ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՄԱՐԿՈՍ 3, 4
Շաբաթ օրը բուժում անելը
Ինչո՞ւ Հիսուսը խորապես տրտմեց՝ տեսնելով հրեա կրոնական առաջնորդների մտածելակերպը։ Նրանք Շաբաթը պահելը ծանր բեռ էին դարձրել՝ բազմաթիվ մանր-մունր սահմանափակումներ դնելով ժողովրդի առաջ։ Օրինակ՝ արգելվում էր շաբաթ օրով լու սպանել։ Իսկ բուժումներ անելը Օրենքով թույլատրելի էր համարվում միայն այն դեպքում, եթե մարդու կյանքը վտանգի տակ էր։ Սա նշանակում էր, որ շաբաթ օրը չէր կարելի կոտրված ոսկորներին կամ վնասված ջլերին վիրակապ դնել։ Հստակ է, որ կրոնական առաջնորդները իրականում մտահոգված չէին չորացած ձեռքով մարդու բարօրությամբ։