Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb21 սեպտեմբեր էջ 3–16
  • Ծառայությանդ մեջ օգտագործիր նոր գործիքը՝ «Վայելիր կյանքը հավիտյան»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ծառայությանդ մեջ օգտագործիր նոր գործիքը՝ «Վայելիր կյանքը հավիտյան»
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս ուսումնասիրություն անցկացնել «Վայելիր կյանքը հավիտյան» ձեռնարկով
    Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր
  • Օգնենք ուսումնասիրողին դառնալ Քրիստոսի աշակերտ
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Օգնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին հասնել մկրտության (մաս 1)
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Բարի լուր Աստծուց»
    2013 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
mwb21 սեպտեմբեր էջ 3–16
Կանգառում ամուսնական զույգը մի երիտասարդի հետ զրույց է սկսում՝ օգտվելով «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկից

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ծառայությանդ մեջ օգտագործիր նոր գործիքը՝ «Վայելիր կյանքը հավիտյան»

Անչափ ուրախ ենք, որ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու համար նոր գրքույկ և գիրք ունենք։ Աղոթում ենք, որ Եհովան օրհնի ավելի շատ աշակերտներ պատրաստելու մեր ջանքերը (Մթ 28։18–20; 1Կթ 3։6–9)։ Իսկ ինչպե՞ս օգտագործենք այս նոր գործիքները։

«Վայելիր կյանքը հավիտյան» Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթացը ուսուցանելու նոր մեթոդներ է ներառում, ուստի ուսումնասիրությանը պատրաստվելիս ու այն անցկացնելիս առաջնորդվիր հետևյալ հիմնական սկզբունքներով։a

  • Կարդացեք նյութը և քննարկեք հարցերը։

  • Ընթերցեք այն համարները, որոնց կողքին գրված է՝ «կարդացեք» կամ «կարդա», ապա ուսումնասիրողին օգնիր հասկանալ, թե ինչպես կարող է կիրառել դրանք։

  • Դիտեք տեսանյութերը ու դրանք քննարկեք՝ օգտագործելով նշված հարցերը։

  • Ձգտիր յուրաքանչյուր ուսումնասիրության ժամանակ մեկ դասն ամբողջությամբ քննարկել։

Ծառայության ժամանակ նախ առաջարկիր գրքույկը, որ հասկանաս, թե որքանով է մարդը հետաքրքրված (տես «Ինչպես առաջին զրույցի ժամանակ առաջարկել «Վայելիր կյանքը հավիտյան» գրքույկը» շրջանակը)։ Եթե գրքույկը վերջացնելուց հետո մարդը ցանկանում է շարունակել դասընթացը, առաջարկիր գիրքը և քննարկումը սկսիր 4-րդ դասից։ Եթե ինչ-որ մեկի հետ ուսումնասիրություն ես անցկացնում «Սովորեցնում է մեզ» կամ «Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ» գրքով, ապա քննարկումները շարունակիր «Վայելիր կյանքը հավիտյան» գրքով։ Այս դեպքում որոշիր, թե որ դասից է հարկավոր սկսել։

Նույն զույգը «Վայելիր կյանքը հավիտյան» գրքով Աստվածաշունչ է ուսումնասիրում այդ երիտասարդի հետ նրա տանը

ԴԻՏԻՐ «ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՔՈ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Այս նոր գրքից ի՞նչ կսովորի ուսումնասիրողը։

  • Այս տեսանյութը ինչո՞ւ արժե ցույց տալ նոր ուսումնասիրողին։

  • Ուսումնասիրողին կարող ես հորդորել, որ ի՞նչ նպատակների ձգտի հասնել (տես «Ամեն մասի գլխավոր մտքերը և նպատակները» աղյուսակը)։

a ՆԿԱՏԻ ԱՌ։ Թեև «Բացահայտիր ավելին» բաժինը պարտադիր չէ քննարկել ամեն ուսումնասիրության ժամանակ, այնուամենայնիվ պատրաստվելիս կարդա և դիտիր յուրաքանչյուր նյութ։ Այդպես կկարողանաս կողմնորոշվել, թե հատկապես որ նյութը կհետաքրքրի և կօգնի ուսումնասիրողին։ Գրքի էլեկտրոնային տարբերակում յուրաքանչյուր տեսանյութի և հոդվածի համար հղում կա։

ԱՄԵՆ ՄԱՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՏՔԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

ԴԱՍԵՐ

ԳԼԽԱՎՈՐ ՄՏՔԵՐ

ՆՊԱՏԱԿՆԵՐ

1

01–12

Աստվածաշունչն ինչպես կարող է օգնել քեզ, և ինչպես կարող ես ճանաչել այդ գրքի Հեղինակին։

Հորդորիր ուսումնասիրողին, որ կարդա Աստվածաշունչը, պատրաստվի յուրաքանչյուր դասին և մասնակցի ժողովի հանդիպումներին։

2

13–33

Աստված ինչ է արել մեզ համար, և ինչպես կարող ենք նրան հաճելի երկրպագություն մատուցել։

Քաջալերիր ուսումնասիրողին, որ ճշմարտությունը պատմի ուրիշներին ու դառնա քարոզիչ։

3

34–47

Աստված ինչ է ակնկալում իրեն երկրպագողներից։

Հորդորիր ուսումնասիրողին, որ կյանքը նվիրի Եհովային և մկրտվի։

4

48–60

Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ։

Սովորեցրու ուսումնասիրողին, թե ինչպես տարբերի ճիշտը սխալից և հոգևորապես առաջադիմի։

ԻՆՉՊԵՍ ԱՌԱՋԻՆ ԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՐԿԵԼ «ՎԱՅԵԼԻՐ ԿՅԱՆՔԸ ՀԱՎԻՏՅԱՆ» ԳՐՔՈՒՅԿԸ

Մեր թերթիկների նման՝ գրքույկի վերջին էջում հետաքրքրաշարժ հարց կա։ Փորձիր հետևյալը.

  • Տուր հարցը, որն ունի պատասխանի տարբերակներ։

  • Կարդա Աստվածաշնչի պատասխանը Սաղմոս 37։29 համարից։

  • Քննարկիր «Ի՞նչ կարող է դա նշանակել քեզ համար» հարցի տակ գտնվող մտքերը։ Եթե ժամանակ կա, կարդա աստվածաշնչյան համարները և նրա ուշադրությունը հրավիրիր նկարների վրա։

  • Տուր «Կարո՞ղ ենք վստահել Աստվածաշնչի խոստումներին» հարցը և փորձիր ուսումնասիրություն սկսել գրքույկի առաջին դասի միջոցով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը