Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb23 մարտ էջ 3
  • Ինչպե՞ս կարող ենք օգնել աղետից հետո

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել աղետից հետո
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովայի վկաները օգնո՞ւմ են աղետից տուժածներին
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
  • Օգնություն տրամադրելը՝ որպես սուրբ ծառայություն
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • Օգնություն՝ աղետից տուժածներին 2023 թ.-ին։ «Մեր մաշկի վրա զգացինք Եհովայի սերը»
    Ինչպես են օգտագործվում ձեր նվիրատվությունները
  • Ինչպե՞ս կարող ենք օգնություն ցույց տալ
    2005 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
mwb23 մարտ էջ 3

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ինչպե՞ս կարող ենք օգնել աղետից հետո

Բնական աղետների թիվը գնալով շատանում է։ Որպեսզի աղետներից տուժածներին օգնելու աշխատանքները արդյունավետ լինեն, դրանք պետք է լավ կազմակերպել։ Այդ նպատակով Կառավարիչ մարմինը հոգ է տարել, որ ամեն մասնաճյուղում գործի աղետից տուժածներին օգնելու բաժին։

Երբ այդ բաժնի եղբայրները իմանում են, որ աղետ է եղել, նրանք անմիջապես կապ են հաստատում երեցների հետ, որպեսզի պարզեն, թե քարոզիչներն ինչի կարիք ունեն։ Եթե հասցված վնասն այնքան մեծ է, որ քարոզիչներն օգնության կարիք ունեն, մասնաճյուղը համապատասխան եղբայրների է նշանակում աղետից տուժածներին աջակցելու համար։ Այս եղբայրները կարող են խնդրել, որ կամավորներ միանան իրենց, կամ որ հավատակիցները անհրաժեշտ իրեր նվիրաբերեն։ Հարկ եղած դեպքում նրանք գուցե որոշեն գնել անհրաժեշտ ապրանքները և բաժանել տուժածներին։

Գործերն այսպես կազմակերպելը շատ առավելություններ ունի։ Աշխատուժը ճիշտ է օգտագործվում, խառնաշփոթ չի առաջանում, նյութական միջոցների վատնում չի լինում, որի հավանականությունը շատ ավելի մեծ է, եթե յուրաքանչյուր հավատակից իր նախաձեռնությամբ օգնի տուժածներին։

Նշանակված եղբայրները կարող են որոշել՝ որքան գումար և քանի կամավոր է անհրաժեշտ։ Նրանք կարող են նաև պետական մարմինների օգնությանը դիմել, որպեսզի գործը ավելի արագ կատարվի։ Ուստի ճիշտ կլինի, որ առանձին անհատները չկազմակերպեն դրամահավաք, չուղարկեն հումանիտար օգնություն և իրենց նախաձեռնությամբ չգնան աղետի գոտի, քանի դեռ եղբայրները նրանց չեն խնդրել։

Ինչ խոսք, երբ աղետ է լինում, ուզում ենք օգնության հասնել (Եբ 13։16)։ Մենք սիրում ենք մեր եղբայրներին։ Այդ դեպքում ի՞նչ կարող ենք անել։ Ամենակարևոր բանը, որ կարող ենք անել, տուժածների և նրանց օգնություն տրամադրող մարդկանց համար աղոթելն է։ Կարող ենք նաև նվիրատվություն անել համաշխարհային գործի համար։ Մասնաճյուղերը, որոնք գործում են Կառավարիչ մարմնի առաջնորդությամբ, ամենից լավ գիտեն՝ ինչպես և որտեղ լավագույնս օգտագործել ֆինանսական միջոցները։ Իսկ եթե ցանկանում ես անձամբ մասնակցել աղետից տուժածներին օգնելու գործին, լրացրու «Նախագծման/շինարարության կամավորի դիմումը» (DC-50)։

ԴԻՏԻՐ «ԱՎԵՐԻՉ ՋՐՀԵՂԵՂ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԻՆ

Տեսարան «Ավերիչ ջրհեղեղ Բրազիլիայում» տեսանյութից։ Հեղեղված տարածքներից մեկում՝ մասամբ ջրի տակ անցած տներ ու ծառեր

2020 թ.-ին Բրազիլիայում տեղի ունեցած ջրհեղեղից հետո Եհովայի վկաների տրամադրած օգնությունը ինչո՞վ է տպավորիչ քեզ համար։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը