա ինչպես օգնեց նրանց։
Ի՞նչը այդ ընտանիքին օգնեց հարմարվել նոր ժողովին և նոր քարոզչական տարածքին։
Ի՞նչ մեծ փոփոխություններ են վերջերս տեղի ունեցել իմ կյանքում։
Ինչպե՞ս կարող եմ այս տեսանյութում նշված սկզբունքները կիրառել իմ իրավիճակում։