ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. օգտվենք JW.ORG կայքից
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ «Ուսուցանելու գործիքների արկղում» առկա յուրաքանչյուր հրատարակություն հղում է անում jw.org կայքին։ Իսկ մեր կայքի այցեքարտի և «Որտե՞ղ կարող ենք գտնել կյանքի կարևոր հարցերի պատասխանները» թերթիկի գլխավոր նպատակը մարդկանց ուշադրությունը մեր կայքի վրա հրավիրելն է։ «Ուսուցանելու գործիքների արկղում» առկա ցանկացած հրատարակություն կարող ենք ուղարկել որևէ մեկին՝ օգտագործելով jw.org կայքը, որը հնարավորություն է տալիս անելու դա էլեկտրոնային փոստի կամ հղումը փոխանցելու միջոցով։ Սա հատկապես արդյունավետ է, երբ վկայություն ենք տալիս օտարախոս մարդու։ Բացի այդ, հնարավոր է՝ մարդիկ հարցեր ունենան, որոնց պատասխանը տրվում է այն հրատարակություններում, որոնք առկա չեն «Ուսուցանելու գործիքների արկղում»։ Օգտվելով մեր կայքից՝ կկարողանանք ավելի արդյունավետ կերպով կատարել մեր ծառայությունը։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
Օգտվիր «ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ» բաժնից։ Օրինակ, երբ վկայություն ես տալիս մեկին, ով ծնող է և ցանկանում է ավելի շատ տեղեկություն ստանալ երեխաների դաստիարակության վերաբերյալ։ Տես ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ։
Օգտվիր «ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժնից։ Օրինակ, երբ դպրոցում անպաշտոն վկայություն ես տալիս և ցանկանում ես համադասարանցուդ ցույց տալ կամ ուղարկել «Երիտասարդներին հետաքրքրող 10 հարցերի պատասխանները» գրքույկը։ Տես ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԳՐՔԵՐ/ԳՐՔՈՒՅԿՆԵՐ։
Օգտվիր «ՄԵՐ ՄԱՍԻՆ» բաժնից։ Օրինակ, երբ վկայություն ես տալիս աշխատակցիդ, ով ցանկանում է հակիրճ տեղեկություն ստանալ մեր հավատալիքների մասին։ Տես ՄԵՐ ՄԱՍԻՆ > ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ։
ԴԻՏԻՐ «ՕԳՏՎԵՆՔ JW.ORG ԿԱՅՔԻՑ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՄՏԱԾԻՐ, ԹԵ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ ՈՐ ԲԱԺԻՆԸ ԿԲԱՑԵԻՐ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝
աթեիստի,
մի մարդու, ում կյանքում վերջերս դժբախտ դեպք է եղել,
ոչ ակտիվ եղբորը կամ քրոջը,
անհատի, ում պետք է վերայցելես, և ով ցանկանում է իմանալ, թե ինչպես է ֆինանսավորվում մեր գործունեությունը,
օտար երկրից եկած մի մարդու, ով ցանկանում է իր երկրում ներկա լինել ժողովի հանդիպման։