ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԾՆՆԴՈՑ 9–11
«Ամբողջ երկրի լեզուն մեկ էր»
Եհովան ցրեց Բաբելոնի անհնազանդ մարդկանց՝ խառնելով նրանց լեզուն։ Այսօր նա հավաքում է մի մեծ բազմություն բոլոր ազգերից ու լեզուներից և տալիս է նրանց «մաքուր լեզու», որ կարողանան կանչել իր «անունը և ուս ուսի ծառայել» իրեն (Սփ 3։9; Հտն 7։9)։ Այս «մաքուր լեզուն» Եհովայի ու նրա նպատակների մասին ճշմարտությունն է, որը գրված է Աստվածաշնչում։
Նոր լեզու սովորելը ավելին է, քան միայն նոր բառեր մտապահելը։ Անհրաժեշտ է սովորել նոր ձևով մտածել։ Նմանապես, երբ սովորում ենք ճշմարտության մաքուր լեզուն, մեր մտածելակերպը վերափոխվում է (Հռ 12։2)։ Սա շարունակական պրոցես է, որը նպաստում է Աստծու ժողովրդի միասնությանը (1Կթ 1։10)։