Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb21 հունվար էջ 3
  • Ծնողնե՛ր, գիտելիքներով զինեք ձեր երեխաներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ծնողնե՛ր, գիտելիքներով զինեք ձեր երեխաներին
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս կարող է ընտանիքդ երջանիկ լինել (մաս 2)
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ծնողնե՛ր, օգնեք ձեր երեխաներին սիրել Աստծուն
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մեր երեխաները թանկարժեք ժառանգություն են
    2005 Դիտարան
  • Ծնողնե՛ր, սովորեցրեք ձեր երեխաներին սիրել Եհովային
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
mwb21 հունվար էջ 3
Ծնողները իրենց երեխաներին սովորեցնում են պաշտպանվել սեռական ոտնձգություններից։ Երեխաները այդ պարապմունքի ժամանակ ձեռքով ցույց են տալիս՝ «հեռո՛ւ ինձանից»

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ծնողնե՛ր, գիտելիքներով զինեք ձեր երեխաներին

Այսօրվա աշխարհը բարուն ասում է չար, իսկ չարին՝ բարի (Ես 5։20)։ Ցավոք, որոշ մարդիկ անում են բաներ, որոնք Եհովան ատում է։ Դրանց թվում է այն, որ նույն սեռի մարդիկ անվայել արարքներ են անում միմյանց հետ։ Դպրոցում հասակակիցները կամ ուրիշները մեր թանկագին պատանիներին, հնարավոր է, փորձեն իրենց ճանապարհով տանել։ Ինչպե՞ս կարող եք նախապատրաստել ձեր երեխաներին, որ այս և նմանատիպ փորձությունների բախվելիս կուլ չգնան։

Ձեր երեխաներին զինեք Եհովայի չափանիշների մասին գիտելիքներով (Ղև 18։3)։ Մեծանալուն զուգընթաց սովորեցրեք նրանց, թե Աստվածաշնչում ինչ է ասվում սեռական հարաբերությունների վերաբերյալ։ Այն, թե որքան տեղեկություն պետք է տաք երեխային, կախված է նրա տարիքից և հասկացողությունից (2Օր 6։7)։ Ինքներդ ձեզ հարցրեք. «Երեխայիս սովորեցրե՞լ եմ, թե որոնք են քնքշություն արտահայտելու պատշաճ ձևերը, համեստ հագուկապ ունենալու կարևորությունը, և այն, որ հարկավոր է թույլատրելիի սահմաններ դնել, որոնք ուրիշները պետք է հարգեն, օրինակ, որ նրանք չպետք է նայեն, երբ ինքը լողանում է կամ փոխում է հագուստը։ Արդյոք երեխաս գիտի՞ ինչպես վարվել, եթե որևէ մեկը փորձում է պոռնկագրական նյութեր ցույց տալ իրեն կամ ասում է անել մի բան, ինչը Եհովան սխալ է համարում»։ Եթե երեխան նախապես իմանա այդ ամենի մասին, քիչ հավանական է, որ փորձանքի գա (Առ 27։12; Ժղ 7։12)։ Ձեր երեխաներին կրթելով՝ դուք սեր եք ցուցաբերում Եհովայից ստացած այդ թանկ ժառանգության հանդեպ (Սղ 127։3)։

ԴԻՏԻՐ «ԿԱՌՈՒՑԵՔ ԱՅՆՊԻՍԻ ՏՈՒՆ, ՈՐԸ ԿԱՆԳՈՒՆ ԿՄՆԱ — ՊԱՇՏՊԱՆԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՉԱՐԻՑ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Տեսարան «Կառուցեք այնպիսի տուն, որը կանգուն կմնա — Պաշտպանեք ձեր երեխաներին չարից» տեսանյութից։ Մայր ու որդի դիտում են «Պաշտպանեք ձեր երեխաներին» տեսանյութը

    Ոմանք ինչո՞ւ են վարանում իրենց երեխաների հետ սեռական հարաբերությունների մասին խոսել։

  • Տեսարան «Կառուցեք այնպիսի տուն, որը կանգուն կմնա — Պաշտպանեք ձեր երեխաներին չարից» տեսանյութից։ Ծնողները իրենց երկու երեխաների հետ քննարկում են «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը և այլ հրատարակություններ

    Ծնողներն ինչո՞ւ պետք է կրթեն երեխաներին «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփ 6։4)։

  • Տեսարան «Կառուցեք այնպիսի տուն, որը կանգուն կմնա — Պաշտպանեք ձեր երեխաներին չարից» տեսանյութից։ Աֆրիկայում ծնողները երեխաների հետ աստվածաշնչյան համարներ են կարդում և քննարկում

    Ով տեղեկացված է, նա պաշտպանված է

    Եհովայի կազմակերպությունը ի՞նչ նյութեր է տրամադրել, որ օգնի ծնողներին երեխաների հետ զրուցել սեռական հարաբերությունների մասին (w19.05, 12-րդ էջի շրջանակը)։

  • Ինչո՞ւ պետք է այս թեմաներով կանոնավոր զրուցեք ձեր երեխաների հետ և դա անելու համար չսպասեք, մինչև որ լուրջ խնդիրներ ծագեն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը