ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՄԱՏԹԵՈՍ 1–3
«Մոտեցել է երկնքի թագավորությունը»
Հովհաննեսի հագուստից և արտաքին տեսքից հստակ երևում էր, որ նա պարզ կյանքով է ապրում և իր անձը ամբողջովին նվիրվել է Աստծու կամքը կատարելուն
Հիսուսի համար ճանապարհ պատրաստելու յուրահատուկ առանձնաշնորհումը շատ ավելի մեծ էր, քան նրա արած բոլոր զոհողությունները
Պարզ կյանքով ապրելով՝ կարողանում ենք ավելին անել Աստծու գործում և արդյունքում մեծ ուրախություն և բավարարվածության զգացում ենք ունենում։ Կարող ենք պարզեցնել մեր կյանքը հետևյալ կերպերով.
զատորոշենք կարիքը ցանկությունից
նվազեցնենք անհարկի ծախսերը
կազմենք այնպիսի բյուջե, որին հնարավոր կլինի հետևել գործնականում
ձերբազատվենք այն իրերից, որոնք չենք օգտագործում
մարենք մեր ունեցած պարտքերը
նվազեցնենք մեր աշխատաժամերը, եթե աշխատանքին չափից շատ ժամանակ ենք տրամադրում
Հովհաննեսն ուտում էր միայն մորեխ ու վայրի մեղր
Պարզ կյանքով ապրելը կօգնի, որ ի՞նչ նպատակի հասնեմ